Կանանց նկատմամբ բռնությունը չի կարող արդարացվել ավանդույթներով կամ հասարակական ընկալումներով․ ՄԻՊ-ի ուղերձը

Լուրեր

25.11.2026 | 12:01
Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզին․ հրդեհվել են երկու նավթավերամշակման գործարանները
25.11.2026 | 12:00
Կոտայքում 2007-ի հողերի աճուրդների գործով երեք անձից հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 357 մլն դրամ
25.11.2026 | 11:51
Կանանց նկատմամբ բռնությունը չի կարող արդարացվել ավանդույթներով կամ հասարակական ընկալումներով․ ՄԻՊ-ի ուղերձը
25.11.2026 | 11:39
Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է վթարվել․ զոհվել է 5 զինծառայող
25.11.2026 | 11:30
CAS-ը Սենեգալի հավաքականին հռչակել է Աֆրիկայի գավաթի հաղթող
25.11.2026 | 11:20
ԱՄՆ դատարանը Huawei-ին մեղավոր է ճանաչել պատժամիջոցները խախտելու և առևտրային գաղտնիքներ գողանալու համար
25.11.2026 | 11:09
Պատգամավորներ Ագնեսա Խամոյանի, Լևոն Քոչարյանի և փաստաբան Հովհաննես Խուդոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
25.11.2026 | 11:06
Գուկեշն ու Սինդարովը ոչ-ոքիով են մեկնարկել աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցամարտում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 10:59
Հայաստանի 5 շրջանում ձյուն է տեղում․ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են կցորդով մեքենաների համար
25.11.2026 | 10:46
Ռոնալդուն խփել է կարիերայի 987-րդ գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 10:42
Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է խաղաղության հասնել մինչև հունվար. Թրամփը պատասխանել է՝ «ժամկետներ չունի»
25.11.2026 | 10:34
ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն այցելել է բարձրադիր մարտական դիրքեր և զորամասեր․ հանձնարարականներ են տրվել
25.11.2026 | 10:25
Հովհաննես Այվազովսկու կտավը Լոնդոնի Sotheby’s աճուրդում վաճառվել է 1,3 միլիոն եվրոյով
25.11.2026 | 10:18
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 25-ի դրությամբ
25.11.2026 | 10:03
Վլադիմիր Վարդանյանը ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի նախագահների հրավերով կմեկնի Ստրասբուրգ․ օրակարգում դատական իշխանության տարանջատումն ու իրավունքի գերակայությունն են
Բոլորը

Կանանց նկատմամբ բռնությունը Հայաստանում շարունակում է լուրջ մարտահրավեր մնալ, իսկ հասարակության մեջ տարածված կարծրատիպերն ու խտրական ընկալումները հաճախ նպաստում են բռնության նկատմամբ հանդուրժողականության ձևավորմանը։ Այս մասին Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվա առթիվ իր ուղերձում նշել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։

ՄԻՊ-ը հատկապես մտահոգիչ է համարել այն հանգամանքը, որ բռնությունն արդարացնող կամ դրա նկատմամբ հանդուրժողականություն ձևավորող տեսակետներ հաճախ տարածում են մեծ լսարան ունեցող հանրային գործիչները։ Մանասյանն ընդգծել է բռնության ենթարկված կանանց և աղջիկների պաշտպանության արդյունավետ մեխանիզմների ապահովման, ինչպես նաև իրավապահ և այլ պատասխանատու կառույցների համակարգված աշխատանքի կարևորությունը։

ՄԻՊ-ի ուղերձը՝ ստորև․

Կանանց նկատմամբ բռնության վերացումը ոչ միայն կանանց իրավունքների պաշտպանության հարց է, այլև իրավահավասար, անվտանգ և արժանապատիվ հասարակություն ունենալու անհրաժեշտ պայման
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ուղերձը Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվա կապակցությամբ

Հարգելի՛ գործընկերներ,
Սիրելի´ հայրենակիցներ,

Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրը ևս մեկ առիթ է` վերարժևորելու կանանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքները, բարձրաձայնելու կանանց նկատմամբ բռնության անթույլատրելիության մասին և վերահաստատելու դրա բոլոր դրսևորումների կանխարգելման ու վերացմանն ուղղված մեր հանձնառությունը։

Կանանց նկատմամբ բռնությունը մարդու իրավունքների լրջագույն խնդիրներից է, որը ոչ միայն ոտնահարում է անձի արժանապատվությունը, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունը, այլև սահմանափակում է հասարակական կյանքին լիարժեք մասնակցելու, կրթություն ստանալու, աշխատելու և սեփական ներուժն իրացնելու հնարավորությունները։

Բռնության որևէ դրսևորում չի կարող արդարացվել ավանդույթներով, հասարակական ընկալումներով կամ անձնական հանգամանքներով։

Չնայած իրավական և ինստիտուցիոնալ համակարգերի զարգացմանն ուղղված քայլերին՝ կանանց նկատմամբ բռնությունը շարունակում է մնալ լուրջ մարտահրավեր։ Հատկապես մտահոգիչ են այն հասարակական կարծրատիպերն ու խտրական ընկալումները, որոնք հաճախ նպաստում են բռնության հանդեպ հանդուրժողականության ձևավորմանը և բռնության ենթարկված անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանության խոչընդոտմանը։ Ցավալի է, որ այդպիսի տեսակետներ հաճախ տարածում են մեծ լսարան ունեցող հանրային գործիչներ` այդպիսով նպաստելով բռնության նկատմամբ հանդուրժողականության խորացմանը:

Ողջունելի են այս փուլում ոլորտի իրավական կարգավորումների կատարելագործման ուղղությամբ իրականացվող աշխատանքները և բռնության կանխարգելման ու աջակցության հասանելի մեխանիզմների վերաբերյալ հանրային իրազեկման լայնածավալ արշավները։

Այս համատեքստում անհրաժեշտ է հստակ գիտակցել, որ բռնության կանխարգելումը պահանջում է ինչպես իրավական պատշաճ կարգավորումների առկայություն, այնպես էլ հետևողական աշխատանք՝ ուղղված գենդերային հավասարության մշակույթի ձևավորմանը, խտրականության և կարծրատիպերի հաղթահարմանը, ինչպես նաև մարդու արժանապատվության և իրավունքների նկատմամբ հարգանքի ամրապնդմանը։

Առանձնահատուկ նշանակություն ունի բռնության ենթարկված անձանց համար աջակցության և պաշտպանության արդյունավետ, հասանելի ու վստահելի մեխանիզմների ապահովումը։ Կարևոր է, որ յուրաքանչյուր կին և աղջիկ, անկախ բնակության վայրից, սոցիալական վիճակից կամ այլ հանգամանքներից, կարողանա ստանալ անհրաժեշտ աջակցություն, պաշտպանված զգա և վստահ լինի, որ իր բարձրաձայնած խնդիրը կստանա պատշաճ արձագանք։

Միաժամանակ, խնդրի արդյունավետ լուծումը ենթադրում է բոլոր դերակատարների հետևողական ու համակարգված համագործակցություն։

Կարևոր է նաև ոլորտում ներգրավված մասնագետների մասնագիտական կարողությունների շարունակական զարգացումը, որպեսզի բռնության յուրաքանչյուր դեպք ստանա ժամանակին, համարժեք և արդյունավետ արձագանք։

Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ կանանց իրավունքների պաշտպանությունը, գենդերային հավասարության խթանումը, ինչպես նաև կանանց նկատմամբ բռնության կանխարգելումն ու դրա դեմ պայքարը համարում եմ իմ գործունեության կարևոր առաջնահերթություններից մեկը։

Կանանց նկատմամբ բռնության վերացումը միայն կանանց իրավունքների պաշտպանության հարց չէ։ Այն իրավահավասար, անվտանգ և արժանապատիվ հասարակություն ունենալու անհրաժեշտ պայման է։ Այս պայքարում անտարբերությունն ու լռությունը տեղ չունեն։ Յուրաքանչյուրիս պատասխանատվությունն է նպաստել այնպիսի միջավայրի ձևավորմանը, որտեղ բռնությունն անընդունելի է, իսկ յուրաքանչյուր կնոջ և աղջկա իրավունքներն ու արժանապատվությունը՝ պաշտպանված։