Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
Հասարակություն
22.11.2026 | 21:01
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը:
Գյումրի-Աշոցք ավտոճանապարհի Ցողամարգ գյուղի հատվածը փակ է կցորդով բեռնատարների համար։
Վարդենյաց լեռնանցքը, Ջերմուկ քաղաքի ավտոճանապարհները, Սարավան-«Զանգեր» և Սպանդարյան-«Զանգեր» հատվածները դժվարանցանելի են կցորդով բեռնատարների համար։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Հիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է։

