Նիկոլ Փաշինյանին առաջարկում եմ իր նախարարներին ուղարկել խորհրդարան․ Գագիկ Մակարյան

Լուրեր

09.06.2026 | 12:43
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ գործարքը կարող է կնքվել «երկու կամ երեք օրից»
09.06.2026 | 12:34
Ինչու Արփինե Սարգսյանը չի ներկայացել ԱԺ` բյուջեի կատարողականը ներկայացնելու
09.06.2026 | 12:25
Դոնալդ Թրամփը քնել է NBA-ի եզրափակիչի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 12:17
ՆԳ նախարարի տեղակալը` ընտրությունների օրը տեղի ունեցած միջադեպերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 12:10
Նորընտիր ԱԺ-ի առաջին նիստը՝ օգոստոսի 2-ին // ԵՄ-ն՝ ՀՀ-ի դեմ Մոսկվայի հիբրիդային հարձակումների մասին․ ԼՈՒՐԵՐ
09.06.2026 | 12:07
Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից Հայաստան պարարտանյութ և անտրացիտ կուղարկվի
09.06.2026 | 12:02
Սպասվում են հորդառատ անձրևներ
09.06.2026 | 11:58
Քննարկվում են վերահաշվարկի դիմումները․ ՈՒՂԻՂ
09.06.2026 | 11:55
Քվեարկության օրը հիմնականում անցել է խաղաղ, բայց արձանագրվել են ուղղորդման և գաղտնիության խախտման դեպքեր․ «Ականատես»
09.06.2026 | 11:51
ԱՄՆ բանակի ուղղաթիռ է կործանվել Հորմուզի նեղուցի մոտ
09.06.2026 | 11:42
Սկալոնին հաստատել է, որ Մեսին կմասնակցի Արգենտինայի հավաքականի հաջորդ խաղին
09.06.2026 | 11:33
Ռուսաստանի ազդեցությունը նվազում է Ադրբեջանում, Հայաստանում և Մոլդովայում․ Զելենսկի
09.06.2026 | 11:25
ՆԳ նախարարի տեղակալի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
09.06.2026 | 11:24
Թրամփը զգուշացրել է Նեթանյահուին, որ շուտով նա կարող է «միայնակ մնալ Իրանի դեմ»
09.06.2026 | 11:15
Վերահաշվարկի դիմումների վերաբերյալ ԸԸՀ նիստերը կմեկնարկեն այսօր՝ հունիսի 9-ին
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Հայաստանի Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի հետ

– Պարոն Մակարյան, ինչպե՞ս եք գնահատում կառավարության կադրային քաղաքականությունը:

– Նախկին կառավարությունը թերացել է այն առումով, որ ամբողջ բեռը կրում էր վարչապետը: Նախարարություններ ունենք, որոնց աշխատանքն անգամ բավարար չի կարելի գնահատել: Կրթության նախարարությունը շատ լուրջ կաղաց, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը փորձեց մոտենալ միջինին, բայց չկարողացավ: Նույն խնդիրներն ունեցանք սփյուռքի, գյուղատնտեսության, տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների դեպքում: Շատ հետաքրքիր են նաև փոխվարչապետերի ինստիտուտները. նրանք ունեցել են օգնականներ, խորհրդականներ, աշխատակազմի ղեկավարներ, բայց իրենք, ըստ իրենց համակարգման ոլորտների, որևէ լուրջ հանդիպումներ ու խորհրդակցություններ չեն անցկացրել, մասնավոր համակարգի կառույցների հետ լուրջ քննարկումներ չեն ունեցել: Թող չվիրավորվեն, բայց նրանք ավելի հաճախ նմանվել են խորհրդականի, քան թե փոխվարչապետերի:

– Դուք ի՞նչ եք առաջարկում:

– Նիկոլ Փաշինյանին առաջարկում եմ նոր թիմ հավաքելիս շատ ուշադիր լինել:

– Ձեզ ծանոթ է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը: Թեկնածուների մի մասը, հավանաբար, կգնա կառավարություն, մի մասն էլ՝ խորհրդարան…

– Դատելով նախարարների աշխատանքից՝ ես կառաջարկեմ նրանց մեծ մասին տեղափոխել Ազգային ժողով:

– Կոռուպցիայի ու ստվերի դեմ անզիջում պայքարի դեպքում բյուջետային մուտքերը չպե՞տք է ավելի շատ լինեին:

– Ես բացարձակապես հիացած չեմ 2019 թվականի բյուջեով: Ես ավելի մեծ գումարներ էի ակնկալում, կարծում էի, որ ստվերի ու կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում դեֆիցիտն ավելի փոքր կլինի: Բայց բյուջե գրողներն ովքե՞ր էին. նախարարություններում ասելիք չունեին: Հետևաբար՝ 2019 թվականի բյուջեն այդպես պասիվ ստացվեց:

 

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Արմինե Ավետյան