Թրամփը նիրհել է ԱԽՏՀ գագաթնաժողովում Սի Ցզինպինի ելույթի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.11.2026 | 12:57
Չինաստանում մեկնարկել է Թրամփի, Պուտինի և Սի Ցզինպինի եռակողմ հանդիպումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 12:50
Թրամփը նիրհել է ԱԽՏՀ գագաթնաժողովում Սի Ցզինպինի ելույթի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 12:41
Արմավիրի մարզում 25-ամյա տղամարդը օդաճնշիչ հրացանով պատահաբար կրակել է աներորդու վրա․ 24-ամյա երիտասարդը մահացել է
19.11.2026 | 12:30
Էդպես հեգնել եք լողով զբաղվելը, դրա համար մարզեր կան, որ լողավազան չունեն․ նախարարը՝ ընդդիմադիրներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 12:25
Բռնցքամարտի Մ-23 ԵԱ. Վաղարշակ Քեյանը և Դավիթ Սիմոնյանը մեկնարկել են հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 12:19
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
19.11.2026 | 12:16
Ուկրաինան հարվածել է Թաթարստանում նավթամղիչ կայանին
19.11.2026 | 12:10
Ալեն Սիմոնյանն Ադրբեջան կմեկնի // Փաշինյանն Ալիևի հետ անհետ կորածների հարց է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
19.11.2026 | 12:04
Ձեզ արձագանքի արժանացնելը մեծ պատիվ կլինի, Դուք էդ պատվին չեք արժանացել․ նախարարը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:55
Սահմանադրության փոփոխությունների հաջորդ օրը խաղաղության պայմանագիրը ստորագրվելու է. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:51
Համաշխարհային ճանաչում ունեցող առնվազն 2 կատարողների համերգ կլինի ՀՀ-ում. մրցույթներ են հայտարարվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:39
Հաջորդ ընտրությանը չեմ լինի վարչապետի թեկնածու, եթե հանրաքվեում Սահմանադրությունն անցնի․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:39
Ուկրաինայի ԶՈՒ-ն անուղղակիորեն հայտնել է Ղրիմի կամրջի երկաթուղային հատվածի ավերվելու մասին
19.11.2026 | 11:30
Հայաստանը հրավիրվել է մասնակցելու ԱՄՆ-ում կայանալիք G20-ի գագաթնաժողովին
19.11.2026 | 11:22
Հաջորդ ամիս այցելելու եմ Ադրբեջան. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) լիագումար նիստի ժամանակ նիրհել է։ Նման ենթադրությունների պատճառ է դարձել տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է նա փակում աչքերը, երբ ելույթ է ունենում Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը, գրում է Newsweek-ը։

Երբ Սին կլոր սեղանի շուրջ խոսում էր ազատ և բաց առևտրի կարևորության մասին, տեսախցիկը ցույց է տվել ԱՄՆ նախագահին, որը շուրջ 10 վայրկյան աչքերը փակ է պահել։

Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության (CCTV) տեսանյութը լայնորեն տարածվել է սոցիալական ցանցերում։

Թրամփը, որը հունիսին դարձել է 80 տարեկան և պաշտոնը ստանձնած ամենատարեց նախագահն է, երկար ժամանակ հայտնվել է իր տարիքի վերաբերյալ հարցադրումների կենտրոնում։ Պատճառը լայնորեն լուսաբանված մի շարք դեպքերն են, երբ հանրային միջոցառումների ժամանակ նա, ըստ դիտորդների, կարճ ժամանակով նիրհել է։

Մինչդեռ նա մշտապես կտրականապես հերքել է, թե հանրային միջոցառումների ժամանակ քնում է։ Հունվարին անդրադառնալով այդ պնդումներին՝ Թրամփն ասել է, որ հանդիպումները համարում է «հանգստացնող», իսկ փակ աչքերը բացատրել է նրանով, որ պարզապես «թարթում է»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի