«Երևանի քաղաքապետն ինձ զրկել է ապրելու իրավունքից»․ վերգետնյա անցումը հարակից շենքի բնակիչներին վերածել է «բանտարկյալների»

Լուրեր

13.08.2026 | 22:13
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
13.08.2026 | 22:03
Կասեցվել է «Հաղարծին» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը
13.08.2026 | 21:49
Դովեղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
13.08.2026 | 21:37
Արամ Հովհաննիսյանը չհերքեց. նա կնշանակվի ՌՈ պետ
13.08.2026 | 21:28
Պապոյանն ու ՌԴ գյուղատնտեսության նախարարը քննարկել են հայկական արտադրանքի մատակարարման սահմանափակումների վերացումը
13.08.2026 | 21:15
«Ավելի լավ է չիմանամ՝ տունս ինչ վիճակում է»․ արցախցիները Բաքվից փոխհատուցում են պահանջում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 21:01
Գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել Աջապահյանի գործով
13.08.2026 | 20:47
Շվանիձորում ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
13.08.2026 | 20:34
ԿԳՄՍՆ-ն հայտարարում է արվեստի ոլորտում 2027-ին նախատեսված դրամաշնորհային ծրագրերի մրցույթներ
13.08.2026 | 20:20
Օգոստոսի 17-ից Սայաթ-Նովայի պողոտայի մի հատվածում տրանսպորտի կանգառն արգելվում է
13.08.2026 | 20:08
Խոշոր պայթյուն՝ Հռոմի մերձակայքում գտնվող զինամթերքի գործարանում
13.08.2026 | 20:00
Ռազմական գնումները՝ առանց մրցույթի․ ի՞նչ է փոխվել «Գնումների մասին» օրենքում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 19:44
Իսպանիայի Սուպերգավաթը կանցկացվի Ստամբուլում
13.08.2026 | 19:30
Հայաստանում իսլամի պարտադիր ուսուցման կեղծ պատմությունը․ ովքեր էին այն տարածում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 19:30
Բուզանդի 1/3 հասցեում ծուխ է նկատվում. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ
Բոլորը

Երևանի Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների խաչմերուկում կառուցված վերգետնյա անցումն առաջացրել է հարակից շենքի բնակիչների դժգոհությունը։ Նրանց պնդմամբ արդեն շուրջ վեց տարի է, ինչ կորցրել են բնականոն կյանքով ապրելու իրենց իրավունքը:

«Արթնացել ենք տեսել, որ այդ երկար բետոնը դրված է, մեր կարծիքը հաշվի չեն առել, մեզ ոչինչ չեն հարցրել»,- ասաց հարակից շենքի բնակից Աննա Վարդանյանը։

Վերգետնյա անցումը շենքից գտնվում է մեկ մետր հեռավորության վրա: «Լվացք եմ անում, փռում տանում են։ Ամբողջ ամառ շոգից խեղդվում ենք, էս պլաստիկ նյութից պատրաստված տանիքն էլ բերեցին փակեցին հոտից ենք խեղդվում»,- ասաց բնակիչներից Գայանե Ավետիսյանը։

Բնակիչները նաև ասացին, որ վերգետնյա անցումը կարող էր կառուցվել մի քանի մետր ներքևում գտնվող երաժշտական դպրոցի հարևանությամբ, սակայն տեղի ընտրությունն իրենց պնդմամբ ունի իր բացատրությունը․ «Իրենք հարմար գտան, որ «Երևան Սիթիին» մոտ բերեն դնեն, ես պատասխան եմ պահանջում՝ ինո՞ւ է Երևանի քաղաքապետն ինձ զրկել ապրելու իրավունքից»,- պնդեցին նրանք։

Ի դեպ, բանկիչներին Արտակարգ իրավիճակների նախարարությունից փաստաթուղթ են տվել, որտեղ նշվում է, որ այդ գոտում կառուցապատում իրականացնել չի թուլյատրվում, մինչդեռ Երևանի քաղաքապետարանից բնակիչների բողքներին ի պատասխան բազմիցս, անգամ՝ մեկ ամիս առաջ տվել են նույն պատասխանը․ «Մինչ վերգետնյա անցումի կառուցումը հանրային քննարկում է եղել, կազմվել է ժամանակացույց և բոլոր բնակիչների պահանջները բավարարվել են»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան