Փաշինյանին հեռացնելու 100 տոկոսանոց հնարավորություն ունեք. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.11.2026 | 14:05
Սոնա Ղազարյանը ելույթն իրարանցում առաջացրեց. «Մեկ նպատակ ունեք` հարստանալու»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 14:00
«Ստնտուկ»-ի որոնումների ռեկորդ՝ Google-ում․ որտեղից ծնվեց հայերենում գոյություն չունեցող բառը
20.11.2026 | 13:56
«Եվրոպական եռյակի» ներկայացուցիչների այցը ՌԴ քննարկվում է․ Ռյաբկով
20.11.2026 | 13:47
Փաշինյանին հեռացնելու 100 տոկոսանոց հնարավորություն ունեք. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 13:45
Սահմանադրության նախագիծը կհրապարակվի երկուշաբթի․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 13:40
Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկները մրցաշարի կմասնակցեն Լեհաստանում
20.11.2026 | 13:32
Վարչապետը հայ ժողովրդին երբեք չի խաբել, սուտ է ասում Աբրահամյանը. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 13:24
Հաքերները գողացել են Visa-ի, Mastercard-ի և Chase բանկի հաճախորդների տվյալները․ NYP
20.11.2026 | 13:15
Սամվել Կարապետյանի հետ այսպես խոսել չի´ կարելի, մենք չենք վախենում. Աբրահամյանը` Փաշինյանի առաջարկի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 13:07
Աբխազիայի հայերին ՌԴ քաղաքացիություն են խոստացել՝ ՀՀ-ում կոնկրետ ուժի քվեարկելու դիմաց․ ահազանգ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 13:01
Լիանա Գասպարյանը ձայանգրություն միացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 12:58
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ին արժեցել է 48,3 միլիարդ դոլար․ Սենատը մերժել է բանաձևը, որը Թրամփին կոչ էր անում դադարեցնել Իրանում պատերազմը
20.11.2026 | 12:50
ՀՀ-ի եվրոպական ինտեգրումն ու տնտեսական համագործակցությունը քննարկվել են Մհեր Գրիգորյանի և Չեխիայի դեսպանի հանդիպմանը
20.11.2026 | 12:38
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են ՌԴ Սմոլենսկի մարզի պայթուցիկ նյութերի բաղադրիչների արտադրության գործարանի վրա
20.11.2026 | 12:29
Հայ մարմնամարզիկները մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
Բոլորը

Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ԱԺ-ում ունեցած ելույթի ընթացքում անդրադարձավ նոր Սահմանադրության ընդունմանը, Անկախության հռչակագրի հղումը Սահմանադրության նախաբանից հանելու հարցին և սահմանադրական հանրաքվեի միջոցով Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու առաջարկին։

Դիմելով ընդդիմադիր պատգամավորներին՝ Ռուբինյանը խոսեց Հայաստանի անկախության հռչակման գործընթացի մասին։ Նա նշեց, որ 1990 թվականի Անկախության հռչակագրով ոչ թե հռչակվել է Հայաստանի անկախությունը, այլ սկիզբ է դրվել անկախ պետականության հաստատման գործընթացին։

«Անկախության հռչակագրով հռչակվել է, որ Հայաստանում և Ղարաբաղում միավորված սկսվում է անկախ պետականության հասնելու գործընթաց: …Հայաստանը անկախացել է հանրաքվեով, ոչ թե հռչակագրով․ հռչակագրով սկիզբ է դրվել անկախացման գործընթացին։ Եվ այդ հանրաքվեին չեն մասնակցել Ղարաբաղի բնակիչները»,- ասաց Ռուբինյանը։

Անդրադառնալով նոր Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին հղում չկատարելու պատճառներին՝ ԱԺ նախագահը խոսեց Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման մասին։

Ռուբինյանի խոսքով՝ երկու երկրները միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, և Հայաստանը չի ցանկանում նոր Սահմանադրության նախաբանում ներառել ձևակերպումներ, որոնք կարող են հակասել այդ սկզբունքին։

«Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ հիմնված Ալմա-Աթայի հռչակագրի վրա… Հիմա մենք ասում ենք, ժողովո՛ւրդ ջան, չենք ուզում դա ներառենք, որովհետև մենք ճանաչում ենք միմյանց տարածքային ամբողջականությունը և չենք ուզում մեր Սահմանադրության նախաբանում ասել «Արցախը Հայաստան է, և վերջ»»,- հայտարարեց նա։

Ռուբինյանն անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի՝ ընդդիմությանը ներկայացրած առաջարկին՝ սահմանադրական հանրաքվեի արդյունքներով պայմանավորել վարչապետի հետագա պաշտոնավարումը։

Նա ասաց, որ եթե ընդդիմության հիմնական նպատակը Փաշինյանին իշխանությունից հեռացնելն է, ապա հանրաքվեն դրա հնարավորությունը տալիս է երկու տարբեր սցենարներով։ Ռուբինյանի ներկայացմամբ՝ նոր Սահմանադրության մերժման դեպքում Փաշինյանը կհեռանա անմիջապես, իսկ ընդունման դեպքում այլևս չի առաջադրվի հաջորդ ընտրություններում։

«Եթե ձեր համար մեկ նպատակը Փաշինյանին հեռացնելն է, ուրեմն դուք ունեք նրան հեռացնելու 100%-անոց հնարավորություն: Երկու սցենար կա հանրաքվեի… «ոչ»-ի դեպքում միանգամից, «այո»-ի դեպքում հաջորդ ընտրություններից սկսած ինքը հեռանում է: …Միակ տրամաբանական բացատրությունն այն է, որ ձեզ համար խաղաղությանը խոչընդոտելը ավելի կարևոր է, քան Փաշինյանին հեռացնելը»,- ասաց ԱԺ նախագահը։
Ելույթի ավարտին Ռուբինյանը խոսեց խաղաղության նշանակության և սահմանին զոհերի բացակայության մասին։ Նա նշեց, որ, իր ներկայացմամբ, վերջին երկու տարի ինը ամսվա ընթացքում հակառակորդի կրակոցներից Հայաստանի սահմանին զոհեր չեն գրանցվել։

«Խաղաղություն չի, երբ որ ամեն օր կամ երկու օրը մեկ… զարթնում ես և լսում ես, որ հակառակորդի կրակոցից սպանվել է զինվոր: …Բայց գիտե՞ք որն է խաղաղությունը․ երբ որ երկու տարի ինը ամիս զրո զոհ կա սահմանին հակառակորդի կրակոցից․ այ դա խաղաղություն է: …Խաղաղություն նշանակում է մահվան բացակայություն: Մենք ուզում ենք մահվան բացակայությունը դարձնել պերմանենտ»,- հայտարարեց Ռուբինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան