Այսօրվանից մինչև փետրվարի 1-ը Սևանա լճում արգելվում է ձկնորսությունը․ պարեկները ուժեղացված հսկողություն կիրականացնեն

Լուրեր

20.11.2026 | 17:22
MLS-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները
20.11.2026 | 17:10
Այսօրվանից մինչև փետրվարի 1-ը Սևանա լճում արգելվում է ձկնորսությունը․ պարեկները ուժեղացված հսկողություն կիրականացնեն
20.11.2026 | 16:58
Իրանից Հայաստան եկած երկու բեռնատարում հայտնաբերվել է ավելի քան 247 հազար տուփ չհայտարարագրված ծխախոտ․ բյուջե չի վճարվել 96 մլն դրամի հարկ
20.11.2026 | 16:43
Վահան Հունանյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան
20.11.2026 | 16:40
Չի բացառվում, որ վստահված անձանց վճարել են, բայց այլ անուններով, հայտարարգրում ոչինչ չկա․ Հոկտանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 16:34
Գուրգեն Արսենյանը հետ է կանչվել Ռուսաստանում ՀՀ դեսպանի պաշտոնից․ նշանակվել է Սամվել Մկրտչյանը
20.11.2026 | 16:29
Ազգերի լիգա. Քառորդ եզրափակիչի զույգերը
20.11.2026 | 16:24
ՀՀ-Ադրբեջան կարգավորման ռուսական մշակումներն արդիական են նաև այսօր․ Զախարովան՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին
20.11.2026 | 16:15
Էստոնիայի կառավարությունը որոշել է դեկտեմբերի 1-ից փակել Ռուսաստանի հետ սահմանը
20.11.2026 | 16:06
Մինչև տարեվերջ նախատեսվում է պահեստազորի մինչև 10 սպայի զորակոչել պարտադիր զինվորական ծառայության
20.11.2026 | 15:55
«Կողմ չենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը». «Հայաստան» խմբակցության պատասխանը՝ Փաշինյանի առաջարկին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 15:44
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի տարեվերջյան մրցաշարերը
20.11.2026 | 15:34
Առաջարկում եմ՝ ընդդիմությունն ապահովի 6 ձայնը և գնանք հանրաքվեի, եթե ժողովուրդը դեմ քվեարկի` ես հրաժարական եմ տալիս․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 15:23
Առաջարկում ենք կուսակցությունների ֆինանսական հոսքերը ԿԿՀ կայքում հրապարակել իրական ժամանակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 15:10
Սահմանադրության տեքստը կհրապարակվի նոյեմբերի 23-ին // Գերմանիայից ՀՀ քաղաքացիներ են արտաքսվել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ նոյեմբերի 20-ից մինչև 2027 թվականի փետրվարի 1-ը Սևանա լճում արգելվում է ձկնորսությունը։ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի ջրային պարեկները որսագողության կանխարգելման նպատակով կիրականացնեն ուժեղացված ծառայություն։

Պարեկները, համագործակցելով էկոպարեկների, «Սևան» ազգային պարկի և համայնքային իշխանությունների ներկայացուցիչների հետ, լճամերձ բնակավայրերում իրազեկման աշխատանքներ են իրականացրել՝ հորդորելով բնակիչներին լճից դուրս բերել ձկնորսության համար նախատեսված լողամիջոցներն ու որսագործիքները։ ՆԳՆ-ից զգուշացնում են, որ ապօրինի որսի և սահմանված պահանջների խախտման դեպքերի համար նախատեսված է օրենքով սահմանված պատասխանատվություն։

ՆԳՆ ոստիկանության հաղորդագրությունը՝ ստորև․

Բնական ռեսուրսների պաշտպանությունը պետության անվտանգության կարևոր բաղադրիչներից է։ Սևանա լիճը որպես Հայաստանի կարևորագույն ջրային էկոհամակարգ, պահանջում է առանձնահատուկ հոգածություն, քանի որ ցանկացած չհամակարգված քայլ կարող է երկարաժամկետ հետևանքներ ունենալ։

ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության պետ- ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Զաքարյանը նոյեմբերի 18-ին աշխատանքային քննարկում է անցկացրել ՆԳՆ Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկների հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են սիգի ձվադրման ժամանակահատվածում որսագողության դեպքերի կանխման և ապօրինի որսի դեմ պայքարի արդյունավետ իրականացմանն ուղղված հարցեր։

Գևորգ Զաքարյանը գումարտակին հանձնարարականներ է տվել՝ նոյեմբերի 20-ից մինչև փետրվարի 1-ը որսագողության դեմ պայքարի շրջանում ուժեղացված ծառայություն իրականացնելու և դրա արդյունավետությունն ապահովելու ուղղությամբ։ Պարեկային ծառայության պետն ընդգծել է Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության, Սևան ազգային պարկի, տեղական ինքնակառավարման մարմինների հետ սերտ համագործակցության կարևորությունը։

Նա նաև ջրային պարեկներին հորդորել է բնակչության շրջանում իրականացնել իրազեկման և բացատրական աշխատանքներ։

Հանդիպման ավարտին Գևորգ Զաքարյանը շրջայց է կատարել հենակետում և ծանոթացել ծառայության կազմակերպման պայմաններին։

Պարեկային ծառայության պետի հանձնարարականի շրջանակում Գեղարքունիքի մարզի պարեկները՝ համագործակցելով էկոպարեկների, համայնքների վարչական ղեկավարների և Սևան ազգային պարկի ներկայացուցիչների հետ Սևանա լճին հարակից համայնքներում իրազեկման աշխատանքներ են իրականացրել։ Բնակիչներին իրազեկել են դուրս բերել որսի համար նախատեսված լողամիջոցներն ու որսագործիքները, զերծ մնալ բնությանն ու լճի կենսաբազմազանությանը վնաս հասցնող գործողություններից և աջակցել պատասխանատու կառույցների աշխատանքին։ Սևանա լճի պահպանությունը յուրաքանչյուրիս պատասխանատվությունն է, ուստի
ապօրինի որսի, որսի կանոնների խախտման և օրենքով սահմանված պահանջների չիրականացման յուրաքանչյուր դեպք անհետևանք չի մնա, իսկ խախտումներ թույլ տված անձիք կենթարկվեն օրենքով սահմանված պատասխանատվության։

Սևանա լճի կենսաբազմազանության պահպանությանն ուղղված վերահսկողությունը կարևոր քայլ է՝ միտված բնական պաշարների պահպանությանը։