«Դու գողի «աբսլուգ» ես, դու արջ քորող ես»․ Փաշինյանը՝ ընդդիմադիր պատգամավորին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2026 | 19:48
«Չեք աճել այդքան, որ Վասիլիչին ճանաչեք»․ Փաշինյանը՝ Ղազարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 19:38
Ալեն Սիմոնյանն ընդունել է Կիպրոսի անհայտ կորած անձանց հարցերով հանձնաժողովի ներկայացուցչին
18.11.2026 | 19:36
Եվրահանձնաժողովն առաջարկել է 45 միլիարդ եվրոյի նոր վարկ տրամադրել Ուկրաինային
18.11.2026 | 19:23
«Դու գողի «աբսլուգ» ես, դու արջ քորող ես»․ Փաշինյանը՝ ընդդիմադիր պատգամավորին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 19:10
«Ֆինանսական հրթիռն» ու Կարապետյանի աշխատավարձը․ ԱԺ-ում 2027-ի բյուջեն են քննարկում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 19:00
Զարմացած եմ Արմեն Գրիգորյանի թեզից, որ ՌԴ-ից պոկվելով` ընկնում ենք ԵՄ-ից կախվածության մեջ․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 18:49
Հունվարի 7-ից մեկնարկում է ձմեռային զորակոչը
18.11.2026 | 18:37
«64 միլիարդի գող՝ ազգային մեծ բարերա՞ր»․ Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 18:28
Ղրիմի կամրջին հարվածելիս Ուկրաինան Starlink-ը չի օգտագործել․ Times
18.11.2026 | 18:19
«Ասում են՝ գյոզալ Ավտրալիան և Բրազիլիան թողած, գնացել են Ադրբեջանի հետ են խաղաղություն հաստատում». Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 18:10
«Վիվա»-ն, «Յուքոմ»-ը և «Տելեկոմ»-ը տուգանվել են // Պապիկյանը հանդիպել է Հնդկաստանի ՊՆ ղեկավարին․ ԼՈՒՐԵՐ
18.11.2026 | 18:00
«Անկողնային հիվանդ դատապարտյալն ինքնուրույն է փոխում իր տակդիրն ու միզային կաթետերը, որը 3 ամիս է չի փոխարինվել»․  ահազանգ բանտից
18.11.2026 | 17:53
Սպանության և սպանության փորձի մեղադրանքով ավելի քան երկու տարի հետախուզվող 55-ամյա տղամարդը Մոսկվայից տեղափոխվել է Հայաստան
18.11.2026 | 17:45
Ուշադիր հետևում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին․ Թուրքիայի պաշտպանության նախարար
18.11.2026 | 17:38
«Մահը վրա է հասել պատգարակի վրա»․ Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև բանավեճ է տեղի ունեցել Սահմանադրության փոփոխության, Ադրբեջանի պահանջների և վարչապետի նախկին ու ներկայիս քաղաքական դիրքորոշումների վերաբերյալ։ Քննարկումն ուղեկցվել է նաև դահլիճից հնչող արձագանքներով և փոխադարձ մեղադրանքներով։

Արթուր Խաչատրյանը Փաշինյանին մեղադրեց տարիների ընթացքում իր քաղաքական սկզբունքներն ու դիրքորոշումները փոխելու մեջ։ Պատգամավորը հիշեցրեց վարչապետի նախկին հայտարարությունները Ղարաբաղյան հակամարտության, պատերազմի և Սահմանադրության վերաբերյալ՝ նշելով, որ Փաշինյանն այժմ հակառակ տեսակետներն է արտահայտում։

Խաչատրյանը նաև հայտարարեց, որ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը չի կարող պայմանավորված լինել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրով, քանի որ Սահմանադրությունը երկրի ներքին օրակարգի հարց է։

«Սահմանադրությունը ո՞նց կարելի է կապել խաղաղության համաձայնագրի հետ։ Սահմանադրությունը ներքին օրակարգ է… Համաձայնությունը խաղաղության արտաքին երկկողմանի է… Հիմա դուք այստեղ եկել եք, մեզ համոզում եք, որ չէ, այդ Սահմանադրությունը Ալիևի պահանջը չի, իրանք էին ասում՝ պետք է փոխեք, իրանք ասում էին և հիմա էլ ասում են․ ներքին օրակարգը՝ Սահմանադրությունը, մի՛ կապեք արտաքին օրակարգի հետ»,- ասաց պատգամավորը։

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ընդունեց, որ տարիների ընթացքում փոխել է իր որոշ քաղաքական դիրքորոշումներ, սակայն դա բացատրեց քաղաքական գործընթացների և իրականության հետ առերեսվելու անհրաժեշտությամբ։ Վարչապետի խոսքով՝ ինքն անցել է Ղարաբաղյան շարժման գաղափարների իրագործման ճանապարհով, բայց հետագայում հասկացել է, որ այդ քաղաքականությունը խնդիրներ ունի։

Փաշինյանը նաև ընդգծեց, որ թեև Սահմանադրությունը պետության ներքին օրակարգի հարց է, այն միաժամանակ արտահայտում է երկրի քաղաքական դիրքավորումը։

«Սահմանադրությունը ներքին օրակարգ է, բայց ցանկացած պետության Սահմանադրություն ինքը նաև դիրքավորում է… Այո՛, մեր գործող Սահմանադրությունը ինքը կոնֆլիկտային տրամաբանությունը սպասարկող Սահմանադրություն է, և պլյուս ինքը ունի լեգիտիմության խնդիր։ …Ես ժողովրդին ասել եմ՝ ժողովո՛ւրդ, մենք մեր նավը պետք է հասցնենք խաղաղ հանգրվանին»,- հայտարարեց վարչապետը։

Նրա խոսքով՝ գործող Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտությունը պայմանավորված է նաև Հայաստանի՝ խաղաղության քաղաքականությանը համապատասխան նոր դիրքավորում ունենալու նպատակով։

Ելույթի ընթացքում Փաշինյանն անդրադարձավ նաև նախկին իշխանությունների գործունեությանը՝ նրանց մեղադրելով Ղարաբաղյան շարժումը անձնական հարստացման նպատակներով օգտագործելու և բանակից գողություններ կատարելու մեջ։

«Ես Ղարաբաղի շարժումը չեմ օգտագործել, որ Երևանի կենտրոնում շենքեր ունենամ սեփական կամ էլ միլիոնատեր լինեմ ձեր շարքում նստած, ես զինվորի սնունդը չեմ գողացել…»,- ասաց վարչապետը։

Այդ հայտարարությունից հետո դահլիճից արձագանքեց ընդդիմադիր պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը, ինչին Փաշինյանը պատասխանեց անձնական բնույթի կոշտ արտահայտություններով՝ նրան մեղադրելով նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին սպասարկելու մեջ․ «Դու գողի «աբսլուգ» ես, դու ավելի վատն ես, դու ավելի… Լրբին… լրբին… Դու արջ քորող ես, դու արջ քորող ես, դու ավելի վատն ես, դու կոստյում բռնող ես, դու կոշիկ բռնող ես»։

Վարչապետը նաև հայտարարեց, որ Հայաստանում ժողովրդավարության առկայության շնորհիվ է ընդդիմությունը հնարավորություն ունենում խորհրդարանում քննադատել իշխանություններին․ «Որ Հայաստանում ժողովրդավարություն չլիներ, դուք ի՞նչ գործ ունեիք այստեղ նստած»։

Նյութը պարունակում է վիրավորական խոսույթ։ Factor TV-ն առավել առաջնային համարելով հանրության իրազեկ լինելու իրավունքը՝ հրապարակում է քաղաքական գործիչների խոսքը բառացի՝ միաժամանակ դատապարտելով ու կոչ անելով զերծ մնալ վիրավորանքից ու ատելության խոսքից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան