Սպիտակ տունը պաշտոնանկ է արել կիբերանվտանգության ծառայության տնօրեին՝ համակարգերում լայնածավալ խափանումների պատճառով

Լուրեր

20.11.2026 | 14:26
Գյումրիում և Ամասիայում հայտնաբերվել են ինքնաձիգներ, ատրճանակներ, նռնակներ և մեծ քանակությամբ զինամթերք
20.11.2026 | 14:20
Ալեքսանդր Օվեչկինի ռեկորդն ու հակառեկորդը «Վաշինգտոն Քեփիթալզում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 14:14
Աննա Գրիգորյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
20.11.2026 | 14:12
Սպիտակ տունը պաշտոնանկ է արել կիբերանվտանգության ծառայության տնօրեին՝ համակարգերում լայնածավալ խափանումների պատճառով
20.11.2026 | 14:05
Սոնա Ղազարյանը ելույթն իրարանցում առաջացրեց. «Մեկ նպատակ ունեք` հարստանալու»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 14:00
«Ստնտուկ»-ի որոնումների ռեկորդ՝ Google-ում․ որտեղից ծնվեց հայերենում գոյություն չունեցող բառը
20.11.2026 | 13:56
«Եվրոպական եռյակի» ներկայացուցիչների այցը ՌԴ քննարկվում է․ Ռյաբկով
20.11.2026 | 13:47
Փաշինյանին հեռացնելու 100 տոկոսանոց հնարավորություն ունեք. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 13:45
Սահմանադրության նախագիծը կհրապարակվի երկուշաբթի․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 13:40
Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկները մրցաշարի կմասնակցեն Լեհաստանում
20.11.2026 | 13:32
Վարչապետը հայ ժողովրդին երբեք չի խաբել, սուտ է ասում Աբրահամյանը. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 13:24
Հաքերները գողացել են Visa-ի, Mastercard-ի և Chase բանկի հաճախորդների տվյալները․ NYP
20.11.2026 | 13:15
Սամվել Կարապետյանի հետ այսպես խոսել չի´ կարելի, մենք չենք վախենում. Աբրահամյանը` Փաշինյանի առաջարկի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 13:07
Աբխազիայի հայերին ՌԴ քաղաքացիություն են խոստացել՝ ՀՀ-ում կոնկրետ ուժի քվեարկելու դիմաց․ ահազանգ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 13:01
Լիանա Գասպարյանը ձայանգրություն միացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սպիտակ տան ազգային կիբերանվտանգության ծառայության տնօրեն Շոն Քերնքրոսը պաշտոնանկ է արվել։ Այս մասին հայտնել է Սպիտակ տանը մոտ կանգնած աղբյուրը։ Որոշումը կայացվել է ԱՄՆ-ի ավիափոխադրումների, բանկային համակարգի և ազգային անվտանգության համակարգերում տեխնոլոգիական խափանումներից մի քանի օր անց, գրում է France 24-ը։

Քերնքրոսը պատասխանատու էր դաշնային կառավարության ամբողջ համակարգում կիբերանվտանգության քաղաքականության և ռազմավարության վերահսկման համար։

Աղբյուրի փոխանցմամբ՝ այդ պաշտոնում ժամանակավորապես նրան կփոխարինի ԱՄՆ պատերազմի նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների գլխավոր պատասխանատու Քիրստեն Դեյվիսը։

«Նախագահը լիովին աջակցել է Շոն Քերնքրոսին պաշտոնից ազատելու որոշմանը»,- հայտարարել է անանուն մնալու պայմանով զրուցած աղբյուրը։

Քերնքրոսը հրաժարվել է մեկնաբանել պաշտոնից հեռանալու հանգամանքները։

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ում պարբերաբար տեղի են ունեցել տեխնոլոգիական խափանումներ, այդ թվում՝ ավիահաղորդակցության համազգային դադար, Microsoft-ի խափանում, որն ազդել է էլեկտրոնային փոստի ծառայությունների վրա, ինչպես նաև ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության ցանցի աշխատանքի ժամանակավոր խափանում։

ԱՄՆ հետախուզական ծառայության բարձրաստիճան պաշտոնյան չորեքշաբթի հայտարարել էր, որ վերջին շաբաթվա ընթացքում կարևորագույն համակարգերում տեղի ունեցած խնդիրները միմյանց հետ կապ չունեցող ծառայությունների աշխատանքի խափանումներ են եղել՝ պայմանավորված սպասարկման աշխատանքներով և տեխնիկական փոփոխություններով, այլ ոչ թե համակարգված կամ որևէ պետության հովանավորությամբ իրականացված հարձակում։

Մինչ կիբերանվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը ստանձնելը՝ Քերնքրոսը ղեկավար պաշտոն է զբաղեցրել Հանրապետական ազգային կոմիտեում։ Նրա իրավահաջորդի նշանակումը պետք է հաստատի ԱՄՆ Սենատը, որտեղ հունվարից մեծամասնություն կկազմեն դեմոկրատները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի