Բժշկությունից մինչև տեխնոլոգիաներ և բիզնես․ Healthcare Expo Armenia 2026-ը նոր հնարավորություններ է ստեղծում ընկերությունների համար

Լուրեր

24.11.2026 | 11:17
Հայկ Մարտիրոսյանը գոհ է Total Chess-ի արդյունքից
24.11.2026 | 11:09
Բժշկությունից մինչև տեխնոլոգիաներ և բիզնես․ Healthcare Expo Armenia 2026-ը նոր հնարավորություններ է ստեղծում ընկերությունների համար
24.11.2026 | 11:08
Մոսկվայի ուղղությամբ ուկրաինական 355 ԱԹՍ է թռել․ օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են
24.11.2026 | 11:03
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
24.11.2026 | 11:00
Հայաստանը նախատեսում է 2027 թվականին ավարտել ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման ծրագրի առաջին փուլը․ Արփինե Սարգսյան
24.11.2026 | 10:50
Հայաստանի Առաջին խումբ․ Առաջատարները հաղթել են
24.11.2026 | 10:48
Հայ մանկական ուռուցքաբան Գևորգ Թամամյանը դարձել է ԱՀԿ ղեկավարի պաշտոնի ամենաերիտասարդ թեկնածուն
24.11.2026 | 10:40
Արմավիրում կինը մեղադրվում է ամուսնու վրա սպիրտ լցնելու և նրան հրկիզելով սպանելու մեջ․ նա կալանավորվել է
24.11.2026 | 10:35
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 24-ի դրությամբ
24.11.2026 | 10:22
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին հողերի վարձակալության գործընթացում խախտումներ են հայտնաբերվել․ 563 մլն դրամի հող վերադարձվել է համայնքին
24.11.2026 | 10:10
Կոտայքում քննարկվել են ջրամատակարարման, աղբահանության, թափառող շների և տրանսպորտի խնդիրները․ ՄԻՊ
24.11.2026 | 09:54
Առաջին դասարանի ուսուցչուհին մեղադրվում է աշակերտին բռնության ենթարկելու և դասընկերներից մեկուսացնելու համար
24.11.2026 | 09:46
Վարչապետը պաշտոնական այցով ժամանել է Ռումինիա
23.11.2026 | 23:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում չի փոխվել․ այն 26 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից
23.11.2026 | 22:58
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարի հետ
Բոլորը

Դեկտեմբերի 4–6-ը Երևանում անցկացվելիք Healthcare Expo Armenia 2026-ը մեկ հարթակում կմիավորի առողջապահությունը, գիտությունը, տեխնոլոգիաներն ու գործարար համայնքը։ Միջոցառմանը մասնակցությունն արդեն հաստատել են մասնակիցներ և բանախոսներ 37 երկրից, իսկ շուրջ 16,000 քմ ընդհանուր տարածքը հնարավորություն կտա ներկայացնելու տարբեր ոլորտների ընկերություններ, ծառայություններ, արտադրանքներ և նորարարական նախաձեռնություններ։

Երրորդ տարին անընդմեջ կազմակերպվող միջազգային ցուցահանդեսը կանցկացվի Երևանի «Մերիդիան» էքսպո կենտրոնում՝ համախմբելով բժշկական հաստատություններին, արտադրողներին, մատակարարներին, տեխնոլոգիական ընկերություններին, գիտակրթական կազմակերպություններին, գործարարներին և առողջ ապրելակերպով հետաքրքրվող հանրությանը։

Healthcare Expo Armenia-ի նպատակն է ստեղծել միջավայր, որտեղ բժշկության և տեխնոլոգիաների առաջընթացը կհամադրվի գործարար հնարավորությունների հետ, իսկ մասնագիտական հանդիպումները կարող են վերածվել երկարաժամկետ համագործակցությունների։

Ոչ միայն բժշկական ընկերությունների համար

Չնայած ցուցահանդեսի հիմնական ուղղությունն առողջապահությունն է, մասնակցության հնարավորությունները շատ ավելի լայն են։

Ժամանակակից առողջապահական համակարգը սերտորեն փոխկապակցված է ֆինանսական ծառայությունների, ապահովագրության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, սննդարդյունաբերության և բազմաթիվ այլ ոլորտների հետ։

Հետևաբար, ցուցահանդեսը հետաքրքիր հարթակ կարող է լինել ոչ միայն բժշկական կենտրոնների, դեղագործական ընկերությունների ու սարքավորումների արտադրողների, այլև բանկերի, ապահովագրական կազմակերպությունների, IT ընկերությունների, առողջ սննդի և խմելու ջրի արտադրողների, ֆիթնեսի, առողջ ապրելակերպի ու բարեկեցության ոլորտներում գործունեություն ծավալող բիզնեսների համար։

Առանձնահատուկ հնարավորություններ են ստեղծվում նաև ստարտափների և նորաստեղծ ընկերությունների համար, որոնք ձգտում են իրենց գաղափարները, տեխնոլոգիական լուծումներն ու արտադրանքը ներկայացնել ավելի լայն լսարանի, կապեր հաստատել ոլորտի մասնագետների հետ և գտնել զարգացման հնարավոր գործընկերներ։

Ցուցահանդեսային մասնակցությունը հնարավորություն է տալիս անմիջականորեն շփվել հավանական հաճախորդների և գործընկերների հետ, ներկայացնել արտադրանքի առավելությունները, ուսումնասիրել շուկայի պահանջարկը և ստանալ գործնական արձագանքներ։

37 երկրից մասնակիցներ և բանախոսներ՝ միջազգային համագործակցության նոր հնարավորություններով

Healthcare Expo Armenia 2026-ի կարևոր առանձնահատկություններից է միջազգային ընդգրկումը․ միջոցառմանն արդեն հաստատված են մասնակիցներ և բանախոսներ աշխարհի 37 երկրից։

Միջազգային ներկայությունը հայկական ընկերությունների համար հնարավորություն է ստեղծում ծանոթանալու արտասահմանյան արտադրողների և մասնագետների փորձին, քննարկելու համագործակցության հեռանկարները և հաստատելու նոր գործարար կապեր։

Ցուցահանդեսի ծրագրում նախատեսված են նաև B2B և B2G հանդիպումներ, որոնք միտված են ընկերությունների, հնարավոր պատվիրատուների, գործընկերների և տարբեր կառույցների միջև գործարար հարաբերությունների զարգացմանը։

Էքսպոյի կազմակերպիչները փաստում են՝ նախորդ երկու տարիներին առնչվել են հետաքրքիր ու արդյունավետ գործարքների, պայմանագրերի ու համագործակցությունների։

Այսպիսով, ցուցահանդեսը ոչ միայն ապրանքանիշերի ներկայացման, այլև իրական գործարար հնարավորությունների բացահայտման միջավայր է։

Գիտական համագումարներից մինչև մշակութային և հանրային միջոցառումներ

Healthcare Expo Armenia 2026-ի օրակարգը չի սահմանափակվելու միայն ցուցադրական տաղավարներով և մասնագիտական հանդիպումներով։

Ցուցահանդեսի շրջանակում կանցկացվեն Ցավի բժշկության հայկական միջազգային երկրորդ համագումարը՝ AICPM 2.0-ը, և Yerevan Pain Days 2K26-ը՝ միջազգային բանախոսների, գիտական քննարկումների և գործնական աշխատաժողովների մասնակցությամբ։

Միաժամանակ նախատեսված են առողջապահական, կրթական, մշակութային, սոցիալական և հանրային տարբեր միջոցառումներ, որոնք ցուցահանդեսը կդարձնեն հետաքրքիր ոչ միայն ոլորտի մասնագետների, այլև ընտանիքների, երիտասարդների, առողջ ապրելակերպով հետաքրքրվողների և լայն հանրության համար։

Այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու բժշկական կենտրոնների ծառայություններին, մասնակցելու առողջապահական նախաձեռնությունների, օգտվելու նախատեսված անվճար հետազոտություններից ու խորհրդատվություններից և բացահայտելու առողջության պահպանման նոր հնարավորություններ։

Այս բազմաբովանդակ ծրագիրը միևնույն տարածքում կհամախմբի մասնագիտական և հանրային տարբեր լսարանների՝ ընկերությունների համար ստեղծելով իրենց արտադրանքը կամ ծառայությունը ներկայացնելու ավելի լայն հնարավորություններ։

Ինչպե՞ս կարող են մասնակցել ընկերությունները

Healthcare Expo Armenia 2026-ին մասնակցելու համար ընկերություններին առաջարկվում են տարբեր ձևաչափեր՝ ցուցադրական տաղավարներ, գործընկերային և հովանավորչական փաթեթներ, բրենդային ներկայացվածության ու գործարար հանդիպումների հնարավորություններ։

Մասնակցության ձևաչափերը նախատեսված են ինչպես խոշոր ընկերությունների, այնպես էլ փոքր և միջին բիզնեսների ու ստարտափների համար՝ հաշվի առնելով նրանց գործունեության առանձնահատկությունները և գործարար նպատակները։

Ցուցահանդեսի կազմակերպիչ Eventure Global ընկերությունը նպատակ ունի զարգացնել Healthcare Expo Armenia-ն որպես միջազգային ամենամյա հարթակ, որտեղ բժշկությունը, գիտությունը, տեխնոլոգիաներն ու բիզնեսը միավորվում են՝ նպաստելով նոր համագործակցությունների ձևավորմանը և Հայաստանի առողջապահական ու գործարար ներուժի ներկայացմանը։

Healthcare Expo Armenia 2026-ը կանցկացվի դեկտեմբերի 4–6-ը՝ Երևանի «Մերիդիան» էքսպո կենտրոնում։ Աշխատանքային ժամերը՝ ամեն օր 12:00–20:00։ Ցուցահանդեսի մուտքն ազատ է։

Վճարովի բովանդակություն