Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզին․ հրդեհվել են երկու նավթավերամշակման գործարանները

Լուրեր

25.11.2026 | 12:10
Գրիգորյան-Օվերչուկ հանդիպում Մոսկվայում // Ձյան տեղումներ են սպասվում․ ԼՈՒՐԵՐ
25.11.2026 | 12:08
Սև ուրբաթի գնումնե՞ր արտարժույթով․ բացահայտեք Rate.Trading-ի հնարավորությունները
25.11.2026 | 12:01
Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզին․ հրդեհվել են երկու նավթավերամշակման գործարանները
25.11.2026 | 12:00
Կոտայքում 2007-ի հողերի աճուրդների գործով երեք անձից հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 357 մլն դրամ
25.11.2026 | 11:51
Կանանց նկատմամբ բռնությունը չի կարող արդարացվել ավանդույթներով կամ հասարակական ընկալումներով․ ՄԻՊ-ի ուղերձը
25.11.2026 | 11:39
Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է վթարվել․ զոհվել է 5 զինծառայող
25.11.2026 | 11:30
CAS-ը Սենեգալի հավաքականին հռչակել է Աֆրիկայի գավաթի հաղթող
25.11.2026 | 11:20
ԱՄՆ դատարանը Huawei-ին մեղավոր է ճանաչել պատժամիջոցները խախտելու և առևտրային գաղտնիքներ գողանալու համար
25.11.2026 | 11:09
Պատգամավորներ Ագնեսա Խամոյանի, Լևոն Քոչարյանի և փաստաբան Հովհաննես Խուդոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
25.11.2026 | 11:06
Գուկեշն ու Սինդարովը ոչ-ոքիով են մեկնարկել աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցամարտում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 10:59
Հայաստանի 5 շրջանում ձյուն է տեղում․ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են կցորդով մեքենաների համար
25.11.2026 | 10:46
Ռոնալդուն խփել է կարիերայի 987-րդ գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 10:42
Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է խաղաղության հասնել մինչև հունվար. Թրամփը պատասխանել է՝ «ժամկետներ չունի»
25.11.2026 | 10:34
ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն այցելել է բարձրադիր մարտական դիրքեր և զորամասեր․ հանձնարարականներ են տրվել
25.11.2026 | 10:25
Հովհաննես Այվազովսկու կտավը Լոնդոնի Sotheby’s աճուրդում վաճառվել է 1,3 միլիոն եվրոյով
Բոլորը

Ուկրաինական ուժերը նոյեմբերի լույս 25-ի գիշերը զանգվածային հարված են հասցրել Ռուսաստանի Սամարայի մարզին։ Մեկ մարդ զոհվել է։ Այս մասին հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Ֆեդորիշչևը, գրում է Current time-ը։

Նրա խոսքով՝ մարզի երկնքում խոցվել է ավելի քան 145 անօդաչու թռչող սարք։

«Մենք շարունակում ենք տեղեկություններ հավաքել։ Գործում է օպերատիվ շտաբը։ Կան նաև հետևանքներ տեղում»,- նշել է նա՝ առանց մանրամասներ ներկայացնելու։

Ֆեդորիշչևի խոսքով՝ առանձին տարածքներում էլեկտրամատակարարման հետ կապված խնդիրներ են առաջացել։

Ուկրաինական Supernova+ և Exilenova+ մոնիթորինգային  տելեգրամ ալիքները հայտնում են Սիզրանի և Կույբիշևի նավթավերամշակման գործարանների վրա հարձակման մասին։ Դրանք Սամարայի մարզի երկու խոշորագույն ձեռնարկություններն են։ Astra-ն հաստատում է երկու գործարանների վրա հարձակման մասին տեղեկությունը։ Հրապարակվում են նաև հարձակումից հետո բռնկված հրդեհների լուսանկարներն ու տեսանյութերը։

Սիզրանի և Կույբիշևի նավթավերամշակման գործարանները մտնում են «Ռոսնեֆտի» Սամարայի խմբի կազմի մեջ։ Սիզրանի գործարանի տարեկան հզորությունը 8,5 միլիոն տոննա է, Կույբիշևինը՝ 7 միլիոն տոննա։ Ուկրաինական ուժերը նախկինում ևս բազմիցս հարվածել են երկու ձեռնարկություններին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի