Մեկ կշեռք և մեկ սկաներ․ շաբաթներով հերթ են կանգնում․ Աբրահամյանը՝ հայ-իրանական սահմանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.11.2026 | 19:48
ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում
19.11.2026 | 19:35
«Արջ քորող»-ից մինչև «եղկելի»․ Գալյանի նախագիծը Փաշինյանին չի հուզում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 19:26
ՀՀ-ում կանցկացվի սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնություն
19.11.2026 | 19:11
ՄԱԿ-ի դատարանը վճռել է, որ Մյանմարը ռոհինջաների նկատմամբ ցեղասպանություն է իրականացրել
19.11.2026 | 19:00
«Խոսելու ժամանակը կգա»․ դատավոր Գևորգ Պողոսյանը՝ իր մեղադրանքի մասին
19.11.2026 | 18:50
Նախարարը հորդորում է, որ համայնքի ղեկավարներն ինձ դատի տան, բայց ինքը չի տալիս․ Իրինա Յոլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 18:37
Պուտինը պատմել է «փոխզիջումների» մասին, որոնց պետք է համաձայնել՝ պատերազմը դադարեցնելու համար
19.11.2026 | 18:29
Իտալական ակումբը պայմանագիր է կնքել շան հետ
19.11.2026 | 18:20
Հովհաննես Հովհաննիսյանը ևս 5 տարի կշարունակի լինել ԵՊՀ ռեկտոր
19.11.2026 | 18:10
Լատվիայի նոր կառավարությունը խոստացել է երկրի «ապառուսականացում» իրականացնել և սահմանափակել ռուսերենի օգտագործումը
19.11.2026 | 17:59
Ռուսաստանի պատասխանն ավելի ցավոտ կլինի․ Պուտինն առաջին անգամ մեկնաբանել է Ղրիմի կամրջին ուկրաինական հարվածները
19.11.2026 | 17:52
Նախազգուշացում եմ հայտարարում 75 համարի տակ հանդես եկող պատգամավորին․ Ռուբինյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 17:42
Վեց երկիր, այդ թվում՝ ՀՀ-ն և ԱՄՆ-ն, դեմ են քվեարկել Իսլամական կազմակերպության հետ համագործակցության մասին ՄԱԿ-ի բանաձևին
19.11.2026 | 17:30
Արդյո՞ք Իրանն ու Ադրբեջանը կարող են դառնալ ռուսական գազի այլընտրանքային մատակարար
19.11.2026 | 17:19
Օլիմպիական չեմպիոնը երեք տարով որակազրկվել է դոպինգի համար
Բոլորը

Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է Հայաստան-Իրան սահմանային անցակետում բեռնատարների կուտակումներին՝ նշելով, որ հայկական կողմում տեխնիկական սարքավորումների պակասի պատճառով վարորդները ստիպված են լինում շաբաթներով հերթ կանգնել։

Պատգամավորի խոսքով՝ սահմանային անցակետում գործում է ընդամենը մեկ կշեռք և մեկ սկաներ, ինչը խոչընդոտում է բեռնատարների սպասարկմանը և ապրանքաշրջանառությանը։

«Հայաստան-Իրան սահմանին առկա խայտառակ վիճակի մասին, երբ որ հայկական կողմի պատճառով՝ նրա պատճառով, որ հայկական կողմում աշխատում է ընդամենը մեկ կշեռք և մեկ սկաներ, վարորդները ստիպված են լինում շաբաթներ շարունակ հերթ կանգնել»,- ասաց Աբրահամյանը։

Նա ընդգծեց, որ խնդիրը հնարավոր է լուծել կարճ ժամանակում՝ լրացուցիչ սարքավորումներ տեղադրելով։

«Հիմնական խնդիրը, որը որ այսօր կարելի է շատ արագ՝ հաշված շաբաթների ընթացքում լուծել, այսինքն՝ Երևանից արագ տանել, տեղադրել, հենց այն է, որ չկա լրացուցիչ կշեռք և չկա լրացուցիչ սկաներ»,- նշեց պատգամավորը։

Ի պատասխան՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտնեց, որ նախորդ օրն է վերադարձել Իրանից, որտեղ գործընկերների հետ քննարկել է նաև սահմանային ենթակառուցվածքների ընդլայնման հարցերը։

Նախարարը նշեց, որ ինչպես հայկական, այնպես էլ իրանական կողմում նոր մաքսակետի շինարարական աշխատանքներն ակտիվորեն շարունակվում են։

«Երեկ եմ վերադարձել Իրանից։ Ի թիվս այլ հարցերի՝ գործընկերների հետ քննարկել ենք նաև նոր մաքսակետի հետ կապված հարցը։ Գիտեք՝ և՛ հայկական կողմում, և՛ իրանական կողմում շինարարությունը ակտիվ տեմպով առաջ է գնում»,- ասաց Խուդաթյանը։

Նա տեղեկացրեց, որ մաքսակետի կառուցումն արդեն գրեթե ավարտական փուլում է՝ ի տարբերություն կամրջի շինարարության։

«Մաքսակետի կառուցման աշխատանքները, ի տարբերություն կամրջի, դրանք արդեն գրեթե ավարտական փուլում են, և տարիներ պետք չի սպասել»,- ընդգծեց նախարարը։

Անդրադառնալով բեռնատարների երկարատև հերթերին՝ Խուդաթյանը չհամաձայնեց, որ վարորդները շաբաթներով սպասում են բացառապես հայկական կողմի պատճառով։ Նրա խոսքով՝ նման հերթեր առկա են նաև Իրանի տարածքում։

«Թույլ տվեք չհամաձայնվել, որ շաբաթներով այդտեղ կանգնում են։ Այո՛, կան դժվարություններ, և այդ դժվարությունները պայմանավորված չեն բացառապես հայկական կողմով, որովհետև նույն հերթերը կան նաև իրանական կողմում»,- ասաց նա։

Նախարարը նաև նշեց, որ Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառության ծավալները զգալիորեն աճել են, ինչն իր հերթին մեծացրել է սահմանային անցակետի ծանրաբեռնվածությունը։

«Ակնհայտ է, որ Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառության ծավալն էական և շեշտակի աճել է»,- հայտարարեց Խուդաթյանը։

Ինչ վերաբերում է լրացուցիչ կշեռքի և սկաների տեղադրմանը, նախարարը խոստացավ տեխնիկական հագեցվածության հարցը կրկին քննարկել Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչների հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան