«Սերժ Սարգսյանը հրաժարվեց հանձնել 5 շրջանները». Ալեքսանդր Լուկաշենկո

Լուրեր

28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 19:57
«Քաղբանտարկյալների ազատ արձակումը պետք է Բաքվի հետ գործընկերության պայման լինի»․ ԱՄՆ սենատորները դիմել են Թրամփի վարչակազմին
28.09.2026 | 19:44
«Վանաձոր» ՔԿՀ-ում բացահայտվել է իրար հաջորդող ներնետման երկու դեպք
28.09.2026 | 19:30
Ադրբեջանում հարցնում են՝ Ռամիլ Սաֆարովը կարո՞ղ է անցնել Թրամփի ուղիով․ որոշում կայացնողը հայ մաքսավորն է լինելու․ Դիանա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 19:24
«Ոչ բոլորը կդառնան Մասկ ու Ջոբս, բայց գիտաֆանտաստիկ գրականությունը Հայաստանում կզարգանա»․ Գևորգ Տեր-Գաբրիելյան
28.09.2026 | 19:10
Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանա
28.09.2026 | 19:00
Հարկադրված աշխատել է, որ մարի մահացած հոր պարտքը. անչափահասի թրաֆիքինգի գործը դատարանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 18:47
Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ «թշնամու ուժերը շուտով դուրս կմղվեն Արաբական ծովից»
28.09.2026 | 18:46
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
28.09.2026 | 18:39
Ալեն Սիմոնյանը ԵՄ պատվիրակության հետ քննարկել է Հայաստան–ԵՄ հարաբերությունների խորացումը
28.09.2026 | 18:28
9 անշարժ գույք և 8.5 մլն դրամ եկամուտ․ ինչ է հայտարարագրել Իջևանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը գլխավորող համայնքապետը
28.09.2026 | 18:19
Թուրքիայում դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով ուսուցիչ է սպանվել
28.09.2026 | 18:10
ԲՀԿ-ի մասով ԵԽԽՎ-ն խնդիր է տեսել ընտրություններում // Զինվորի մահվան գործով կալանավորված կա․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեկտեմբերի 14-ին ռուսական լրատվամիջոցների հետ հանդիպմանը խոսել է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը Ռուսաստանի և Բելառուսի մասնակցության առաջարկների մասին: ԲԵԼՏԱ-ի փոխանցմամբ՝ նա նշել է, որ այդ հարցը քննարկվել է Երևանում ՀԱՊԿ գագաթնաժողովներից մեկի ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը Հայաստանի նախագահն էր:

Լուկաշենկոն պատմել է, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին կոչ է արել փոխզիջումային լուծումներ գտնել ու կարգավորել խնդիրը: Միաժամանակ, նրա խոսքով, Բելառուսն ու Ռուսաստանը խոստացել են, անհրաժեշտության դեպքում, զորք ուղարկել՝ որոշակի երաշխիքներ ապահովելու համար:

«Հետո արդեն բացահայտորեն ասացի. լսի՛ր, ինչպես իրենք են ասում՝ 7 շրջան է օկուպացվել: Եվ մենք Պուտինի հետ կոնսոլիդացված դիրքորոշում զբաղեցրինք. Սե՛րժ, վերադարձրու այդ 5 շրջանները: Ո՞րն է դրանք չվերադարձնելու պատճառը, չէ՞ որ դրանք դատարկ են: Նա ասաց. եթե ես վերադարձնեմ, նրանք կբռնազավթեն Ղարաբաղը: Մենք Պուտինի հետ հստակ խոստացանք, որ կուղարկենք մեր զորքերը, և դա թույլ չենք տա (ադրբեջանցիների ներկայությամբ ենք դա ասել): Նա ասաց. ո՛չ, մենք դրան չենք գնա, չենք ուզում»,- պատմել է Ալեքսանդր Լուկաշենկոն:

Այս պատասխանը Բելառուսի նախագահին զարմացրել է. «Ինչո՞ւ չեն ուզում: 5 շրջանները դատարկ են: Դա առաջին քայլն է: Այդ դեպքում և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը կլինեին և՛ ՀԱՊԿ-ում, և՛ Եվրազեսում»:

Լուկաշենկոն նաև ընդգծել է հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, այդ թվում՝ օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար: Այս համատեքստում նա խոսել է Ադրբեջանից Վրաստան խողովակաշարի անցկացման՝ չկայացած նախագծի մասին. «Նրանք խողովակաշար էին անցկացնում: Կարծում եմ՝ գազի: Եվ այն շրջանցեց Հայաստանը»: