Ո՞վ Արզաքանցյանին Մերգելյանի տնօրեն նշանակեց․ Մոսկվայի որոշումն ու «Գույք՝ պարտքի դիմաց»-ը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 

Լուրեր

26.11.2026 | 19:13
Պետական փող՝ հեռուստաընկերություններին․ ով որքան է ստացել, ինչ  հանրօգուտ բովանդակություն արտադրել
26.11.2026 | 19:00
Ո՞վ Արզաքանցյանին Մերգելյանի տնօրեն նշանակեց․ Մոսկվայի որոշումն ու «Գույք՝ պարտքի դիմաց»-ը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
26.11.2026 | 18:49
Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել՝ Վրաստանի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչով
26.11.2026 | 18:29
ԵՄ առաջնորդները Բրյուսելում քննարկում են կառույցի յոթնամյա բյուջեն և Ուկրաինային օգնությունը
26.11.2026 | 18:20
Լուիս Էնրիկեն՝ «Ռոմայի» հետ ոչ-ոքիի մասին․ «Սա մրցաշրջանի ամենադժվար խաղն էր»
26.11.2026 | 18:10
Շաքի մտած ադրբեջանցու կալանքը երկարաձգվել է // Ռուս սահմանապահներն ամբողջությամբ կհեռանան ՀՀ-ից․ ԼՈՒՐԵՐ
26.11.2026 | 18:02
Մենք Ադրբեջանում չենք ծնվել, մենք ծնվել ենք Արցախում․ Անաստաս Իսրայելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 18:01
Կալանավորվել է ՌԴ օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալը
26.11.2026 | 17:50
Օլիմպիական չեմպիոն Էլեն Բունիաթյանցը կգլխավորի բասկետբոլի Հայաստանի Մ-20 հավաքականը
26.11.2026 | 17:41
Ալեն Սիմոնյանը հանդիպել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայ և ադրբեջանցի մասնակիցներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 17:32
ՌԴ-ն և Ուկրաինան զոհվածների մարմինների փոխանակում են իրականացրել
26.11.2026 | 17:24
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի կալանքի ժամկետը երկարացվել է 3 ամսով
26.11.2026 | 17:17
«Այո՛» կամ «ո՛չ» ասելու համար առնվազն պետք է ծանոթանալ նախագծի բովանդակությանը․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 17:10
Կդիմենք Եվրասիական դատարան՝ կարծիք ստանալու․ Պապոյանը՝ ռուսական սահմանափակումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 16:59
Ադրբեջանում Իրանի դեսպանատունը մեկնաբանել է Նախիջևանի հետ սահմանին իրանական ռազմական տեխնիկայի կուտակումը
Բոլորը

Այսօր հայտնի դարձավ, որ Տիգրան Արզաքանցյանը նշանակվել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի պաշտնում, որը հանրությանը ավելի հայտնի է «Մերգելյան ինստիտուտ» անվամբ։

Factor TV-ի հետ զրույցում Արզաքանցյանը հայտնեց, որ իրեն այդ պաշտոնում նշանակելու որոշումը կայացվել է Մոսկվայում՝ խորհրդի կողմից։ 

Ընկերության և խորհրդի 100 տոկոս բաժնեմասի սեփականատերը, որի մասին խոսում է Արզաքանցյանը, Ռուսաստանի Դաշնության պետական գույքի կառավարման գործակալությունն է։

Գիտահետազոտական ինստիտուտը «գույք պարտքի դիմաց» գործարքով 100 մլն դոլար պարտքի դիմաց 2002 թվականին Ռուսաստանին հանձնված 5 գույքերից մեկն է։ 2026 թվականի հունվարի 19-ից ինստիտուտի գործադիր մարմնի ղեկավարը ռուսական «Սիտրոնիքս» ընկերությունն է, որը «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիայի կազմում է։ Վերջինիս հիմնադիրն ու հիմնական բաժնետերը ռուսաստանցի միլիարդատեր Վլադիմիր Եվտուշենկովն է։

«Սիտրոնիքս»-ը 2023 թվականից գտնվում է Միացյալ Նահանգների պատժամիջոցների տակ։  Ռուսական աղբյուրներից և ոչ մեկում չի հիշատակվում Արզաքանցյանը և նրա նշանակումը։

Թեմայի վերաբերյալ այսօր պարզաբանում է տարածել ՀՀ ԲՏԱ և ԱԲ նախարարությունը․ ««Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» ՓԲԸ-ն և «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ն երկու առանձին ընկերություններ են։ ․․․Մամուլում շրջանառվող՝ տնօրենի նշանակման վերաբերյալ տեղեկությունները որևէ առնչություն չունեն Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» ՓԲԸ-ի և դրա գործունեության հետ»։

Ռուսաստանում ձեռնարկատիրությամբ զբաղվող  Արզաքանցյանը Հայաստան տեղափոխվելուց հետո 2003-ին ՀՀԿ ցուցակով ընտրվել էր պատգամավոր։ 2021-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցության անհաջող փորձից մեկ տարի անց գործարարը հիմնադրեց Ուժը հայրենյաց» կուսակցությունը։ 2023 թվականին մասնակցեց Երևանի ավագանու ընտրություններին, սակայն անցողիկ շեմը չհաղթահարեց։

Ճանապարհորդել սիրող Արզաքանցյանն իր նոր պաշտոնում  աշխատելու է Երևանից, այսօր է սկսում։ Ինստիտուտի հետագա գործունեության հետ կապված ծրագրերի մասին հարցին այսպես է պատասխանում․ «Առաջին օրն ա, կծանոթանամ, հետո կիմանաք․ փոփոխություններ հաստատ կլինեն դեպի զարգացման ուղղությամբ, տարբեր ծրագրեր, ուսանողների հետ հանդիպում…»։

Տիգրան Արզաքանցյանը դեռ չի շտապում կադրային փոփոխությունների մասին խոսել։ Ասում է՝ պետք է նախ հասկանա՝ «գործող անձնակազմն ինչպես է գործում», հետո որոշի՝ փոփոխությունների կարիք կա, թե ոչ։ Իսկ թե որքանով է իր մասնագիտությունը համապատասխանում ստանձնած պաշտոնին, Արզաքանցյանը չի թաքցնում՝ մասնագիտությունը մոտ չէ, փոխարենը, իր խոսքով, փորձը մեծ է: 

«Մասնագիտությամբ… ես անասնաբույժ եմ մասնագիտությամբ, ու ես սովորել եմ, բարձր տեխնոլոգիաների մեծ կուրսեր եմ անցել ու доктор коммерции դիպլոմ եմ ստացել ժամանակին, ունեմ շատ մեծ փորձ աշխատանքային, կազմակերպչական, ու ինձ թվում է՝ այսքանով հերիք է»,- ասում է նա։

Հիշեցնենք՝ ինստիտուտը Ռուսաստանին է հանձնվել Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին։ Հատկանշական է, որ պաշտոնավարման ավարտից հետո 2-րդ նախագահը զբաղեցրել է «Սիստեմա»-ի տնօրենների խորհրդի անդամի պաշտոնը՝ մինչև 2021 թվականը։

Միաժամանակ, Քոչարյանին է պատկանում «Սիստեմա»-ի 0,03% բաժնեմասը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան