Ամփոփիչ մրցաշար. Առաջին ռակետը 100 տոկոսանոց արդյունքով է դուրս եկել կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Աշխարհի առաջին ռակետ Ալեքսանդր Զվերևը երրորդ հաղթանակն է տարել Իտալիայի Թուրին քաղաքում ընթացող Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) տարվա Ամփոփիչ մրցաշարում ու դուրս եկել կիսաեզրափակիչ:
A խմբի երկրորդ տուրում Գերմանիան ներկայացնող 29-ամյա թենիսիստը 6:4, 7:6 հաշվով պարտության է մատնել ֆրանսիացի Արթյուր Ֆիսին: Մրցախաղը տևել է 1 ժամ 40 րոպե:
Երկրորդ տեղով կիսաեզրափակիչ է դուրս եկել աշխարհի չորրորդ ռակետ, ամերիկացի Բեն Շելթոնը, որը 7:6, 7:5 հաշվով հաղթել է իսպանացի Ռաֆայել Խոդարին:
Ավելի վաղ B խմբից կիսաեզրափակիչի ուղեգիր էր ապահովել աշխարհի երրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասը: Մյուս ուղեգիրը կվիճարկեն ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդևը և ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոն:
Հիշեցնենք, որ ATP Finals-ի գործող չեմպիոնն աշխարհի երկրորդ ռակետ, իտալացի Յանիկ Սիներն է, որը վնասվածքի պատճառով այս տարի չի մասնակցում մրցմանը: Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 15,7 միլիոն դոլար է։
Դավիթ Եղիազարյան

