Սպիտակ տունը հրաժարվել է Ռուսաստանի հետ բիզնես գործարքներն օգտագործել որպես պատերազմն ավարտելու խթան․ FT

Լուրեր

25.11.2026 | 21:42
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.11.2026 | 21:27
Սպիտակ տունը հրաժարվել է Ռուսաստանի հետ բիզնես գործարքներն օգտագործել որպես պատերազմն ավարտելու խթան․ FT
25.11.2026 | 21:14
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
25.11.2026 | 21:00
Քրեաօլիգարխիկ ուժերը պիտի հեռացվեն քաղաքական դաշտից, բայց դա չի արդարացնում ՔՊ-ի՝ փողոցային վարքագիծ կրկնօրինակելը․ Աղասի Թադևոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:44
Կասեցվել է «Ծիրան մարկետ» ընկերության հացի արտադրամասի գործունեությունը
25.11.2026 | 20:30
Փնտրվում է 6 ձայն․ ինչ է անելու ՔՊ-ն, եթե ընդդիմությունը շարունակի համառել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:21
Որոշ շրջաններում ձյուն է տեղում
25.11.2026 | 20:12
Թուրքիայի դատարանն Էրդողանի մրցակից Իմամօղլուին զրկել է նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունքից
25.11.2026 | 20:00
Ընդդիմությունը Ալիևի խաղն է խաղում՝ առանց գիտակցելու. խոչընդոտելով Սահմանադրություն փոխելուն՝ խաղաղություն չի ստորագրվելու․ Ներսես Կոպալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 19:49
Հրազդանում վթարային ջրանջատում կլինի
25.11.2026 | 19:36
Ոստիկանության նվիրած բնակարանը կմնա Օսիպյանին․ դատարանը մերժել է Դատախազության պահանջը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 19:28
Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում սաստիկ բուք է
25.11.2026 | 19:14
ԱԱԾ-ի անունից Telegram-ով խարդախության փորձեր են իրականացվում․ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է
25.11.2026 | 19:00
TRIPP-ի հետ կապված քաղաքական հարցերը դեռևս չեն լուծվել, վաղ է խոսել դրա գործարկման մասին․ Ալեքսանդր Իսկանդարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 18:52
SOCAR-ի ձեռնարկությունը սկսել է Իսրայելում գազային նախագծի հորատման աշխատանքները
Բոլորը

Ուկրաինայի պատերազմի կարգավորմանն ուղղված բանակցություններում ԱՄՆ նախագահի բանագնացներ Ջարեդ Քուշները և Սթիվ Ուիթկոֆը եվրոպացի գործընկերներին հայտնել են, որ Մոսկվայի հետ բանակցություններում կենտրոնացել են տարածքային և անվտանգության հարցերի, այլ ոչ թե ռուսական բիզնեսում ներդրումների վրա։ Այս մասին, հղում անելով մի քանի իրազեկ աղբյուրների, հայտնում է Financial Times-ը, որին վկայակոչում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ըստ աղբյուրների՝ սկզբում ռուս պաշտոնյաները դրական են արձագանքել Քուշների և Ուիթկոֆի առաջարկներին՝ կարծելով, որ բիզնես գործարքների հեռանկարը կօգնի պահպանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետաքրքրությունը ստեղծված իրավիճակի նկատմամբ։ Սակայն հետագայում, ըստ FT-ի, Կրեմլը սառել է այդ գաղափարի նկատմամբ և շարունակել պնդել Ուկրաինայի կողմից զիջումների, այդ թվում՝ տարածքային, անհրաժեշտությունը, որոնք Կիևն անընդունելի է համարում։

Զրուցակիցների խոսքով՝ նոյեմբերի սկզբին Աբու Դաբիում կայացած բանակցությունների ընթացքում ամերիկացիների համար ակնհայտ է դարձել, որ բիզնես գործարքները չեն մեղմի Վլադիմիր Պուտինի դիրքորոշումը։ Ըստ ամենայնի՝ Կրեմլում կարծում են, որ  խաղաղության ցանկացած  համաձայնագիր կհանգեցնի պատժամիջոցների մեղմացման։

Լրատվամիջոցի աղբյուրներից մեկը նշել է, որ տնտեսական խթանների վրա հիմնված ռազմավարությունը երկրորդ պլան է մղվել, իսկ ԱՄՆ-ն անցել է բանակցությունների «ավելի ավանդական» մոտեցման, որի հիմքում «տարածքներ՝ խաղաղության դիմաց» սկզբունքն է։

Ամերիկացի պաշտոնյան, որին դիմել է FT-ը մեկնաբանությունների համար,  թերթի տեղեկությունները «ոչ ճշգրիտ» է որակել։

«Մենք ձևավորում ենք բանակցային մեր ուղղությունները և դրանց մասին կհայտարարենք, երբ պատրաստ լինենք։ Տնտեսական խթանները շարունակում են մնալ այդ գործընթացի տարրերից մեկը»,- ասել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի