Գլխավոր դատախազը կպաշտոնավարի 7 տարի և չի կարողանա վերընտրվել․ առաջարկվում է ստեղծել Դատախազական խորհուրդ

Լուրեր

23.11.2026 | 13:13
Իրանի սահմաններին որևէ ռազմական ներկայություն անընդունելի է, հայկական կողմը տվել է անհրաժեշտ հավաստիացումները․ Իրանի ԱԳՆ-ն՝ TRIPP-ի մասին
23.11.2026 | 13:08
Մեկնարկում է TRIPP նախագծի իրականացումը․ ՈՒՂԻՂ
23.11.2026 | 13:08
Հայերենը՝ անփոփոխելի պետական լեզու․ ինչ է փոխվում նոր Սահմանադրությամբ
23.11.2026 | 13:03
Գլխավոր դատախազը կպաշտոնավարի 7 տարի և չի կարողանա վերընտրվել․ առաջարկվում է ստեղծել Դատախազական խորհուրդ
23.11.2026 | 12:58
ՊՍԺ-ի ևս մեկ առանցքային ֆուտբոլիստ ծանր վնասվածք է ստացել
23.11.2026 | 12:49
Զելենսկին հաստատել է` Լիբիայում ռուսական «Մերկուրի» ռազմանավը հարձակման է ենթարկվել ու խորտակվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 12:42
Երեխաների իրավունքները նոր Սահմանադրությամբ․ ինչ է փոխվում և ինչ նոր երաշխիքներ են սահմանվում
23.11.2026 | 12:34
ՀՀ էներգետիկ անվտանգության մարտահրավերները և ատոմային էներգետիկայի զարգացման հեռանկարները․ ՈՒՂԻՂ
23.11.2026 | 12:25
Կիևի մարզի Դիմեր ավանում ռուսական հարվածի հետևանքով 11 մարդ է զոհվել
23.11.2026 | 12:18
Նոր Սահմանադրության նախագծից հանվել է դրոշի և զինանշանի նկարագրությունը
23.11.2026 | 12:10
Նոր Սահմանադրության նախագիծը հրապարակվել է // Փաշինյանը կրկին հրաժարականից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
23.11.2026 | 12:07
Նոր Սահմանադրության նախագծում փոխվել է Հայ առաքելական եկեղեցուն վերաբերող մեկ ձևակերպում
23.11.2026 | 12:00
Ուկրաինայի անվտանգության երաշխիքները «նման են ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածին»․ Քուշներ
23.11.2026 | 11:50
Ազգային ժողովը կկարողանա ինքնարձակվել․ ի՞նչ է նախատեսում նոր Սահմանադրությունը
23.11.2026 | 11:39
Միջազգային պայմանագրերը պետք է համապատասխանեն Սահմանադրությանը․ ինչ է առաջարկում նոր նախագիծը
Բոլորը

Նոր Սահմանադրությամբ առաջարկվում է նոր անկախ սահմանադրական մարմին ստեղծել՝ Դատախազական խորհուրդը։ Դատախազական համակարգի համար նման սահմանադրական մարմին այժմ գոյություն չունի։ Այն պետք է երաշխավորի դատախազների և դատախազական համակարգի անկախությունն ու գործունեության արդյունավետությունը։

Խորհուրդը կազմված է լինելու 10 անդամից (5 դատախազ անդամ և 5 դատախազ չհանդիսացող իրավաբան գիտնականներ/հեղինակավոր իրավաբաններ, որոնցից 1-ն ընտրվելու է ընդդիմադիր խմբակցությունների առաջադրմամբ)։ Անդամներին ընտրելու է Ազգային ժողովը 3/5 ձայներով՝ 7 տարի ժամկետով, առանց վերընտրվելու իրավունքի։ Գլխավոր դատախազը և նրա տեղակալները չեն կարող լինել խորհրդի անդամ։

Խորհուրդը կազմելու է դատախազների թեկնածուների/առաջխաղացման ցուցակները, լուծելու է դատախազների կարգապահական պատասխանատվության հարցերը, հարուցելու է քրեական հետապնդում Գլխավոր դատախազի նկատմամբ, ինչպես նաև ԱԺ է ներկայացնելու Գլխավոր դատախազին պաշտոնանկ անելու միջնորդություն կամ եզրակացություն։

Գործող Սահմանադրությամբ՝ Գլխավոր դատախազն ընտրվում էր 6 տարի ժամկետով․ նույն անձը չէր կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել այդ պաշտոնում։ Առաջարկվում է կարգավորումը փոխել․ Գլխավոր դատախազը կընտրվի 7 տարի ժամկետով՝ առանց վերընտրվելու իրավունքի։

Գլխավոր դատախազի թեկնածու դառնալու համար, գործող Մայր օրենքով, պարտադիր պահանջների թվում է 35 տարին լրացած լինելը։ 35 տարեկանի նվազագույն տարիքային շեմը նոր Սահմանադրության տեքստից հանված է։ Պահանջվում է բարձրագույն իրավաբանական կրթություն, առնվազն 10 տարվա մասնագիտական փորձառություն, ՀՀ քաղաքացիություն և ընտրական իրավունք։

Գլխավոր դատախազի ընտրությունը, գործող Սահմանադրությամբ, կատարվում է ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով։ Ավելացվել է նոր ընթացակարգ․ եթե առաջին փուլում (3/5 ձայներով) Գլխավոր դատախազ չի ընտրվում, անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որտեղ Գլխավոր դատախազն ընտրվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։

Նոր նախագծում դատախազության բնորոշման մեջ ավելացվել է «անկախ» բառը («Դատախազությունը միասնական անկախ համակարգ է»)։

2015 թ. Սահմանադրության մեջ դատախազության համար առանձին սահմանադրական գործառույթ էր նշված «պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողությունը», որը նոր նախագծից դուրս է մնացել։

Եվգենյա Համբարձումյան