Բացի ՍԴ դատավորներից, մյուս բոլոր դատավորները վերագնահատում կանցնեն, ԲԴԽ 10 անդամին կընտրի ԱԺ-ն․ ինչ է առաջարկվում Սահմանադրության նոր նախագծով

Լուրեր

23.11.2026 | 16:43
Նոր սահմանադրության նախագծով վարչապետը և նախարարները կարող են պահպանել ԱԺ մանդատները
23.11.2026 | 16:35
Բացի ՍԴ դատավորներից, մյուս բոլոր դատավորները վերագնահատում կանցնեն, ԲԴԽ 10 անդամին կընտրի ԱԺ-ն․ ինչ է առաջարկվում Սահմանադրության նոր նախագծով
23.11.2026 | 16:27
Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստն ուշագնաց է եղել խաղից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 16:19
27 անշարժ գույք, Range Rover և 380 հազար դոլար․ Աբովյանի համայնքապետ Էդուարդ Բաբայանի հայտարարագիրը
23.11.2026 | 16:11
Փաշինյանին փոխանցվել է Թրամփի հետ հանդիպման և ԱՄՆ Ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելու հրավերը
23.11.2026 | 16:08
Ստամբուլում ազատության մեջ շրջող առյուծ են որոնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 16:04
Մեծ հնարավորությունները սկսվում են փոքր համայնքներից. FEMINNO 2026-ը նոր հարթակ ստեղծեց մարզերի երիտասարդների համար
23.11.2026 | 16:00
Դատախազությունը պահանջում է համայնքին վերադարձնել Իջևանի շուրջ 202 մլն դրամ արժողությամբ տուրիստական բազան
23.11.2026 | 15:52
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը պայմաններ կստեղծի տարածաշրջանում իտալական ներդրումների ծավալի ավելացման․ Իտալիայի ԱԳ նախարար
23.11.2026 | 15:44
Մեդվեդևը նշել է ՌԴ-ի կողմից կանխարգելիչ միջուկային հարված հասցնելու  պայմանը
23.11.2026 | 15:36
Ջամալ Մուսիալան դարձյալ ուշագնաց է եղել
23.11.2026 | 15:26
Ադրբեջանի համար կարևորը ՀՀ նոր Սահմանադրությունում տարածքային պահանջների բացակայությունն է․ Բայրամով
23.11.2026 | 15:19
Խաղաղությունն ամրագրվում է որպես Հայաստանի արտաքին քաղաքականության նպատակ․ ինչ է փոխվում նոր Սահմանադրությամբ
23.11.2026 | 15:10
Ազդարարվեց TRIPP-ի պաշտոնական մեկնարկը // Թրամփը Փաշինյանին Սպիտակ տուն է հրավիրել․ ԼՈՒՐԵՐ
23.11.2026 | 15:04
Երդվյալ ատենակալների ինստիտուտ՝ ՀՀ-ում․ նոր Սահմանադրությամբ առաջարկվող փոփոխությունները
Բոլորը

Նոր Սահմանադրության նախագծի համաձայն՝ ՀՀ-ում գործող բոլոր դատավորները, այդ թվում՝ ԲԴԽ-ի գիտնական անդամները պաշտոնակատարի կարգավիճակ կստանան, և միայն վերագնահատումից հետո կվերանշանակվեն։ Վերագնահատման հանձնաժողովի եզրակացությունները դատական կարգով բողոքարկման ենթակա չեն լինի, սակայն դատավորի չնշանակման կամ լիազորությունների դադարեցման որոշումները ենթակա կլինեն Սահմանադրական դատարանի քննությանը։

Մասնավորապես՝ ըստ նախագծի՝ 

1․ Դատական իշխանության նկատմամբ վստահությունն ամրապնդելու, դատավորների և դատարանների անկախությունը երաշխավորելու նպատակով Սահմանադրության ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ հինգ տարվա ընթացքում իրականացվում է Սահմանադրության ուժի մեջ մտնելու պահին պաշտոնավարող դատավորների մեկանգամյա վերագնահատում։ Սույն հոդվածով նախատեսված կարգով վերագնահատման ենթակա են Վճռաբեկ դատարանի, վերաքննիչ դատարանների և առաջին ատյանի ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանների դատավորները, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի դատավոր չհանդիսացող անդամները, որոնց նկատմամբ կիրառվում են սույն հոդվածում նշված դատավորների համար նախատեսված կանոնները։

 

  1. Սահմանադրության ուժի մեջ մտնելու օրվանից սույն հոդվածի 1-ին մասում նշված դատավորները շարունակում են իրականացնել դատավորի լիազորությունները՝ որպես դատավորի ժամանակավոր պաշտոնակատարներ, մինչև օրենքով սահմանված կարգով նրանց վերագնահատման արդյունքների հիման վրա դատավորի պաշտոնում նշանակումը կամ դատավորի ժամանակավոր պաշտոնակատարի լիազորությունների դադարեցումը։
  2. Արդարադատություն իրականացնելիս դատավորի ժամանակավոր պաշտոնակատարներն օժտված են դատավորների համար Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված լիազորությունների նույն ծավալով։
  1. Մեկանգամյա վերագնահատումն իրականացվում է գնահատվող դատավորի պաշտոնակատարի հիմնական իրավունքների հարգման սկզբունքի պահպանմամբ։
  1. Դատավորների վերագնահատումը ներառում է դատավորի բարեվարքության ստուգումը պաշտոնը ստանձնելու պահից, այդ թվում՝ վարքագծի կանոնների, շահերի բախման կանոնների պահպանումը, անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների պահպանումը, մասնագիտական կարողությունների ստուգումը, գույքային դրության համապատասխանության ստուգումը՝ ըստ օրինական եկամուտների:
  2. Վերագնահատումն իրականացնում է սույն հոդվածով նախատեսված նպատակով և ժամկետով ստեղծվող Դատավորների վերագնահատման հանձնաժողովը: Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնելիս անկախ է պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններից և պաշտոնատար անձանցից։ Դատավորների վերագնահատման գործընթացում խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են ներգրավվել նաև փորձագետներ:
  3. Դատավորների վերագնահատման հանձնաժողովի անդամներին ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Դատավորների վերագնահատման հանձնաժողովը կազմված է հինգ անդամից, որոնցից երկուսն ընտրվում են Հանրապետության նախագահի, երկուսը՝ Մարդու իրավունքների հանձնակատարի (ներկա տերմինով՝ Մարդու իրավունքների պաշտպանի), մեկը` Կառավարության առաջարկությամբ:
  4. Վերագնահատման արդյունքներով Դատավորների վերագնահատման հանձնաժողովը կազմում է դատավորի ժամանակավոր պաշտոնակատարի բարեվարքության վերաբերյալ դրական կամ բացասական եզրակացություն, որը ներկայացվում է Հանրապետության նախագահին։
  5. Դրական եզրակացության հիման վրա Հանրապետության նախագահը  վերագնահատված դատավորի ժամանակավոր պաշտոնակատարին մեկամսյա ժամկետում նշանակում է դատավորի պաշտոնում կամ իր առարկություններով վերադարձնում է դրական եզրակացությունը Դատավորների վերագնահատման հանձնաժողով, եթե գտնում է, որ առկա է բարեվարքության պահանջների էական խախտման դեպք: Եթե Դատավորների վերագնահատման հանձնաժողովը մեկամսյա ժամկետում չի ընդունում այդ առարկությունը և կրկին Հանրապետության նախագահին է ներկայացնում դրական եզրակացություն, ապա Հանրապետության նախագահը վերագնահատված դատավորի ժամանակավոր պաշտոնակատարին մեկամսյա ժամկետում նշանակում է դատավորի պաշտոնում կամ դիմում է Սահմանադրական դատարան: Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի պահանջները սահմանված ժամկետներում, ապա տվյալ անձը համարվում է նշանակված դատավորի պաշտոնում իրավունքի ուժով։
  6. Բացասական եզրակացության հիման վրա Հանրապետության նախագահը մեկամսյա ժամկետում հրամանագիր է ընդունում վերագնահատված դատավորի ժամանակավոր պաշտոնակատարին դատավորի պաշտոնում չնշանակելու և դատավորի ժամանակավոր պաշտոնակատարի լիազորությունները դադարեցնելու մասին կամ իր առարկություններով վերադարձնում է բացասական եզրակացությունը Դատավորների վերագնահատման հանձնաժողով, եթե գտնում է, որ առկա չէ բարեվարքության պահանջների էական խախտման դեպք: Եթե Դատավորների վերագնահատման հանձնաժողովը մեկամսյա ժամկետում չի ընդունում այդ առարկությունը և կրկին Հանրապետության նախագահին է ներկայացնում բացասական եզրակացություն, ապա Հանրապետության նախագահը մեկամսյա ժամկետում հրամանագիր է ընդունում վերագնահատված դատավորի ժամանակավոր պաշտոնակատարին դատավորի պաշտոնում չնշանակելու և դատավորի ժամանակավոր պաշտոնակատարի լիազորությունները դադարեցնելու մասին կամ դիմում է Սահմանադրական դատարան: Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի պահանջները սահմանված ժամկետներում, ապա դատավորի ժամանակավոր պաշտոնակատարի լիազորությունները համարվում են դադարեցված իրավունքի ուժով։
  7. Դատավորի ժամանակավոր պաշտոնակատարի բարեվարքության վերաբերյալ Դատավորների վերագնահատման հանձնաժողովի եզրակացությունները ենթակա չեն վերանայման դատական կարգով:
  8. Դատավորի ժամանակավոր պաշտոնակատարը կարող է իր պաշտոնում չնշանակվելը և լիազորությունների դադարեցումը բողոքարկել Սահմանադրական դատարան։
  9. Կոռուպցիայի կանխարգելման համար ստեղծված ինքնավար պետական մարմինն աջակցում է Դատավորների վերագնահատման հանձնաժողովի լիազորությունների իրականացմանը, նախապատրաստում և տրամադրում է անհրաժեշտ տեղեկատվություն եզրակացությունների կազմման համար:
  10. Դատավորների վերագնահատման հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգի, դատավորի մեկանգամյա վերագնահատման կարգի այլ մանրամասները սահմանվում են օրենքով:

ԲԴԽ 10 անդամին կընտրի Ազգային ժողովը

Եթե ներկայում ԲԴԽ 10 անդամից 5 դատավոր անդամին ընտրում է Դատավորների ընդհանուր ժողովը, ապա Նոր Սամանադրության նախագծով Ժողովը միայն թեկնածու կարող է առաջարկել․  ԲԴԽ բոլոր անդամներին կընտրի  Ազգային ժողովը։ Մասնավորապես՝ ըստ նախագծի՝ Բարձրագույն դատական խորհուրդը կազմված է տասն անդամից, որոնցից հինգը դատավոր անդամներ են, մյուս հինգը` դատավոր չհանդիսացող անդամներ: Խորհրդի անդամներին, ըստ նախագծի ընտրում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երեք հինգերորդով: Դատավոր անդամներն ընտրվում են առնվազն տասը տարվա իրավաբանի մասնագիտական փորձառություն ունեցող դատավորների կազմից` Դատավորների ընդհանուր ժողովի ներկայացմամբ: Դատավոր չհանդիսացող անդամներն ընտրվում են միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով և մասնագիտական աշխատանքի առնվազն տասը տարվա փորձառությամբ իրավաբան գիտնականներից կամ այլ հեղինակավոր իրավաբաններից: Դատավոր չհանդիսացող անդամներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների առաջադրմամբ: 

Արաքս Մամուլյան