2026թ․ հունվար-հոկտեմբերին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 23,7 մլն դոլարի արտադրանք
Քաղաքականություն
26.11.2026 | 16:24
2026 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 23 մլն 699,21 հազար ԱՄՆ դոլարի արտադրանք։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի Պետական մաքսային կոմիտեն, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
10 ամիսների ընթացքում Հայաստանից Ադրբեջան անուղղակի ներմուծման ծավալը կազմել է 96,5 հազար դոլար։ Հոկտեմբերին մատակարարումներ չեն իրականացվել։
Ընդհանուր առմամբ, այս տարվա հունվար-հոկտեմբերին Ադրբեջանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 43 մլրդ 188,74 մլն դոլար։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել ավելի քան 100 հազար տոննա բեռ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

