Նոր սահմանադրության նախագծով վարչապետը և նախարարները կարող են պահպանել ԱԺ մանդատները

Լուրեր

23.11.2026 | 16:51
Կրեմլն արձագանքել է Լիբիայում Ուկրաինայի կողմից ռուսական ռազմանավի վրա հարձակմանը
23.11.2026 | 16:43
Նոր սահմանադրության նախագծով վարչապետը և նախարարները կարող են պահպանել ԱԺ մանդատները
23.11.2026 | 16:35
Բացի ՍԴ դատավորներից, մյուս բոլոր դատավորները վերագնահատում կանցնեն, ԲԴԽ 10 անդամին կընտրի ԱԺ-ն․ ինչ է առաջարկվում Սահմանադրության նոր նախագծով
23.11.2026 | 16:27
Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստն ուշագնաց է եղել խաղից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 16:19
27 անշարժ գույք, Range Rover և 380 հազար դոլար․ Աբովյանի համայնքապետ Էդուարդ Բաբայանի հայտարարագիրը
23.11.2026 | 16:11
Փաշինյանին փոխանցվել է Թրամփի հետ հանդիպման և ԱՄՆ Ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելու հրավերը
23.11.2026 | 16:08
Ստամբուլում ազատության մեջ շրջող առյուծ են որոնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 16:04
Մեծ հնարավորությունները սկսվում են փոքր համայնքներից. FEMINNO 2026-ը նոր հարթակ ստեղծեց մարզերի երիտասարդների համար
23.11.2026 | 16:00
Դատախազությունը պահանջում է համայնքին վերադարձնել Իջևանի շուրջ 202 մլն դրամ արժողությամբ տուրիստական բազան
23.11.2026 | 15:52
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը պայմաններ կստեղծի տարածաշրջանում իտալական ներդրումների ծավալի ավելացման․ Իտալիայի ԱԳ նախարար
23.11.2026 | 15:44
Մեդվեդևը նշել է ՌԴ-ի կողմից կանխարգելիչ միջուկային հարված հասցնելու  պայմանը
23.11.2026 | 15:36
Ջամալ Մուսիալան դարձյալ ուշագնաց է եղել
23.11.2026 | 15:26
Ադրբեջանի համար կարևորը ՀՀ նոր Սահմանադրությունում տարածքային պահանջների բացակայությունն է․ Բայրամով
23.11.2026 | 15:19
Խաղաղությունն ամրագրվում է որպես Հայաստանի արտաքին քաղաքականության նպատակ․ ինչ է փոխվում նոր Սահմանադրությամբ
23.11.2026 | 15:10
Ազդարարվեց TRIPP-ի պաշտոնական մեկնարկը // Թրամփը Փաշինյանին Սպիտակ տուն է հրավիրել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Նոր սահմանադրության՝ այսօր հրապարակված նախագծով նոր կարգավորումներ են սահմանվում պաշտոնյաների համար, որոնք ԱԺ ընտրական ցուցակներից տեղափոխվում են կառավարութուն՝ վարչապետի կամ նախարարի պաշտոններին։ Նրանք, ըստ նախագծի, կարող են հետագայում վերադառնալ խորհրդարան և ստանալ մանդատ։

Գործող Սահմանադրությունն այդպիսի կարգավորում չի նախատեսում։ Գործող կարգի համաձայն՝ և՛ վարչապետը, և՛ այլ գործադիր պաշտոնյաներ կարող են ընդգրկվել ԱԺ ընտրական ցուցակներում, մասնակցել ընտրություններին, բայց ընտրություններից հետո պետք է ընտրեն՝ կա՛մ դառնալ ԱԺ պատգամավոր, կա՛մ տեղափոխվել կառավարություն։

Հենց այդպես է եղել նաև, օրինակ, 2026 թվականի ԱԺ ընտրությունների արդյունքներում։ ՔՊ ընտրական ցուցակում են եղել և՛ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և՛ նախարարները։ Սակայն ընտրություններից հետո նրանք տեղափոխվել են կառավարություն, և դրանից հետո չունեն հնարավորություն հավակնել ԱԺ իրենց մանդատներին։

Սահմանադրության նոր նախագծի 35-րդ հոդվածի («Պատգամավորի կարգավիճակը») 4-րդ կետն այդպիսի հնարավորություն տալիս է․

«Պատգամավորի` Կառավարության անդամ կամ Կառավարության անդամի պարտականությունները կատարող անձի պաշտոնում նշանակվելու դեպքում, ինչպես նաև Կառավարության անդամի կամ Կառավարության անդամի պարտականությունները կատարող անձի` պատգամավոր ընտրվելու դեպքում պատգամավորի լիազորությունները չեն դադարում, այլ կասեցվում են որպես Կառավարության անդամ կամ Կառավարության անդամի պարտականությունները կատարող անձ պաշտոնավարման ամբողջ ընթացքում»։

Արդյո՞ք սա նշանակում է, որ կառավարության պաշտոնը թողնելուց հետո այդ անձինք կարող են վերադառնալ իրենց պատգամավորական մանդատին։ Եվ ի՞նչ կլինի, եթե պատգամավորական այդ տեղը արդեն տրվել է ցուցակում հաջորդ թեկնածուին։ Այս հարցերի պատասխանները նախագծում չկան։

Փոխարենը նույն հոդվածի հաջորդ կետում նշվում է, որ լիազորությունների կասեցման և վերսկսման հարաբերությունները կարգավորվում են Ազգային ժողովի կանոնակարգով և Ընտրական օրենսգրքով։

Աշխարհի տարբեր երկրներում այս համատեղման մասով կան տարբեր մոտեցումներ։ Միացյալ Թագավորությունում և նրա նախկին գաղութներից մի քանիսում (Ավստրալիա և այլն) կառավարության անդամները պե՛տք է լինեն խորհրդարանի անդամ։

Ֆրանսիայում և եվրոպական մի քանի երկրներում գործում է կառավարության և խորհրդարանի՝ գործադիր և օրենսդիր իշխանությունների կոշտ տարանջատման սկզբունքը, որը նշանակում է, որ պատգամավորի և նախարարի պաշտոններն անհամատեղելի են։ Եթե պատգամավորները տեղափոխվում են կառավարությունում աշխատանքի, պետք է հրաժարվեն պատգամավորի մանդատից։ Փաստացի նույն կարգավորումն է այս պահին գործում նաև Հայաստանում։

Եվ որոշ երկրներում կա նաև հիբրիդային տարբերակը, երբ պատգամավորը չի կարող միաժամանակ լինել նաև կառավարության անդամ, բայց կարող է տեղափոխվել կառավարություն, ապա պաշտոնը թողնել և վերադառնալ խորհրդարան։ Սա է առաջարկվում Հայաստանի նոր Սահմանադրության նախագծում։

Գարիկ Հարությունյան