Վրաստանում նոյեմբերի 22-ը սգո օր է հայտարարվել Թբիլիսիում շենքի փլուզումից հետո
Քաղաքականություն
20.11.2026 | 11:38
Վրաստանում նոյեմբերի 22-ը հայտարարվել է սգո օր՝ մայրաքաղաք Թբիլիսի Փոնիճալա թաղամասում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհվածների հիշատակին։
Կառավարության որոշման համաձայն՝ սգո օրվա կապակցությամբ Վրաստանի ամբողջ տարածքում պետական դրոշները կիջեցվեն։
Նոյեմբերի 19-ին բնակելի շենքերից մեկում գազի պայթյուն էր տեղի ունեցել, որի հետևանքով շենքի մի հատվածը փլուզվել է։ Պատահարի հետևանքով զոհվել է վեց մարդ, ևս հինգ տուժած տեղափոխվել է հիվանդանոցներ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

