Իրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» կարգավիճակ ստացած առաջին երկիրը
Քաղաքականություն
26.11.2026 | 21:24
Իրանի՝ Անկախ Պետությունների Համագործակցությանը (ԱՊՀ) «ԱՊՀ+» ձևաչափով միանալու հարցը ներկայում որոշվում է։ Իսլամական Հանրապետությունը կարող է դառնալ առաջին երկիրը, որը կստանա նման կարգավիճակ։ Այս մասին հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը կազմակերպության 35-ամյակի կապակցությամբ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։
«Թուրքմենստանում Ավազայի գագաթնաժողովին (հոկտեմբերի 9-ին) առաջին անգամ մասնակցեց Իրանի նախագահը [Մասուդ Փեզեշքիանը], որը հայտարարեց, որ իրենք կցանկանային սկսել «ԱՊՀ+» ձևաչափը։ Այս հարցը, իհարկե, հետաքրքրություն է առաջացրել ԱՊՀ անդամ շատ երկրների շրջանում։ Եվ, իմ զգացողությամբ, գնահատականները հիմնականում դրական են։ Այժմ որոշվում է հարցը, որ Իրանին տրամադրվի նման ձևաչափի հնարավորություն՝ որպես առաջին պետության»,- ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարը։
Իրանը դարձել է առաջին պետությունը, որը հրավիրվել է ԱՊՀ առաջնորդների հանդիպմանը՝ հատուկ հյուրի կարգավիճակով։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

