Հայկ Մարտիրոսյանը գոհ է Total Chess-ի արդյունքից

Լուրեր

24.11.2026 | 11:25
Զապորոժիեին ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ
24.11.2026 | 11:17
Հայկ Մարտիրոսյանը գոհ է Total Chess-ի արդյունքից
24.11.2026 | 11:09
Բժշկությունից մինչև տեխնոլոգիաներ և բիզնես․ Healthcare Expo Armenia 2026-ը նոր հնարավորություններ է ստեղծում ընկերությունների համար
24.11.2026 | 11:08
Մոսկվայի ուղղությամբ ուկրաինական 355 ԱԹՍ է թռել․ օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են
24.11.2026 | 11:03
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
24.11.2026 | 11:00
Հայաստանը նախատեսում է 2027 թվականին ավարտել ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման ծրագրի առաջին փուլը․ Արփինե Սարգսյան
24.11.2026 | 10:50
Հայաստանի Առաջին խումբ․ Առաջատարները հաղթել են
24.11.2026 | 10:48
Հայ մանկական ուռուցքաբան Գևորգ Թամամյանը դարձել է ԱՀԿ ղեկավարի պաշտոնի ամենաերիտասարդ թեկնածուն
24.11.2026 | 10:40
Արմավիրում կինը մեղադրվում է ամուսնու վրա սպիրտ լցնելու և նրան հրկիզելով սպանելու մեջ․ նա կալանավորվել է
24.11.2026 | 10:35
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 24-ի դրությամբ
24.11.2026 | 10:22
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին հողերի վարձակալության գործընթացում խախտումներ են հայտնաբերվել․ 563 մլն դրամի հող վերադարձվել է համայնքին
24.11.2026 | 10:10
Կոտայքում քննարկվել են ջրամատակարարման, աղբահանության, թափառող շների և տրանսպորտի խնդիրները․ ՄԻՊ
24.11.2026 | 09:54
Առաջին դասարանի ուսուցչուհին մեղադրվում է աշակերտին բռնության ենթարկելու և դասընկերներից մեկուսացնելու համար
24.11.2026 | 09:46
Վարչապետը պաշտոնական այցով ժամանել է Ռումինիա
23.11.2026 | 23:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում չի փոխվել․ այն 26 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից
Բոլորը

Հայաստանի առաջատար շախմատիստ Հայկ Մարտիրոսյանն ամփոփել է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացած Total Chess World Championship Tour Pilot 2026 մրցաշարը, որտեղ գրավել էր 9-րդ տեղը:

«Ինչպիսի մրցաշար էր: Շատ գոհ եմ արդյունքից։ Հաղթել բոլոր ժամանակների մեծագույն շախմատիստին՝ Մագնուս Կարլսենին, ինչպես նաև մի շարք այլ ուժեղագույն խաղացողների, հայտնվել նման բարձր մակարդակի մրցաշարի լավագույն տասնյակում, դա ամեն ինչ ավելի հատուկ է դարձնում։

Արդյունքներից բացի, մրցաշարն առանձնահատուկ դարձրեց դրա ընթացքում ստացած աջակցությունը։ Հսկայական շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր հաղորդագրություններ են գրել, հետևել են պարտիաներին, երկրպագել և աջակցել ինձ մրցաշարի ընթացքում։ Ես գնահատում եմ ձեզնից յուրաքանչյուրին։

Արդեն անհամբերությամբ սպասում եմ հաջորդ մարտահրավերին։ Կհանդիպենք շուտով»,- Instagram-ում գրել է հայ գրոսմայստերը։

Հիշեցնենք, որ Total Chess-ի խմբային փուլում Հայկ Մարտիրոսյանը հաղթել էր աշխարհի 16-րդ չեմպիոն, ՖԻԴԵ-ի դասակարգման առաջատար, նորվեգացի Մագնուս Կարլսենին, ոչ-ոքի արդյունքով էր ավարտել հոլանդացի Անիշ Գիրիի, ադրբեջնացի Շախրիար Մամեդյարովի և ԱՄՆ-ի ներկայացուցիչ Աբհիմանյու Միշրայի հոտ հանդիպումները ու պարտվել էր ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիին: Հայ շախմատիստը 13 միավորով երրորդ տեղն էր գրավել C խմբում ու չէր կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ: Նոկաուտ փուլում նա հաղթել էր հունգարացի Ռիխարդ Ռապորտին ու հնդիկ Արջուն Էրիգաիսիին։

Դավիթ Եղիազարյան