Ապահովագրավճարների 93%-ը հատուցվել է քաղաքացիներին, թեև՝ 88% գործակից էր նախատեսվել․ Հայկ Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2026 | 20:13
ՌԴ կառավարությունը սկսել է նախապատրաստվել Կալինինգրադի մարզի տրանսպորտային շրջափակմանը
23.11.2026 | 20:07
Ալեն Սիմոնյանը Լիտվայի նախագահի գլխավոր խորհրդականի հետ քննարկել է անվտանգության ոլորտում համագործակցությունը
23.11.2026 | 20:00
Ապահովագրավճարների 93%-ը հատուցվել է քաղաքացիներին, թեև՝ 88% գործակից էր նախատեսվել․ Հայկ Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 19:58
Պաշտոններից հետ են կանչվել Հայաստանի 6 դեսպաններ և ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը
23.11.2026 | 19:45
Ով է «հարթում» TRIPP-ի ճանապարհը․ բռնագանձման ենթակա ընկերությունը մեկնարկեց աշխատանքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 19:39
Սահմանադրությունում առաջարկվող փոփոխությունները՝ մեկ նյութում
23.11.2026 | 19:25
Վրաստանի նախագահը համաներում է շնորհել 232 անձի․ ազատ են արձակվել հակակառավարական ցույցերի մասնակիցներ
23.11.2026 | 19:13
Հայտնի են 2027-ի ՏԻՄ ընտրությունների անցկացման օրերը
23.11.2026 | 19:00
Ջենսեն Հուանգը վերականգնվել է Nvidia ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում
23.11.2026 | 18:52
Վարչապետն ընդունել է ԵՄ անդամ պետությունների դեսպաններին
23.11.2026 | 18:40
Մարալ Արթինը 7 խաղում 8 գոլ է խփել Սաուդյան Արաբիայում
23.11.2026 | 18:32
Նոր Սահմանադրության նախագծով ԱԺ-ն կարող է անվստահություն հայտնել նաև փոխվարչապետերին, նախարարներին և դեսպաններին
23.11.2026 | 18:26
Մհեր Գրիգորյանն ԱՄՆ պատվիրակության հետ քննարկել է «ԹՐԻՓՓ»-ի շինարարության մեկնարկի նախապատրաստական աշխատանքները
23.11.2026 | 18:18
Ալիս Հուանգը Nvidia-ի ղեկավարի հետ սիրավեպի ընթացքում կապ է ունեցել Չինաստանի հետախուզական ծառայության հետ․ The New York Times
23.11.2026 | 18:10
Բաքուն արձագանքել է ՀՀ Սահմանադրության նախագծին // Արտաշատում գնացքի վագոն է շրջվել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը կոլապսի չենթարկվեց, իսկ հավաքագրված գումարների գերակշիռ մասն արդեն իսկ ծառայել է իր նպատակին․ Factor TV-ի հետ զրույցում ԱԱՀ հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Հայկ Բաբայանն այսպես է գնահատել համակարգի ներդրման առաջին 9 ամիսների արդյունքներն ու խոսել ապագա ընդլայնման մասին։

Անդրադառնալով համակարգի ֆինանսական կայունությանն ու ծախսերին՝ Բաբայանն արձանագրում է․ «Այն ամբողջ գումարը, որ հավաքագրվել է… և վերադարձվել է քաղաքացիներին հատուցումների տեսքով, կազմում է 93 տոկոս։ Մենք տարեվերջին կանխատեսում ենք, որ այն չի գերազանցի 95 տոկոսը, ինչը նշանակում է՝ ծախսված գումար»,- ընդգծում է Բաբայանը։ 

Նա պարզաբանում է, որ թեև ռեֆորմի երկարաժամկետ հատվածում հատուցումների գործակիցը նախանշված էր մի փոքր ավելի ցածր՝ 88 տոկոս, սակայն այս պահի 93 տոկոսը և 5 տոկոսի շրջանակներում գտնվող ռեզերվները վկայում են համակարգի վճարունակության մասին։

Խոսելով քաղաքացիների դիմելիության և ծառայությունների ծավալի մասին՝ հիմնադրամի տնօրենի պաշտոնակատարը փաստում է, որ շահառուների մոտ 60 տոկոսն արդեն իսկ օգտվել է ծառայություններից, ընդ որում՝ ամենաակտիվը տարեցներն են։
«Ավելի քան 80 տոկոսը բոլոր ապահովագրավճարների՝ դա պետության կողմից վճարված ապահովագրավճարներն են մինչև 18 տարեկան երեխաների համար և 65 պլյուս տարիքային խմբի քաղաքացիների համար։ 65 պլյուս, էս պահին դիմելիությունը ամենաբարձրն է… մոտ 80 տոկոսն է դիմել»,- նշում է նա՝ հավելելով, որ ապահովագրությունը ներառում է 2800-ից ավելի ծառայություններ, որոնց «համարյա բոլոր տեսակներից քաղաքացիները գոնե մի անգամ օգտվել են»։

Անդրադառնալով 2027 թվականից սպասվող ընդլայնմանը, երբ համակարգը հասանելի կդառնա մինչև 200,000 դրամ աշխատավարձ ստացողների և այլ խմբերի համար՝ Բաբայանը վստահեցնում է, որ այն համակարգը չի կազմաքանդի։ Նրա խոսքով՝ շահառուների ընդհանուր թիվը կանցնի 2 միլիոնից։

«Ամենափոքր թիվը, որ մենք պատկերացնում ենք՝ 300-ից 350 հազար քաղաքացիներ են, մինչև 200 հազար ստացող, ընտանիքի անդամներ, պայմանագրային աշխատողներ»,- ասում է նա՝ մանրամասնելով նաև ֆինանսական բեռի բաշխումը. «Իրենց համար նախատեսված է, որ վճարումը իրենց աշխատավարձից պիտի լինի ընդամենը 2000 դրամ։ 4400 դրամ պիտի վճարի գործատուն»։

Բացի բուն ապահովագրությունից, հարցազրույցում կարևորվում է նաև մարզային առողջապահության զարգացումը։ Բաբայանը նկատում է, որ ծառայությունների շուրջ 70 տոկոսը մատուցվում է Երևանում։ «Մշակույթ է ժողովրդի մեջ նստած՝ ցանկացած հարցով պետք է գալ Երևան»,- ասում է նա՝ հույս հայտնելով, որ նոր ֆինանսավորման մոդելը կպահի բժիշկներին մարզերում։

Ամփոփելով խոսքը՝ Հայկ Բաբայանը մատնանշում է ռեֆորմի գլխավոր, երկարաժամկետ նպատակը, որն անմիջականորեն կապված է մարդկային կյանքի հետ։ «Առողջապահության հասանելիությունը… որպես հետևանք ավելացնում է կյանքի տևողությունը։ Կյանքի սպասվող տևողությունը, որը Հայաստանում վերջին տարիներին բավականին աճել է, հասել է 78-79 տարվա… 10 տարվա ընթացքում կարող է ավելանալ երկու, նույնիսկ երեք տարով»,- եզրափակում է ԱԱՀ հիմնադրամի ղեկավարը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան