Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
22.11.2026 | 14:50
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է տուժել․ հնարավոր է՝ թիրախավորվել է Ռոսգվարդիայի շենքը
22.11.2026 | 14:29
Նոյեմբերի 22-ին Գորիսի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 14:13
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով․ սպասվում են անձրև և ուժեղ քամի
22.11.2026 | 13:32
Ուժեղ քամին վնասել է տանիքներ և արևային վահանակներ․ ահազանգեր՝ երկու մարզից
Բոլորը

Տուն կառուցողներ կամ վերանորոգողներ․ մենք ձեզ շնորհավորում ենք։ Հիմա դուք մեծ ներդրում եք անում ձեր ապագա բարեկեցության համար։ 

Բայց սեփական տանիքն ունենալու ճանապարհին ձևավորվում է փոքր բլուր՝ բաղկացած շինարարական աղբից։ Ի՞նչ եք անում դուք դրա հետ։

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի աշխատակիցներն ասում են՝ մարդկանց մեծ մասը վերանորոգման ժամանակ առաջացած աղբը մաս-մաս, փոքր կամ մեծ պարկերով գցում է սովորական աղբամանների մեջ։ 

Բայց այդպես անել չի կարելի․ հիմնարկը, գուցե, ողջունում է տուն կառուցելու ձեր միտքը, բայց պատասխանատվություն չի կրում դրա հետևանքները վերացնելու համար։ 

Երևանում կա միայն մեկ տեղ, ուր կարելի է տանել շինաղբը․ դա Նուբարաշենի աղբավայրի առանձնացված հատվածն է։ Բայց իմ կողքին հենց հիմա տեսնում եք շինաղբ, իսկ ես Նուբարաշենում չեմ։

Ո՞ւր է գնում Երևանում գոյացած շինաղբը, ի՞նչ կարող է անել պատասխանատու քաղաքացին, եթե որոշի հետևել կարգին։ Հաղորդման այս թողարկումը շինաղբի շերտերի մասին է։

***

«Մենք մեծ քանակի շինաղբ ունենք աղբամանների մեջ։ 30,000 դրամ տուգանք է, բայց կարծում եմ՝ նաև տուգանքների չափի մասով կարելի է խստացումների գնալ, որովհետև համատարած երևույթ է և պետք է պայքարել այդ երևույթի դեմ»,- ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական նիստերից մեկի ընթացքում։ 

Քաղաքապետն այս պահին պայքարի մեկ միջոց է մատնանշում․ հսկել աղբամանները տարածքում գտնվող տեսախցիկներով, գտնել դրանցում շինաղբ գցողներին ու տուգանել։ Բայց, ցավոք կամ բարեբախտաբար, ամեն անկյունում տեսախցիկ չկա։ 

«Տեղեր ունենք, որտեղ աղբամանը տեղադրված է սահմանված միջբակային տարածքներում։ Խոշոր շինարարական աղբը, խոշոր կենցաղային աղբը, կոշտ աղբը տեղադրում են այդ աղբամանների մոտ ու չենք կարողանում հայտնաբերել»,- ասում է ԵԱՍՄ տնօրեն Ռուբեն Սաֆարյանը։

Ստացվում է՝ օրենքը կա, դրա խախտումները արձանագրելու հնարավորությունը՝ ոչ միշտ։ Քաղաքապետարանը խնդիրը մեղմելու համար որոշել է հաջորդ տարի շինարարական աղբի համար նախատեսված 100 աղբաման տեղադրել։ 

Իսկ ինչո՞ւ։ Ի՞նչ տեղի կունենա, եթե քաղաքացին շինաղբը նետի սովորական աղբաման, չէ՞ որ վճարում է աղբահանության համար։ ԵԱՍՄ հիմնարկից հիշեցնում են՝ այդ վճարը կենցաղային աղբը տեղափոխելու համար է, իսկ «չի կարելի»-ի մյուս հիմքը վերաբերում է անվտանգությանը։ 

«Շինաղբը միանշանակ ունի վտանգավորություն, կարող է ունենա շատ-շատ տարբեր տարրեր՝ սկսած ազբեստից վերջացրած ինչ-որ շինարարական նյութերի փաթեթավորում, գիպսի, քիմիկատների, փրփուրների մասեր, որոնք դյուրավառ են, կարող են պայթուցիկ լինել։ Այսինքն շինաղբը ընդհանրապես խառը վիճակում ինչ-որ մի տեղ դնելը շատ վատ պրակտիկա է։ Շինաղբը բոլոր մնացած թափոնի տեսակների նման պետք է տեսակավորվի։ Եթե մենք խոսում ենք շրջանաձև տնտեսության մասին, ոչ թե ուղղակի «եկեք տեսնենք ոնց չվնասենք շրջակա միջավայրին», այլ նաև նայում ենք, թե ինչպես կարելի է օգուտ քաղել, ինչ-որ ձևի նյութեր օգտահանել շինաղբից, այդ ժամանակ արդեն մենք խոսում ենք ոչ շատ թանկ, ոչ շատ բարդ տեխնոլոգիական լուծումների մասին, որոնք, ի վերջո, տեսակավորում են շինաղբը և հանում են ապակի, օգտահանում են մետաղ, օգտահանում են քար, օգտահանում են ինչ-որ այլ նյութեր, որոնք արժեք են ձեռք բերում»,- ասում է Ամերիկյան համալսարանի Յակոբեան Բնապահպանական կենտրոնի շրջանաձև տնտեսություն փորձագետ Հարություն Ալպետյանը։

Այսպիսով՝ շինաղբը առանձնացնելու երեք պատճառ կա․ նախ դա անելը համայնքային աղբահանությունը կազմակերպող հիմնարկի գործը  չէ, մենք դրա համար չենք վճարել, երկրորդ՝ այն վտանգավոր է, կարող է, օրինակ, այրվել կամ պայթել, երրորդ՝ դրա արժեքը բավականին մեծ է պարզապես ինչ-որ տեղ նետելու համար։ Վերջինն այս պահին Հայաստանում քչերին է հետաքրքրում․ չկան շինաղբ տեսակավորող, հավաքագրող, վերամշակող ընկերություններ։ 

Ուրեմն ինչ անենք, եթե ունենք շինաղբ և բավարար լրջությամբ ենք վերաբերվում առաջին երկու կետին։ Սա է խնդրի շերտերից մեկը։ 

«Գոյություն ունի 2 տարբերակ․ մի տարբերակը, որ ինքներդ տեղափոխեք ձեր մեքենայով ձեր կենցաղային աղբը կամ շինարարական աղբը, եթե հնարավորություն ունեք։ Նուբարաշենում սահմանված տեղ ունենք, հատուկ ինչ֊որ տարածք կա նախատեսված դրա համար, տեղափոխվում են այնտեղ»,- ասում է ԵԱՍՄ տնօրեն Ռուբեն Սաֆարյանը։

Այստեղ ևս առանց «բայց»-երի չենք կարող շարունակել։ Չեք կարող պարզապես աղբը դնել մեքենան ու տանել։ Նախ համայնքը պիտի դա անելու թույլտվություն տա։ 

– Դիմում եք ձեր վարչական շրջան, վարչական շրջանը տալիս է թույլտվություն և դուք տեղափոխում եք ձեր աղբը։
– Ուղղակի զանգը հերի՞ք է, զանգեմ վարչական շրջան, ասենք՝ համայնքի տեղակալի գրասենյակ, ասեմ` ուզում եմ աղբը տեղափոխեմ։
– Կարծում եմ` այցելելը ավելի ճիշտ կլինի։ 

Եթե պատասխանատու քաղաքացի եք, բայց աշխատանքային օրվա աշխատանքային ժամին վարչական շրջանի ղեկավարի մոտ այցելելու ժամանակ չունեք (իսկ դուք դա ոչ աշխատանքային ժամերին անել չեք կարող), մնում է երկրորդ տարբերակը․ բացել հայտարարությունների որևէ կայք։

Ծառայություն մատուցողներին հարցրինք՝ ի՞նչ կարժենա 7 պարկ քարը Էրեբունի վարչական շրջանի թաղամասերից մեկից հեռացնելը։ Ստացանք 10-15 000 դրամ պատասխանը։ Բայց մեր առաջնային նպատակն, իհարկե, հասկանալն էր, թե ուր են տանում աղբը։ 

Մենք զանգահարեցինք 10 տարբեր համարներով։ Բոլորը միաձայն պնդում են՝ տանում են Նուբարաշեն։ Այդ դեպքում՝ ինչո՞ւ ենք իմ կողքին հիմա շինաղբ տեսնում, երբ ես ոչ թե Նուբարաշենում եմ, այլ Կորեայի ձորում։ Որտեղի՞ց է հայտնվել սա, եթե բոլորը համատարած վստահեցնում են, թե շինաղբը Նուբարաշեն են տանում։

«Հիմնականում այդ աղբավայր են տեղափոխում շինարարական աղբը, բայց նաև անբարեխիղճ կազմակերպություններ կան, որ կարող է տանել լրիվ ուրիշ տեղ ու թափեն։ Ուզում եմ նշել նաև, որ դա էլ է տուգանելի։ Հայտնաբերելու դեպքում մեծ տուգանքներ կան՝ 200-ից, կարծեմ, մինչև 500 000 ֏ տուգանք»,- ասում է ԵԱՍՄ տնօրեն Ռուբեն Սաֆարյանը։

«Հիմնականում Կորեայի ձորն է, հետո՝ Ջրվեժի մայրուղու մոտակայքում։ Երբ փակվեց Սիլիկյանի շինաղբի աղբավայրը, շատ արագ մի երկու տարվա ընթացքում ծլեցին-ծաղկեցին մի քանի խոշոր աղբավայրեր, որտեղ և՛ շինաղբ էր տեղադրվում, և՛ հետո նաև կոշտ-կենցաղային թափոն էլ է գնում մի փոքր»,- ասում է Հարություն Ալպետյանը։

2018-19 թվականներին Երևանի քաղաքապետարանը շինաղբի ապօրինի կուտակման վայրերի մոտ հսկողություն կամ ստուգումներ էր իրականացնում։ Վերջին շրջանում նման հաղորդագրություններ չենք հանդիպում։ Էլ խնդիր չունե՞նք

«Եվ Երևանի քաղաքապետարանի կողմից, և վարչական շրջանների կողմից սահմանվում են ռեյդեր, փորձում են հայտնաբերել, հայտնաբերելու դեպքում տուգանում են։ Վերջինը մի քանի օր առաջ էր, Բաղրամյան պողոտայի վրա կենցաղային աղբամանների մեջ շինաղբ էին դատարկել, որը հեռացվեց, հետո մեր տեսախցիկների միջոցով հայտնաբերվեց իրավախախտը և տուգանվեց»,- ասում է Ռուբեն Սաֆարյանը։

Այսպիսով, ըստ քաղաքապետի ներկայացուցչի, այսպես կոչված ռեյդեր անելու կարիք կա մայրաքաղաքի փողոցներում։ Պետք է փնտրել ոչ թե ապօրինի աղբավայր, այլ շինաղբը ապօրինի կերպով մայրաքաղաքի փողոցներում դնողներին։

«Հիմնական բոլոր դեպքերը տեղափոխում են սահմանված վայր, բայց էլի եմ ասում` ունենք խնդիրներ, որ ոչ բարեխիղճ տնտեսվարողները կարող է լրիվ այլ տեղ տանեն։ Այս պահին ամենակարևոր խնդիրներից մեկն է, որ կենցաղային աղբի համար նախատեսված աղբամանների մոտ տեղադրվում են շինաղբ և խոշոր եզրաչափի աղբ»,-  ասում է Ռուբեն Սաֆարյանը։

Իրենց տունը կառուցող կամ վերանորոգող բնակիչները հարցի մի կողմն են։ Խնդիրների ամենալայն շերտը բացվում է այն ժամանակ, երբ նայում ենք կառուցապատողների աշխատանքին։ Նրանք պարտավորվում են աղբը տեղափոխել նախատեսված վայր։ Բայց ո՞վ է հսկում, որ դա տեղի ունենա։

***

Երևանն անընդհատ կառուցվում է։ Գրեթե ամեն տեղ, ուր ինչ-որ հրաշքով դեռ ազատ տեղ կա, հայտնվում է տուն կամ շենք։  Շինարարությունը հսկայական քանակությամբ թափոն է առաջացնում՝ բետոն, աղյուս, քար, մետաղ, ապակի կամ պլաստիկ։ Դրանց նկատմամբ մարդիկ հիմնականում մեկ մոտեցում ունեն՝ պետք է ազատվել։

Հրավիրում են աղբահանության ծառայություններ մատուցող ընկերության կամ մարդու ու ասում՝ հանիր մեր աղբը մեր տնից ու տար հնարավորինս հեռու։ Եվ մեզնից քչերին է հետաքրքրում՝ որտեղ է այդ «հեռու»-ն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արուսյակ Կապուկչյան