Ձեզ արձագանքի արժանացնելը մեծ պատիվ կլինի, Դուք էդ պատվին չեք արժանացել․ նախարարը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.11.2026 | 12:19
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
19.11.2026 | 12:19
Ուկրաինան հարվածել է Թաթարստանում նավթամղիչ կայանին
19.11.2026 | 12:10
Ալեն Սիմոնյանն Ադրբեջան կմեկնի // Փաշինյանն Ալիևի հետ անհետ կորածների հարց է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
19.11.2026 | 12:04
Ձեզ արձագանքի արժանացնելը մեծ պատիվ կլինի, Դուք էդ պատվին չեք արժանացել․ նախարարը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:55
Սահմանադրության փոփոխությունների հաջորդ օրը խաղաղության պայմանագիրը ստորագրվելու է. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:51
Համաշխարհային ճանաչում ունեցող առնվազն 2 կատարողների համերգ կլինի ՀՀ-ում. մրցույթներ են հայտարարվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:39
Հաջորդ ընտրությանը չեմ լինի վարչապետի թեկնածու, եթե հանրաքվեում Սահմանադրությունն անցնի․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:39
Ուկրաինայի ԶՈՒ-ն անուղղակիորեն հայտնել է Ղրիմի կամրջի երկաթուղային հատվածի ավերվելու մասին
19.11.2026 | 11:30
Հայաստանը հրավիրվել է մասնակցելու ԱՄՆ-ում կայանալիք G20-ի գագաթնաժողովին
19.11.2026 | 11:22
Հաջորդ ամիս այցելելու եմ Ադրբեջան. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:14
Ամփոփիչ մրցաշար. Ալկարասը և Տիաֆոն հաղթել են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:11
Անհետ կորածների վերաբերյալ մեզ հետաքրքրող բազմաթիվ հարցերի պատասխաններն Ադրբեջանում են․ Փաշինյան
19.11.2026 | 11:05
Սի Ցզինպինի հետ հանդիպմանը Թրամփը բարձր է գնահատել իրենց անձնական հարաբերությունները
19.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
19.11.2026 | 11:00
Արմավիր համայնքի ղեկավարը ևս դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
Բոլորը

Ազգային ժողովում բյուջետային քննարկումների ընթացքում պատգամավոր Էդգար Ղազարյանն անդրադարձավ Snoop Dogg-ի և Ջենիֆեր Լոպեսի համերգների պետական ֆինանսավորմանը՝ քննադատելով ԿԳՄՍ նախարարության ծախսային առաջնահերթությունները։ Նա հետաքրքրվեց, թե 2023 թվականի պետական բյուջեի որ հատվածում էր նախատեսված Snoop Dogg-ի համերգի կազմակերպումը, որը, ի վերջո, չկայացավ։

Ղազարյանը հիշեցրեց նաև Ջենիֆեր Լոպեսի համերգի մասին և հարցրեց՝ արդյոք նախարարությունը հաշվարկել է, թե համերգի համար ծախսված գումարներով քանի աշակերտի հնարավոր կլիներ ապահովել երաժշտական կամ արվեստի դպրոցներում անվճար ուսուցմամբ։

Արձագանքելով Ղազարյանի հարցին՝ Ժաննա Անդրեասյանն ասաց, որ աշխարհի բազմաթիվ երկրներում մշակութային խոշոր միջոցառումները դիտարկվում են որպես տնտեսական զարգացման կարևոր գործոն։ Նրա խոսքով՝ նման համերգները նպաստում են զբոսաշրջության զարգացմանը, երկրի միջազգային ճանաչելիության բարձրացմանը և տնտեսական ակտիվությանը։

Նախարարը նաև քննադատեց Ղազարյանի՝ համերգների ֆինանսավորումն այլ կրթական ծրագրերի հետ հակադրելու մոտեցումը՝ այն անվանելով «մանիպուլյատիվ դիխոտոմիա»։

Քննարկման ընթացքում կողմերի միջև լարվածությունն աճեց։ Արձագանքելով նախարարի դիտողությանը՝ Էդգար Ղազարյանը խոսեց իր կրթական և ակադեմիական անցած ճանապարհի մասին։ Նա ասաց, որ անցել է կրթական բոլոր ակադեմիական աստիճաններով և նախարարին հորդորեց հաշվի առնել դա՝ իրեն դիտողություն անելուց առաջ։

Ղազարյանը հայտարարեց, որ իր անցած ճանապարհն անցնելու համար Ժաննա Անդրեասյանին հնարավոր է անհրաժեշտ լինել առնվազն երեք կենսաբանական կյանք։

Ի պատասխան՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հրաժարվեց շարունակել անձնական բնույթի բանավեճը՝ հայտարարելով. «Պարո՛ն Ղազարյան, Ձեզ արձագանքի արժանացնելը մեծ պատիվ կլինի, Դուք էդ պատվին չեք արժանացել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան