Մեծ հնարավորությունները սկսվում են փոքր համայնքներից. FEMINNO 2026-ը նոր հարթակ ստեղծեց մարզերի երիտասարդների համար

Լուրեր

23.11.2026 | 16:11
Փաշինյանին փոխանցվել է Թրամփի հետ հանդիպման և ԱՄՆ Ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելու հրավերը
23.11.2026 | 16:08
Ստամբուլում ազատության մեջ շրջող առյուծ են որոնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 16:04
Մեծ հնարավորությունները սկսվում են փոքր համայնքներից. FEMINNO 2026-ը նոր հարթակ ստեղծեց մարզերի երիտասարդների համար
23.11.2026 | 16:00
Դատախազությունը պահանջում է համայնքին վերադարձնել Իջևանի շուրջ 202 մլն դրամ արժողությամբ տուրիստական բազան
23.11.2026 | 15:52
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը պայմաններ կստեղծի տարածաշրջանում իտալական ներդրումների ծավալի ավելացման․ Իտալիայի ԱԳ նախարար
23.11.2026 | 15:44
Մեդվեդևը նշել է ՌԴ-ի կողմից կանխարգելիչ միջուկային հարված հասցնելու  պայմանը
23.11.2026 | 15:36
Ջամալ Մուսիալան դարձյալ ուշագնաց է եղել
23.11.2026 | 15:26
Ադրբեջանի համար կարևորը ՀՀ նոր Սահմանադրությունում տարածքային պահանջների բացակայությունն է․ Բայրամով
23.11.2026 | 15:19
Խաղաղությունն ամրագրվում է որպես Հայաստանի արտաքին քաղաքականության նպատակ․ ինչ է փոխվում նոր Սահմանադրությամբ
23.11.2026 | 15:10
Ազդարարվեց TRIPP-ի պաշտոնական մեկնարկը // Թրամփը Փաշինյանին Սպիտակ տուն է հրավիրել․ ԼՈՒՐԵՐ
23.11.2026 | 15:04
Երդվյալ ատենակալների ինստիտուտ՝ ՀՀ-ում․ նոր Սահմանադրությամբ առաջարկվող փոփոխությունները
23.11.2026 | 14:56
35 տարեկանից՝ նախագահի թեկնածու, վետոյի իրավունք․ ինչ փոփոխություն է առաջարկվում Սահմանադրության նախագծում նախագահի ինստիտուտի առնչությամբ
23.11.2026 | 14:49
Ալիևն ու Իտալիայի ԱԳ նախարարը ՀՀ-Ադրբեջան կարգավորումն ու TRIPP նախագիծն են քննարկել
23.11.2026 | 14:41
Կուսակցությունների գործունեությունն արգելելու նոր հիմքեր՝ Սահմանադրության նախագծում
23.11.2026 | 14:36
Ռոման Բերեզովսկին աջակցություն է հայտնել Գևորգ Ղազարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կարևոր չէ՝ ապրում ես Երևանում, թե Հայաստանի որևէ այլ մարզում․ սեփական ներուժն իրացնելու հնարավորությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուրին։ Հենց այս գաղափարն էր միավորում FEMINNO 2026 միջազգային համաժողովի մասնակիցներին, որը տարիներ շարունակ կանանց և աղջիկների ներուժի բացահայտման հարթակ է, իսկ այս տարի առաջին անգամ` նաև մարզաբնակների համար:

«Վերաշարադրելով ապագան — ԱԲ. Նորարարություն. Մարդկային ներուժ» խորագրով համաժողովն այս տարի անցկացվեց Երևանում, Լոռիում, Սյունիքում Տավուշում՝ միավորելով ավելի քան 30 հայաստանյան և միջազգային խոսնակների, ոլորտի մասնագետների, երիտասարդների ու կրթական նախաձեռնությունների ներկայացուցիչների։

FEMINNO-ի այս տարվա նախաձեռնություններին աջակցող գործընկերներից է Ամերիաբանկը։ Բանկի համար կրթական հնարավորությունների ընդլայնումը, երիտասարդների ներուժի բացահայտումն ու հավասար հնարավորությունների խթանումը երկարաժամկետ զարգացման կարևոր նախապայմաններից են։

«Մենք համոզված ենք, որ երկրի զարգացումը մեծապես կախված է նրանից, թե որքանով ենք կարողանում բացահայտել և զարգացնել յուրաքանչյուր մարդու ներուժը՝ անկախ բնակության վայրից կամ ունեցած հնարավորություններից։ Հատկապես կարևոր է, որ երիտասարդները դեռ վաղ տարիքից տեսնեն իրենց հնարավորությունների շրջանակը, ծանոթանան նոր մասնագիտությունների, տեխնոլոգիաների և առաջնորդության օրինակների հետ։ FEMINNO-ի նման նախաձեռնություններն օգնում են ոչ միայն ոգեշնչել, այլև ստեղծել կապեր ու հնարավորություններ», — նշում է Ամերիաբանկի Մարքեթինգի և հաղորդակցության գծով տնօրեն Իրինա Փյուսկյուլյանը: 

Մարզային հանդիպումները պարզապես համաժողովի աշխարհագրության ընդլայնում չէին։ Դրանք հնարավորություն էին՝ միջազգային փորձը, նոր գիտելիքն ու ոգեշնչող պատմությունները հասցնելու այն համայնքներ, որտեղ նման հարթակների հասանելիությունը հաճախ սահմանափակ է։

Համաժողովի մասնակից Նարե Խաչատրյանը՝ Շիրակի մարզի Գեղանիստ գյուղից, «Մասնագիտություններ և դերեր առանց «բայց»-երի» ծրագրի շահառուներից է։ Նրա համար FEMINNO-ն սեփական փորձը ներկայացնելու, նոր մարդկանց հետ ծանոթանալու և անցած ճանապարհը վերարժևորելու հնարավորություն էր։

«Հնարավորություն ունեցա ներկայացնելու իմ անցած երկու տարիները, պատմելու ծրագրի ընթացքում անցած փուլերի, դժվարությունների ու ձեռքբերումների մասին։ Այս կոնֆերանսն ինձ տվեց նոր ծանոթություններ, դրական էմոցիաներ և իմ անցած ճանապարհին մեկ անգամ ևս հետ նայելու հնարավորություն», — պատմում է Նարեն։

Իսկ Սուսաննա Պողոսյանը, ով շահառուներից մեկի մայրն է, համաժողովին մասնակցությունը համարում է հպարտության առիթ՝ ընդգծելով, թե որքան կարևոր է տեսնել, որ երեխաները ծրագրերի շնորհիվ ձեռք են բերում նոր գիտելիքներ, փորձ և հնարավորություններ։

«Ինձ համար շատ հաճելի էր ներկա լինել այս կոնֆերանսին, լսել աղջկաս և ծրագրի մյուս մասնակիցների պատմությունները, տեսնել, թե ինչ ճանապարհ են անցել, ինչ են սովորել ու ինչ փորձ ձեռք բերել,- ասում է Սուսաննան։

Ծրագրի կարևորությունն ընդգծում էին նաև փորձագետները։ Գենդերային հարցերով փորձագետ Անի Կոջոյանի խոսքով՝ հատկապես ոգևորիչ էր համայնքի կանանց ակտիվ մասնակցությունը և տարբեր փորձառությունների ներկայացումը։ Նրան առանձնապես տպավորել էր Հուրի Գեդելեկյանի պատմությունը՝ որպես կնոջ անցած ճանապարհի և ձեռքբերումների օրինակ։

FEMINNO 2026-ը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ իրական փոփոխությունը սկսվում է հնարավորությունների հասանելիությունից։ Իսկ երբ երիտասարդները հնարավորություն են ստանում իրենց պատմությունները ներկայացնելու, նոր մարդկանց հետ կապեր ստեղծելու և սեփական ուժերին հավատալու, այդ փոփոխությունը դուրս է գալիս մեկ ծրագրի կամ մեկ համաժողովի շրջանակներից՝ դառնալով համայնքի զարգացման կարևոր մաս։

Վճարովի բովանդակություն