Տարոն Մարգարյանից ժառանգություն մնացած խնդիրը նոր քաղաքապետն էլ ի զորու չէ լուծել. հարցն «իրավական կարգավորման» է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկի հանդիսավոր արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
Բոլորը

Factor.am-ն ամիսներ առաջ անդրադարձել էր Երևանի Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների խաչմերուկում կառուցված վերգետնյա անցումից հարակից շենքի բնակիչների բողոքին: Նրանց պնդմամբ՝ արդեն շուրջ վեց տարի է՝ կորցրել են բնականոն կյանքով ապրելու իրենց իրավունքը, և պահանջում էին ապամոնտաժել վերգետնյա անցումը:

Նախկին քաղաքային իշխանությունը խնդրին լուծում չի տվել. բնակիչների դիմումներին ի պատասխան՝ ասել են, որ մինչ վերգետնյա անցումը կառուցելը հանրային քննարկում է եղել, կազմվել է ժամանակացույց և բոլոր բնակիչների պահանջները բավարարվել են:

Նախկիններից հիասթափված բնակիչներն այսօր նորից քաղաքապետարանում էին. «Մենք հույս ունեինք, որ նոր քաղաքապետը կընտրվի, մեր հարցը կլուծվի: Քարոզարշավի ժամանակ հենց մոտեցանք, ինքը անգիր գիտեր, ասաց՝ ես գիտեմ այդ խնդիրը: Եթե ինքը պիտի ուղղորդեր մեզ դատարան, թող այն ժամանակ ասեր՝ հարգելի՛ս, սրա ելքը միայն դատարանն է»,- մեզ հետ զրույցում ասաց շենքի բնակիչներից Աննա Վարդանյանը:

Բողոքի առիթ դարձած վերգետնյա անցումը շենքից ընդամենը մեկ մետր հեռավորության վրա է: Բնակիչները զրկված են արևի լույսից, նաև բողոքում են, որ այնպիսի տպավորություն է, թե բանտում են: Քաղաքային գործող իշխանությունները, բնակիչների պնդմամբ, խոստումներ են տալիս, որոնք չեն կատարվում: Իրենց դիմումների պատասխանները նույնն են, ինչ նախկինում, իսկ ավագանու անդամներին դիմելու փորձը ձախողվել է: Իսկ դատարան դիմել նրանք չեն պատրաստվում:

Մեր նկարահանման պահին քաղաքապետարանի շենք մտավ «Իմ քայլը» դաշինքի ավագանու անդամը և, տեսնելով բողոքող կանանց, փորձեց հասկանալ խնդիրը, սակայն բնակիչները չցանկացան նրան դիմել, փոխարենն ընդունելության գնացին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ավագանու անդամների մոտ:

ԲՀԿ-ից բնակիչներին խոստացել են, որ հարցը կբարձրացնեն ավագանու նիստի ժամանակ և կփորձեն օգնել՝ խնդրին լուծում տալ:

Նշենք նաև, որ անդրադառնալով բնակիչների բարձրաձայնած հարցին՝ Երևանի քաղաքապետարանից մեզ ասացին, որ հարցն իրավական ոլորտում է:

Լիլիթ Շաբոյան