Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է վթարվել․ զոհվել է 5 զինծառայող
Քաղաքականություն
25.11.2026 | 11:39
Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող AS-532 ուղղաթիռը նախօրեին ուսումնական թռիչքի ժամանակ կործանվել է երկրի կենտրոնական Էսքիշեհիր նահանգում՝ թռիչք կատարելուց հետո։ Զոհվել է 5 զինծառայող։ Այս մասին հայտնել է Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը։
«Էսքիշեհիրում ուսումնական թռիչքի ժամանակ վթարի ենթարկված ռազմաօդային ուժերի ուղղաթիռում գտնվող մեր հինգ զինակիցները զոհվել են»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ ուղղաթիռը դեռևս անհայտ պատճառներով կործանվել է Յորուքաքչայըր թաղամասի մերձակա գյուղական տարածքում՝ քաղաքի կենտրոնից շուրջ 25 կմ հեռավորության վրա։ Վթարի մասին հաղորդումներից հետո դեպքի վայր են ուղարկվել Էսքիշեհիրի քաղաքապետարանի հրշեջ ծառայության և Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) խմբերը։
Քննությունը շարունակվում է։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

