Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը կմասնակցեն միջազգային ինֆլուենսերներ
Հասարակություն
26.11.2026 | 21:53
Զբոսաշրջության կոմիտեի և Wizz Air ավիաընկերության ներկայացուցիչները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորություններն ու առաջիկա ծրագրերը։
Այս մասին հայտնում են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ավիաընկերության հետ համագործակցության շրջանակում մինչ այժմ իրականացված մարքեթինգային արշավներին և դրանց շարունակության հնարավորություններին։
Քննարկվել է նաև ամանորյա տոնական միջոցառումների շրջանակում նախատեսվող նոր մարքեթինգային արշավը, որի շրջանակում հայտնի միջազգային ինֆլուենսերների այց է նախատեսվում Հայաստան՝ մասնակցելու մայրաքաղաքի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը։
Տեսանյութը՝ այստեղ։

