20 կգ ոսկի, ավելի քան 307 մլն ՀՀ դրամ. վարկային կազմակերպությունից կատարված հափշտակության գործով նախաքննությունն ավարտվում է

Լուրեր

12.12.2024 | 11:45
Ենթադրում եմ՝ բոլոր ճանապարհները չեն նորոգվել, պետք է գրել՝ քանի կիլոմետր․ Փաշինյանը՝ Խուդաթյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 11:39
Եթե Ռուբեն Վարդազարյանը հրաժարական տար, այս գործը չէր հարուցվի. պաշտպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 11:33
Բաքուն դատապարտել է Ադրբեջանում մարդու իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունը՝ այն երկրի «դատական և իրավական գործընթացին միջամտություն» որակելով
12.12.2024 | 11:25
Վերահաստատվել է ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի վարչակազմի հետ համագործակցությունը, նախանշվել են ընդլայնման նոր ուղղությունները
12.12.2024 | 11:18
Անցած տարի ցեղասպանական գործողության ականատես եղանք. միջազգային հանրությունն այդ մասին խոսեց, երբ դա արդեն կայացած փաստ էր. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 11:11
Կառավարությունը դադարեցրեց Գյումրի համայնքի ավագանու լիազորությունները, կլինեն արտահերթ ընտրություններ
12.12.2024 | 11:09
Աշխարհում ցեղասպանությունների կրկնման վտանգը շարունակում է մնալ. ՀՀ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
12.12.2024 | 10:52
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 12-ի դրությամբ
12.12.2024 | 10:40
ՀԱՄԱՍ-ն առաջին անգամ հնարավոր է համարել Իսրայելի հետ գործարքի հնարավորությունը. WSJ
12.12.2024 | 10:31
Նավթի գներն աճել են
12.12.2024 | 10:18
Ռուբեն Վարդազարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
12.12.2024 | 10:16
Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ կոնգրեսական Ջեյ Օբերնոլտի հետ
12.12.2024 | 10:03
ՀՀ-ին է վերադարձվել ԱՕԿՍ-ի շենքը․ Փաշինյանը՝ #հատիկառհատիկ հեշթեգի շրջանակում
12.12.2024 | 10:01
«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումը Երևանում. ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ «Սեֆ Ինթերնեյշնլ» ունիվերսալ վարկային կազմակերպության Վանաձորի մասնաճյուղից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի հանգամանքների բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ։ Մեկ մեղադրյալի՝ վարկային կազմակերպության մասնաճյուղի կառավարչի մասով, հայտարարվել է նախաքննության ավարտի մասին։

2018թ. հունվարի 1-ին՝ ժամը 00:14-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը, տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացելով, մուտք է գործել «Սեֆ Ինթերնեյշնլ» կազմակերպության Վանաձորի մասնաճյուղ և չհրկիզվող պահարանից հափշտակել առկա կանխիկ գումարը և քաղաքացիների կողմից գրավադրված ոսկյա զարդերը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով ձեռնարկվել են համատեղ քննչական և օպերատիվ հետախուզական գործողություններ, ստեղծվել է քննչական խումբ, մշակվել քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների պլան, առաջ քաշվել աշխատանքային վարկածներ։

Ձեռնարկված լայնածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է գողության մեխանիզմը, փաստական տվյալներ ձեռք բերվել, որ հափշտակությանն առնչություն է ունեցել նաև վարկային կազմակերպության մասնաճյուղի կառավարիչը, պարզվել նրա դերակատարության աստիճանը։

Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալներով՝ գողության իրականացումը ծրագրվել է դեռևս  2017 թվականի օգոստոսին՝ կառավարչի նախաձեռնությամբ, ինչի շուրջ համաձայնություն է ձեռք բերել մեկ այլ քաղաքացու հետ՝ Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 1970 թվականին։ Պայմանավորվածության համաձայն՝ 2017թ. օգոստոս-դեկտեմբեր ամիսներն ընկած ժամանակահատավածում վերջինս ժամանել է Վանաձոր քաղաք, ուսումնասիրել և ծանոթացել հիշյալ մասնաճյուղի տարածքին և դրամապահոցին, ապա կառավարչից վերցրել վերջինիս մոտ գտնվող դրամապահոցի երկու փականներից մեկի բանալին և կրկնօրինակել այն:

Այնուհետև 2017թ. դեկտեմբերի 29-ին՝ ժամը 17:40-ի սահմաններում, կառավարիչը մասնաճյուղի գանձապահից վերցրել է վերջինիս մոտ գտնվող դրամապահոցի երկրորդ փականի բանալին, այն դրել  փականի մեջ՝ պատրանք ստեղծելով իբր փակել է փականը՝ իրականում բաց թողնելով այն:

Նույն օրը՝ ժամը 19:30-ի սահմաններում, մասնաճյուղի աշխատակիցների հեռանալուց հետո, կառավարիչն անջատել է թվային տեսագրության համակարգը և դրամապահոցից գաղտնի հափշտակել առանձնապես խոշոր չափերով ոսկյա զարդերը և առկա առանձնապես խոշոր չափերի գումարը:

Պայմանավորվածության համաձայն՝ 2018 թվականի հունվարի 01-ին՝ ժամը 00:14-ի սահմաններում, 47-ամյա տղամարդը մասնաճյուղի պատուհանը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով, ապօրինի մուտք է գործել գրասենյակ, անջատել անվտանգության համակարգը, իր մոտ գտնվող կրկնօրինակ բանալիով բացել դրամապահոցի դուռը, գաղտնի հափշտակել մնացած ոսկյա զարդերը և գումարը:

Նախաքննությամբ պարզվել է, որ վարկային կազմակերպության կառավարչի և 47-ամյա տղամարդու կողմից գաղտնի հափշտակվել են թվով 415 վարկառուների կողմից գրավադրված ընդհանուր 20կգ քաշով ոսկյա զարդերը՝ 307 355 759 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ, ինչպես նաև՝ «Սեֆ Ինթերնեյշնլ» ունիվերսալ վարկային կազմակերպությանը պատկանող 8 030 676 ՀՀ դրամ և 7 354 ԱՄՆ դոլար գումարները:

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված մասնաճյուղի կառավարչին նախկինում առաջադրված մեղադրանքի ծավալը փոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել։

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև՝ վարկային կազմակերպության մասնաճյուղի կառավարչի կողմից կատարված այլ հանցավոր դրսևորումների վերաբերյալ: Մասնավորապես՝ կառավարիչը, հանդիսանալով առևտրային կազմակերպության ծառայող՝ իր լիազորություններն այդ կազմակերպության շահերին հակառակ և ուրիշ անձանց օգտին օգտագործելով, 2016 թվականի ապրիլի 19-ին նույն մասնաճյուղի վարկառու, անհատ ձեռնարկատիրոջ կողմից վարկային պարտավորությունները կատարած չլինելու պայմաններում, կազմել և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանում է ներկայացրել պաշտոնական կեղծ փաստաթուղթ այն մասին, թե, իբր, նշված ձեռնարկատիրոջ վարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարված են:

Արդյունքում՝ ակնհայտ կեղծ պաշտոնական փաստաթուղթ օգտագործելով և հիշյալ գրության հիման վրա՝ հանվել է 12.414.900 ՀՀ դրամի չափով վարկային պարտավորությունների ապահովվածության համար գրավադրված 0,27074 հա մակերեսով հողամասի և 140.43քմ մակերեսով բնակելի տան, որը պատկանում է կառավարչի աներոջը, նկատմամբ դրված արգելանքը՝  առանց վարկային պարտավորությունների ամբողջական՝ 6.369.258 ՀՀ դրամի չափով կատարման՝ «Սեֆ Ինթերնեյշնլ» ունիվերսալ վարկային կազմակերպությանը պատճառելով էական վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ «Սեֆ Ինթերնեյշնլ» ունիվերսալ վարկային կազմակերպության Վանաձորի մասնաճյուղի կառավարչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 214-րդ հոդվածի 1-ին և 325-րդ հոդվածի 1-ին մասերով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նրա վերաբերյալ քրեական գործի մասն անջատվել է առանձին վարույթ, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Նախաքննության ընթացքում գողոնի մի մասը՝ 147 274 809 ՀՀ դրամի չափով ոսկյա զարդերը և կանխիկ դրամական միջոցները, հայտնաբերվել են։ Պատճառված վնասը վերականգնելու համար մասնաճյուղի կառավարչին պատկանող թվով 8 անշարժ գույքի վրա կալանք է դրվել:

2018թ. հունվարի 8-ին որոշում էր կայացվել որպես մեղադրյալ ներգրավել նաև վարկային կազմակերպության մասնաճյուղից հափշտակություն կատարած Երևանքի 47-ամյա բնակչին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում: Սակայն 2018թ. հունվարի 28-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, վերջինիս դին հայտնաբերվել էր Երևան քաղաքի Նորագավիթի թիվ 2 գերեզմանատանը: 2018 թվականի նոյեմբերի 20-ին որոշում է կայացվել՝  47-ամյա տղամարդու նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին՝ վերջինիս մահվան հիմքով:

Անջատված մասով նախաքննությունը շարունակվում է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով գողությանն օժանդակելը):

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտածդատավճռով: