Թրամփը բացատրել է, թե ինչու է Պուտինին «ընկեր» անվանել

Լուրեր

27.11.2026 | 16:50
Իսլանդիայի հավաքականի նախկին դարպասապահը մահացել է 37 տարեկանում
27.11.2026 | 16:41
«Հոկտեմբերի 27»-ի գործը քննած դատավորի գույքի բռնագանձման գործը կմնա կասեցված․ դատախազության բողոքը մերժվել է
27.11.2026 | 16:33
Թրամփը բացատրել է, թե ինչու է Պուտինին «ընկեր» անվանել
27.11.2026 | 16:31
Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն Հայաստանի եվրոպական ձգտումները և Գյումրիում ռուսական ռազմաբազայի հարցը. Պեսկով
27.11.2026 | 16:25
Պետք է ճշտել` Քոչարյանին ո՞ր լեզվով է հարմար կարդալ նախագիծը. Ալեքսանյանը` Սահմանադրության նախագծի մասին
27.11.2026 | 16:24
Բաքուն համաձայն է Ադրբեջանի թեկնածության առաջադրմանը ԵԱՀԿ նախագահության պաշտոնում․ ՀՀ-ին ևս առաջարկ է արվել
27.11.2026 | 16:17
Դատախազությունը «Հրազդան» մարզադաշտը բռնագանձելու վերաբերյալ հայցադիմումներ է ներկայացրել դատարաններ
27.11.2026 | 16:11
Շինհրապարակի երկաթե կոնստրուկցիան ընկել է մեքենայի վրա. ՈւՂԻՂ
27.11.2026 | 16:10
Գոհաբանության օրն ԱՄՆ-ում փոթորիկները ջրհեղեղների և էլեկտրաէներգիայի անջատումների պատճառ են դարձել
27.11.2026 | 16:03
Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորումը նոր հեռանկարներ է բացում․ Էստոնիայի ԱԳ նախարար
27.11.2026 | 15:54
Հայ բռնցքամարտիկները մասնակցում են IBA-ի նախագահի գավաթին
27.11.2026 | 15:47
Ավարտվել է հայկական երկաթուղու հարցով հայ-ռուսական աշխատանքային խմբի 2-րդ հանդիպումը
27.11.2026 | 15:41
Սպիտակի համայնքապետարանը խոչընդոտում է «Բարոյական արժեքներ»-ի նախընտրական ավտոերթը․ «Անկախ դիտորդ»
27.11.2026 | 15:30
Բեգլարյանը Սիմոնյանին կոչ է անում հայ գերիներին հասցեագրված նամակներն իր հետ Ադրբեջան տանել
27.11.2026 | 15:22
Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանն ընդլայնում է Հայաստան մատակարարվող ապրանքների ցանկը
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին պատմել է, թե ինչու է բազմիցս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել իր «ընկերը», միաժամանակ, Ռուսաստանին համարելով «Եվրոպայում ագրեսիայի» պատասխանատու, փոխանցում է Current time-ը։

Թրամփի խոսքով՝ ինքը միշտ «կոշտ» է եղել Ռուսաստանի նկատմամբ, իսկ Պուտինի մասին իր հռետորաբանությունը պայմանավորված է Ուկրաինայում պատերազմն ավարտելու ձգտմամբ։

«Մենք ցանկանում ենք գործարք կնքել։ Մենք ցանկանում ենք դադարեցնել սպանությունները… Ես կարող էի մոտենալ նրան և ասել՝ «Դու ինձ դուր չես գալիս», և այդ դեպքում մենք կունենայինք նույն խնդիրները, ինչ Զելենսկին՝ Պուտինի հետ»,- ասել է Թրամփը՝ ընդգծելով, որ խաղաղ կարգավորման գլխավոր խոչընդոտը Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի միջև առկա «ատելությունն» է։

Պուտինին ընկեր անվանելու համար Թրամփին քննադատողներից մեկն էլ Զելենսկին էր։ Ուկրաինայի նախագահը նշել է, որ դա Թրամփի անձնական գործն է, սակայն ինքն անձամբ չի հասկանում ԱՄՆ նախագահին։ Նրա խոսքով՝ Պուտինն «ագրեսոր և մարդասպան է», որը «ֆաշիզմ է բերել XXI դար»։

«Նա չի կարող ընկեր լինել։ Պարզապես չի կարող։ Դա նույնն է, ինչ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ինչ-որ մեկն ասեր, թե Հիտլերը լավ ընկեր է»,- BBC-ին տված հարցազրույցում ասել է Զելենսկին՝ նշելով, որ պատերազմի հետևանքով հարազատներին կորցրած մարդկանց համար «ցավալի» էր դիտել Թրամփի հայտարարությունը։

ԱՄՆ նախագահը լրագրողներին հայտնել է նաև, որ դեկտեմբերին Ֆլորիդայում կայանալիք G20-ի գագաթնաժողովին Պուտինին մասնակցելու հրավերը շարունակում է ուժի մեջ մնալ, սակայն ինքը չգիտի՝ Ռուսաստանի նախագահը կժամանի՞, թե՞ ոչ։ Թրամփի կարծիքով՝ աշխարհի առաջնորդները, այնուամենայնիվ, միմյանց հետ զրույցների մեծ մասը նվիրում են Ռուսաստանի խնդրին, ուստի տարօրինակ կլիներ չհրավիրել նաև Ռուսաստանի առաջնորդին։ Թրամփը սխալ է համարում նաև Ռուսաստանի հեռացումը G7-ից (G8-ից)։

Կրեմլում հայտարարել են, որ Պուտինը դեռևս չի որոշել՝ մեկնելո՞ւ է գագաթնաժողովին։

Սպիտակ տան ղեկավարը նախօրեին նաև Truth Social սոցիալական ցանցում գրել էր, որ անցյալ շաբաթ Չինաստանում կայացած զրույցների ընթացքում Ռուսաստանի նախագահին ասել է, որ կցանկանար տեսնել «Եվրոպայի ամբողջ տարածքում ռուսական ռազմական ագրեսիայի դադարեցումը»։ Նա նշել է, որ մեկ օր առաջ հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին և նրան տեղեկացրել Պուտինի հետ բանակցությունների մասին։

Թրամփը չի հստակեցրել, թե, իր կարծիքով, Վլադիմիր Պուտինը կոնկրետ ի՞նչ գործողություններ պետք է դադարեցնի։ Reuters-ը նշում է, որ 2022 թվականին Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժման մեկնարկից հետո եվրոպական այլ երկրներ պարբերաբար Ռուսաստանին մեղադրել են սադրանքների և դիվերսիաների մեջ։ Մոսկվան մշտապես կտրականապես հերքել է նման մեղադրանքները։ ԱՄՆ նախագահն ինքը հազվադեպ է խոսում ռուսական «ագրեսիայի» մասին՝ նախընտրելով Ուկրաինայում խաղաղության կոչեր անել՝ առանց նշելու, թե կողմերից որն է սկսել պատերազմը։

ԱՄՆ նախագահի հռետորաբանության փոփոխությունը ողջունել է, մասնավորապես, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը՝ նշելով, որ դա դաշնակիցների ընդհանուր դիրքորոշումն է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի