Սի Ցզինպինի հետ հանդիպմանը Թրամփը բարձր է գնահատել իրենց անձնական հարաբերությունները

Լուրեր

19.11.2026 | 11:14
Ամփոփիչ մրցաշար. Ալկարասը և Տիաֆոն հաղթել են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:11
Անհետ կորածների վերաբերյալ մեզ հետաքրքրող բազմաթիվ հարցերի պատասխաններն Ադրբեջանում են․ Փաշինյան
19.11.2026 | 11:05
Սի Ցզինպինի հետ հանդիպմանը Թրամփը բարձր է գնահատել իրենց անձնական հարաբերությունները
19.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
19.11.2026 | 11:00
Արմավիր համայնքի ղեկավարը ևս դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
19.11.2026 | 10:51
Ուկրաինան կրկին հարվածել է Ղրիմի կամրջին․ երթևեկությունը դադարեցված է
19.11.2026 | 10:43
Total Chess. Հայկ Մարտիրոսյանն ու Լևոն Արոնյանը հաղթանակներ են տարել
19.11.2026 | 10:33
Թրամփն ու Պուտինը բանակցություններ են անցկացրել․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկել
19.11.2026 | 10:25
Մեկնարկել է կենսաթոշակառուների՝ անկանխիկ գործարքների դիմաց հոկտեմբեր ամսվա հետվճարների տրամադրումը
19.11.2026 | 10:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 19-ի դրությամբ
19.11.2026 | 10:07
Հրանտ-Լեոն Ռանոսը դուբլի հեղինակ է դարձել Իսպանիայի գավաթի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է 2027 թվականի բյուջեի նախագիծը. ՈՒՂԻՂ
19.11.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 09:34
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
19.11.2026 | 09:03
Անհետ կորած անձանց ճակատագիրը․ մարդասիրական երկխոսություն և համագործակցություն. ՈՒՂԻՂ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը սկսել են երկկողմ հանդիպումը Շենժենում՝ ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակում։ CNN-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձր է գնահատել Չինաստանի առաջնորդի հետ իր անձնական ջերմ հարաբերությունները։ Երկու առաջնորդները հանդիպել են ավելի ուշ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ նախատեսված եռակողմ հանդիպումից առաջ։

«Նախագահ Սիի և իմ միջև ձևավորվել են հիանալի անձնական հարաբերություններ։ Իսկապես այդպես է։ Ոմանք դժգոհ են, երբ լսում են դա, բայց ես շատ ուրախ եմ դրա համար։ Դա շատ լավ է ծառայել մեր երկու երկրների ժողովուրդներին։ Մենք շարունակում ենք ամրապնդել այդ բարեկամությունը, և մեր հարաբերություններն ավելի ու ավելի են սերտանում։ Դա իսկապես զարմանալի է»,- ասել է նա։

Թրամփը նշել է, որ հանդիպման ընթացքում Սիին խնդրելու է «ավելին անել ֆերմերների համար»։ Խոսքը Չինաստանի կողմից ամերիկյան գյուղատնտեսական արտադրանքի, մասնավորապես, սոյայի ավելի մեծ ծավալներով գնման վերաբերյալ նրա վաղեմի պահանջների մասին է։

«Չինաստանն անհագ ախորժակ ունի»,- ասել է Թրամփը։

Որպես ԱՄՆ-Չինաստան առևտրային հարաբերություններում առաջընթացի ապացույց՝ նա մատնանշել է իր պաշտոնավարման սկզբում սահմանված մաքսատուրքերի նվազեցումը։ Թրամփը նաև հայտարարել է, որ երկու երկրները շահագրգռված են Հորմուզի նեղուցի վերաբացմամբ՝ Իրանի դեմ պատերազմի շարունակվող և դեռևս չկարգավորված պայմաններում։

Պատմական եռակողմ հանդիպման նախապատրաստության ընթացքում Թրամփը լավատեսություն է հայտնել՝ նշելով, որ ակնկալում է դրա արդյունքում կոնկրետ արդյունքների հասնել։

«Շատերը վստահ չէին՝ արդյո՞ք դրանից ինչ-որ բան կստացվի։ Կարծում եմ՝ ինչ-որ արդյունք կլինի։ Ես շատ վստահ եմ դրանում»,- ասել է նա։

Ելույթն ավարտելուց հետո Թրամփն անտեսել է Ջենսեն Հուանգի և Nvidia-ի մասին հնչեցված հարցը։

Միաժամանակ, Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն ու Չինաստանը ձգտում են աջակցել Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ պատերազմի կարգավորմանը։

«Ես ակնկալում եմ Չինաստանի աջակցությունը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի խնդրի լուծման հարցում։ Կցանկանայի, որ այն ավարտվեր։ Կարծում եմ՝ այս հարցում կարող եմ լիովին խոսել երկուսիս անունից»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Չինաստանի պետական CCTV հեռուստաալիքը հայտնում է, որ երկու երկրների առաջնորդների հանդիպումն արդեն ավարտվել է։

Ավելի վաղ Թրամփը երկկողմ բանակցություններ էր անցկացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի