Պարոն Ռուբինյա՞ն, ի՞նչ կա էդքան ոգևորվել եք․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.11.2026 | 18:52
«Էս մարդիկ խաղաղության վերջին խոչընդոտն են». Ռուբեն Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:43
Պարոն Ռուբինյա՞ն, ի՞նչ կա էդքան ոգևորվել եք․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:39
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, իրավիճակը կկառավարենք․ պիտի որոշենք՝ կայսերական ամբիցիաներին տրվո՞ւմ ենք․ Արսեն Թորոսյան
20.11.2026 | 18:30
«Իմ առաջարկից հետո մի շարք ՀԿ-ներ Ձեր հրաժարականն էին պահանջում»․ Ֆարմանյանը՝ փոխնախարարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:29
Շվեդիան վիզա չի տրամադրի ռուս մարզիկներին
20.11.2026 | 18:19
Բանակից ազատելու դեպքերն ուսումնասիրեք 2018-ից հետո. Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:15
Թույլ չենք տալու Հայաստանը տանել-մտցնել այլ պետության կազմ․ Ռուբինյանը՝ ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:10
Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի առաջարկի մասին // Սամվել Մկրտչյանը՝ ՌԴ-ում ՀՀ նոր դեսպան․ ԼՈՒՐԵՐ
20.11.2026 | 18:07
Ինքնիշխանությունը կիսատ քարտեզը կրծքին փակցնելը չէ. Մարիաննա Ղահրամանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:01
Նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրությունների 66 տեղամասային կենտրոնում սանհանգույց չկա, 29-ի դեպքում տվյալները բացակայում են․ ՀՔԱՎ
20.11.2026 | 17:53
Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի ընդունած «խաղաղության հռչակագրում» Ուկրաինային վերաբերող կետ է եղել, որն ԱՄՆ-ի խնդրանքով հանվել է․ Ստուբ
20.11.2026 | 17:50
Եթե այս օրենքն էլ ընդունվի, ամեն տարի առնվազն մոտ 100 քաղաքացի ազատվելու է ծառայությունից. Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 17:45
Դատարանը մերժել է Վարդան Ղուկասյանից 400 քմ հողատարածքը պետությանը վերադարձնելու Դատախազության հայցը
20.11.2026 | 17:37
Լեհաստանի իշխանությունները հայտնել են երկրի տարածքում ռուսական երկու հրթիռի և մեկ ԱԹՍ-ի ընկնելու մասին
20.11.2026 | 17:30
«Ստնտուկ»-ի որոնումների ռեկորդ՝ Google-ում․ որտեղից ծնվեց հայերենում գոյություն չունեցող բառը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Դուք հետնորդը չեք լինելու, այդքան մի՛ աղաչեք ընդդիմության ձայները ստանալու համար»,- ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը՝ դիմելով ԱԺ խոսնակ Ռուբեն Ռուբինյանին։

«Պարոն Ռուբինյան, ի՞նչ կա էդքան ոգևորվել եք։ Ձեզ թվում է՝ Նիկոլ Փաշինյանը որ ասում է՝ «անկախ արդյունքից գնալու եմ», ձեզ համար շանսերը մեծացե՞լ են ինչ-որ կարիերային աճ ապահովելու»,- ասաց Գրիգորյանը։

Ռուբեն Ռուբինյանը հակադարձեց՝ ասելով, որ ինքը, ի տարբերություն Գրիգորյանի, պաշտոնի համար թիմից թիմ չի անցնում։ Պատգամավորը, սակայն, խնդրեց Ռուբինյանին չընդհատել իրեն և չերկխոսել իր հետ։

Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության դիրքորոշմանը՝ Գրիգորյանը հայտարարեց, որ այն արտահայտված է դաշինքի ծրագրում, որտեղ, իր խոսքով, «ծովից ծով Հայաստանի» մասին որևէ դրույթ չկա։

«Ասում է՝ դուք պատերազմ եք ուզում, պատերազմի կուսակցություն եք։ Կարիք կա՞ որևէ մեկին հիշեցնելու՝ ում օրոք են եղել պատերազմները։ Էս մարդկանց օրոք երեք պատերազմ է եղել, գալիս, ամեն անգամ կանգնում ասում են՝ դուք պատերազմ եք ուզում, դուք պատերազմի կուսակցություն եք։ Դե լավ, ինքնահայեցումը լավ բան է, հայելու մեջ նայել ու ճշմարտությունը իմանալը լավ բան է։ Ամեն ինչ մոռացվելու է, պատմության մեջ միևնույն է՝ գրվելու է, որ այս կուսակցության օրոք եղել է երեք պատերազմ, պարտություն, նվաստացում։ Սա ա իրականությունը»,- ընդգծեց Գրիգորյանը։

Շարունակելով ավելի վաղ սկսած բանավեճը Ռուբինյանի հետ, Գրիգորյանը նրան խորհուրդ տվեց ընդդիմության հետ չխոսել այդքան հուզական ու կտրուկ։

«Ուզում եմ ասել՝ պարո՛ն Ռուբինյան, որպես վաղեմի հակառակորդներ՝ մի խորհուրդ․ էդքան պետք չի այսպես լալահառաչ, պատառոտելով մեզ հետ խոսեք․ ինքը ձեզ էլ է գցելու»,- նշեց Աննա Գրիգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան