ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները 1992 թվականից ի վեր ամենաշատ տեղերն են ստանում

Լուրեր

23.11.2026 | 10:40
Նոր Սահմանադրությամբ պետությունը պարտավորվում է երաշխավորել ընտրողների կամքի ճշգրիտ արտացոլումը
23.11.2026 | 10:39
Վաղարշակ Քեյանը և Դավիթ Սիմոնյանը՝ բռնցքամարտի Մ-23 ԵԱ-ի բրոնզե մեդալակիրներ
23.11.2026 | 10:29
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները 1992 թվականից ի վեր ամենաշատ տեղերն են ստանում
23.11.2026 | 10:18
Մանվել Գրիգորյանի ժառանգներից բռնագանձված 9 անշարժ գույքն ու 6 ավտոմեքենան անցել են պետության սեփականությանը
23.11.2026 | 10:11
Ո՞վ է Հայաստանի հիմնադիրը․ նոր Սահմանադրության նախագծում առաջին հոդվածը վերաշարադրվել է
23.11.2026 | 10:02
Կառլոս Ալկարասն առաջին անգամ դարձել է Ամփոփիչ մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 10:01
Նիկոլ Փաշինյանի ուղերձը նոր Սահմանադրության տեքստի հրապարակման կապակցությամբ. ՈՒՂԻՂ
23.11.2026 | 09:53
TRIPP-ը կնպաստի տրանսպորտային կապերի զարգացմանը, Ադրբեջանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանը․ ԱՄՆ պաշտոնյան՝ Ալիևին
23.11.2026 | 09:41
Նոր Սահմանադրության նախագծից հանվել է Անկախության հռչակագրին հղումը․ ի՞նչ է փոխվել նախաբանում
23.11.2026 | 09:30
ՀՊԼ. «Արարատ-Արմենիայի» և «Նոայի» հաղթանակներն ու 14-րդ տուրի տեսաամփոփումը
23.11.2026 | 09:22
Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը
23.11.2026 | 02:06
Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «Ինտերի»՝ 4:4 հաշվով ավարտված խաղին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2026 | 22:27
Սյունիքում մեքենաներ են արգելափակվել․ փրկարարներն օգնություն են ցուցաբերում
22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
Բոլորը

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը Ներկայացուցիչների պալատում կստանա առնվազն 258 մանդատ՝ 435-ից՝ ապահովելով ամենամեծ ներկայացվածությունը 1992 թվականից ի վեր, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Դա հնարավոր է դարձել դեմոկրատ Չաք Հաբարդի հաղթանակի շնորհիվ։ Հաբարդը, ստանալով ձայների 48,7 տոկոսը, ընդամենը 300 ձայնով առաջ է անցել Հանրապետական կուսակցության թեկնածու Վիրջինիա Ֆոքսից։ Եվս չորս ընտրատարածքում հաղթողը դեռևս որոշված չէ։

«Դեմոկրատները Ներկայացուցիչների պալատում հենց նոր ապահովեցին ամենամեծ մեծամասնությունը, որը որևէ կուսակցություն երբևէ ունեցել է Կոնգրեսում այս դարում»,- տեղի ունեցածը մեկնաբանել է Ներկայացուցիչների պալատում դեմոկրատական խմբակցության ղեկավար Հաքիմ Ջեֆրիսը։

Վերջին անգամ Դեմոկրատական կուսակցությունը Ներկայացուցիչների պալատում 258 մանդատ էր ստացել 1992 թվականին։ 2008 թվականին այն ստացել էր 257 տեղ։

Իր հերթին, Հանրապետական կուսակցությունը 247 մանդատ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատում 2015-2017 թվականներին։ Դա վերջին տարիներին նրա ունեցած ամենամեծ ներկայացվածությունն է այդ պալատում։

2026 թվականի նոյեմբերի 3-ին կայացած ԱՄՆ-ի միջանկյալ ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունը նաև 100 տեղից 56-ն է ստացել Սենատում։ Մասնավորապես, դեմոկրատ թեկնածուները անսպասելի հաղթանակներ են տարել ավանդաբար հանրապետականների աջակցությունը վայելող այնպիսի նահանգներում, ինչպիսիք են Ալյասկան, Տեխասը, Կանզասը, Այովան, Օհայոն, Հարավային Կարոլինան և Միսիսիպին։

Բացի այդ, 1998 թվականից ի վեր առաջին անգամ Ալյասկայի նահանգապետ է ընտրվել դեմոկրատ։ Այստեղ Ջոնաթան Քրայս-Թոմքինսը ձայների 51 տոկոսով վստահորեն առաջ է անցնել Հանրապետական կուսակցության իր մրցակիցներից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի