Լիբիայում հայտնել են Ուկրաինայի հարձակումից հետո երկու զինծառայողների զոհվելու մասին

Լուրեր

25.11.2026 | 17:44
Աննա Վարդապետյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցությունը
25.11.2026 | 17:38
Լիբիայում հայտնել են Ուկրաինայի հարձակումից հետո երկու զինծառայողների զոհվելու մասին
25.11.2026 | 17:27
Ֆրանսիական գործակալության հետ քննարկվել են Վեդու ջրամբարի աշխատանքներն ու Սյունիքում ջրային ծրագրի մեկնարկը
25.11.2026 | 17:23
Ռահիմ Սթերլինգը 12 ամսվա պայմանական ազատազրկման է դատապարտվել
25.11.2026 | 17:16
Հատուկ պայմաններ ավտոմեքենայի գրավով վարկի համար․ ՄՈԳՈ-ում գործում է տոկոսադրույքի ՍՈՒՊԵՐիջեցում Սև ուրբաթին ընդառաջ
25.11.2026 | 17:04
Գերմանիայի Քել քաղաքում հայ ընտանիքի հինգ անդամների մահացած են հայտնաբերել
25.11.2026 | 16:56
Աննա Վարդապետյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարն ու ապօրինի ակտիվների բռնագանձման հարցերը
25.11.2026 | 16:44
Հայտնի են ամենաշատ մրցանակային գումար ստացած թենիսիստները 2026-ին
25.11.2026 | 16:37
Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինայում օտարերկրյա զորակազմերի տեղակայումն անընդունելի է
25.11.2026 | 16:28
Դավիթ Տոնոյանին նոր մեղադրանք է առաջադրվել. գործն արդեն դատարանում է
25.11.2026 | 16:17
«Հայաստան» խմբակցությունը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է նոր Սահմանադրության, հայ գերիների և այլ հարցեր
25.11.2026 | 16:08
Արթուր Դանիելյանն ազատ է արձակվել. նրա խափանման միջոցը փոխվել է
25.11.2026 | 16:06
«Ես մի քանի սարսափելի սխալ եմ թույլ տվել». Ջենսեն Հուանգը ներողություն է խնդրել Nvidia-ի աշխատակիցներից
25.11.2026 | 15:55
Երևանում 1,9 հա հողամասի օտարման հետևանքով պետությանը 445 մլն դրամի վնաս է պատճառվել․ Դատախազությունը պահանջում է չեղարկել սեփականության գրանցումը
25.11.2026 | 15:51
SpaceX-ի պատվիրակության հետ քննարկվել են Հայաստանում Grok-ի կիրառման և երեք արբանյակ ուղեծիր դուրս բերելու հնարավորությունները
Բոլորը

Ուկրաինական հարձակումների հետևանքով Լիբիայի ափերի մոտ խորտակված ռուսական «Մերկուրի» ռազմանավի և բեռնատար նավի միջադեպի հետևանքով երկու լիբիացի զինծառայող է զոհվել։ Այս մասին հայտարարել են հյուսիսաֆրիկյան երկրի արևելյան հատվածի իշխանությունները, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Գեներալ Խալիֆա Հաֆթարի որդին՝ Սադդամ Հաֆթարը, որը վերահսկում է Լիբիայի արևելյան հատվածը, Facebook-ում գրել է, որ նավաստիները «զոհվել են ազգային պարտքը կատարելիս ստացած վնասվածքներից»՝ Բենղազիի ռազմածովային բազայի վրա հարձակման ժամանակ։

Նմանատիպ հայտարարությամբ է հանդես եկել նաև Լիբիայի արևելյան հատվածը վերահսկող կառավարության ղեկավար Ուսամա Համադը։ Ավելի վաղ Լիբիայի արևելքում գործող, միջազգային հանրության կողմից չճանաչված իշխանությունները պահանջել էին պարզաբանել իրավիճակը։ Նրանք ՄԱԿ-ին խնդրել էին հետաքննություն անցկացնել՝ կապված երկրի արևմտյան հատվածում ուկրաինական զինված ուժերի ենթադրյալ ներկայության հետ։ Բենգազիում հայտարարել են, որ տեղի ունեցածը Լիբիայի ինքնիշխանության խախտում է։

Միևնույն ժամանակ, Փարիզում սատարել են Միջերկրական ծովում ուկրաինացի զինվորականների գործողությունները։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարրոն TF1 հեռուստաալիքի եթերում հիշեցրել է ինքնապաշտպանության Ուկրաինայի իրավունքի մասին։

«Ի՞նչ կանեինք մենք, եթե հակառակորդը՝ զավթիչը, օր ու գիշեր ռմբակոծեր մեզ։ Մենք կպաշտպանվեինք և կիրագործեինք ինքնապաշտպանության մեր անքակտելի իրավունքը։ Հենց դա էլ անում են ուկրաինացիները»,- հայտարարել է նա։

Բարրոյի խոսքով՝ Ուկրաինայի դեմ պատերազմի ընդլայնման պատասխանատվությունը կրում է Ռուսաստանը։ Նա նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գրեթե հինգ տարի շարունակ հրահանգում է ռմբակոծել Ուկրաինան, ինչպես նաև «անընդհատ ագրեսիվ գործողություններ է իրականացնում՝ ճնշում գործադրելով եվրոպացիների վրա՝ մեր միասնությունը խաթարելու նպատակով»։

Երեկ երեկոյան Ֆրանսիայի պաշտպանության փոխնախարար Ալիս Ռյուֆոն Միջերկրական ծովում ռուսական երկու նավերի դեմ Ուկրաինայի հարձակումներն անվանել է ռազմական հաջողություն։ France 5-ի եթերում նա հայտարարել է, որ այս միջադեպը ցույց է տալիս Ուկրաինայի՝ Ռուսաստանին թուլացնելու կարողությունը «նույնիսկ նրա ազդեցության գոտիներում, օրինակ՝ Լիբիայում»։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նոյեմբերի 23-ին հայտարարել է, որ Լիբիայի ափերի մոտ ծովային անօդաչու սարքերի կիրառմամբ հաջող գործողություն է իրականացվել։ Ուկրաինական ստորաբաժանումների գործողությունների հետևանքով խորտակվել է ռուսական «Մերկուրի» կորվետը, ինչպես նաև հարված է հասցվել բեռնատար նավին, որն օգտագործվում էր Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ պատերազմի ընթացքում զենք տեղափոխելու համար։ Ուկրաինայի ԱԳՆ-ում հայտարարել են, որ ռուսական կորվետը օրինական թիրախ էր, միաժամանակ ընդգծելով, որ Ուկրաինան հարգում է Լիբիայի ինքնիշխանությունը և շահագրգռված է երկկողմ համագործակցության հետագա զարգացմամբ։

2011 թվականին Լիբիայի բռնապետ Մուամար Քադաֆիի տապալումից հետո հյուսիսաֆրիկյան երկիրը փաստացի բաժանվել է երկու մասի։ Միջազգային հանրության կողմից ճանաչված՝ Տրիպոլիում գործող կառավարությանը հակադրվում է Բենգազիում գործող մրցակից կառավարությունը, որը սերտ կապեր ունի Ռուսաստանի հետ։ Հաֆթարի հրամանատարության ներքո գտնվող Արևելյան Լիբիայի զինված ուժերը վերահսկում են երկրի ամբողջ արևելյան հատվածը և հարավային տարածքների զգալի մասը։ Բենգազիի նավահանգստում տեղի ունեցած միջադեպը մտահոգություններ է առաջացրել, որ փաստացի պառակտված երկրում ճգնաժամը կարող է ավելի սրվել։

Ռուսական նավերի վրա հարձակումից հետո Տրիպոլիի կառավարությունը Ուկրաինայից պարզաբանումներ է պահանջել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի