Նախարարներ կան, որ գյուղատնտեսությունն ու սննդարդյունաբերությունն իրարից չեն տարբերում. Հրաչ Բերբերյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.02.2026 | 13:52
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը վերընտրվել է Քրիստոնեա-դեմոկրատական միության ղեկավարի պաշտոնում
21.02.2026 | 13:45
Ֆինն Գերագուսյանը` հաղթական գոլի հեղինակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.02.2026 | 13:33
Պացիենտ, բուժանձնակազմ, պետություն՝ ապահովագրության համակարգի այս երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի. Ավանեսյան
21.02.2026 | 13:03
Հոկեյի օլիմպիական մրցաշարի եզրափակիչում կհանդիպեն ԱՄՆ-ի ու Կանադայի հավաքականները
21.02.2026 | 12:49
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Բուլղարիա
21.02.2026 | 12:34
Գարունդ հայերեն է գալիս․ Մարագոսը Սահյանի բանաստեղծությամբ է շնորհավորել Մայրենի լեզվի միջազգային օրը
21.02.2026 | 12:21
Լեզվի ու մշակույթի միջոցով է մարդը ձևավորվում որպես անհատականություն․ նախարարի ուղերձը
21.02.2026 | 12:13
Պարեկները ուժեղացված ծառայության ընթացքում ինքնաձիգներ ու ատրճանակներ են հայտնաբերել
21.02.2026 | 11:55
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջաններում
21.02.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ փետրվարի 21-ի դրությամբ
21.02.2026 | 11:14
Գյումրիում գործող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք
21.02.2026 | 10:53
Թրամփը բոլոր երկրների համար 10% մաքսատուրք է սահմանել
21.02.2026 | 10:27
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար
21.02.2026 | 10:06
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
20.02.2026 | 23:28
ԱՄՆ-ն էլ է պահանջում, որ Ուկրաինան հանձնի ամբողջ Դոնբասը․ Զելենսկի
Բոլորը

«Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը մտահոգված է՝  ինչո՞ւ պետք է մեր երկիր պարարտանյութի ներմուծման հարցով բանակցություններ վարի հասարակական կազմակերպությունը, իսկ չինովնիկների մի խումբ նստած որևէ բանով չզբաղվի։

«Իրանի և Վրաստանի մեր գործընկերների հետ բանակցություններ ենք տանում, որ 40 հազար տոննա պարարտանյութ ներմուծենք Հայաստան, բայց ինչո՞ւ պետք է ՀԿ-ն դրանով  զբաղվի, իսկ չինովնիկներն էլ նստած չգտես թե ինչով են զբաղվում։ Ժամանակն է եկել մտածել այս խնդրի կարգավորման մասին և ունենալ ստրատեգիական ծրագիր, մինչդեռ մենք անգամ մինչ այս պահը լոգիստիկ կենտրոն չունենք։ Եկել է ժամանակը, որ ստեղծենք մի հարթակ, որ Իրանից, Թուրքիայից գյուղմթերքը հասնի Հայաստան, փաթեթավորվի, որից հետո նոր տեղափոխվի ՌԴ։ Այս հարցում մեծ ներդրումներ են պետք, և կարծում եմ, որ Կառավարությունը մեզ նեցուկ կլինի»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա:

Հրաչ Բերբերյանն անդրադարձավ նաև գյուղատնտեսության ոլորտում առկա այլ խնդիրների և նշեց, որ դրանց որոշ մասը պայմանավորված է վատ  կադրերի առկայությամբ։

«Մեր հիմնական դժբախտությունը վատ կադրերն են․ մարդիկ տեղյակ չեն իրենց գործից, գալիս են ժամանակ անցկացնելու և պաշտոններ գրավելու համար»,-ասաց նա։

Հարցին՝ արդյոք չունի՞ վստահություն, որ ընտրություններից հետո այդ հարցը կկարգավորվի, Հրաչ Բերբերյանն ասաց․ «Կարծում եմ՝ երեկ պարոն Փաշինյանը շատ ճիշտ էր խոսում ԾԻԳ-երի հետ կապված։ Այն վիճակով, որոնք հիմա դրանք գործում են, մեզ պետք չեն։ Մեզ մոտ նախարարներ կան, որ գյուղատնտեսությունն ու սննդարդյունաբերությունն իրարից չեն տարբերում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան