«Այդ նախագիծը մեծ վտանգ է ներկայացնում մեր երկրի համար»․ Սերժ Սարգսյանը՝ նոր Սահմանադրության նախագծի մասին
Հասարակություն
27.11.2026 | 17:52
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կարծում է, որ ընդդիմության և հասարակության հիմնական անելիքն այս պահին մարդկանց բացատրելն է, թե որքան վտանգավոր է սահմանադրության նախագիծը։
«Անելիքները հիմա պիտի լինեն մարդկանց բացատրելը, ասելը, թե ինչքան վատն է այդ նախագիծը, ինչքան մեծ վտանգ է ներկայացնում մեր երկրի համար։ Այդքան բան»,- Հակակոռուպցիոն դատարանի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Սարգսյանը։
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նախկին նախագահներին, ընդդիմադիրներին և նախկին պաշտոնյաներին հանցագործ ու թալանչի անվանելու հայտարարություններին՝ Սարգսյանն ասաց․ «Երևում է դատարանում՝ ով է հանցագործ, ով է պարտադրում մարդկանց»։
«Կերևա, թե մեզանից ով է թալանչի»,- նշեց նա։
Հարցին՝ ինչ որոշում կկայացնի դատարանը Դավիթ Համբարձումյանի գործով, Սարգսյանը պատասխանել է՝ չգիտի։

