Nvidia-ն մերժել է Ջենսեն Հուանգի՝ գլխավոր տնօրենի պաշտոնին վերադառնալու առաջարկը

Լուրեր

18.11.2026 | 12:10
Փաշինյանի մասնակցությամբ ԱԺ-ն բյուջեի նախագիծը կքննարկի // Քամու ուժգնացում է սպասվում․ ԼՈՒՐԵՐ
18.11.2026 | 12:09
Աշխարհի առաջին ռակետը հաղթանակով է մեկնարկել Ամփոփիչ մրցաշարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 12:04
Հայաստանում սննդամթերքի, կոշկեղենի, ավտոպահեստամասերի և այլ ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագրեր են իրականացվում
18.11.2026 | 12:01
Nvidia-ն մերժել է Ջենսեն Հուանգի՝ գլխավոր տնօրենի պաշտոնին վերադառնալու առաջարկը
18.11.2026 | 11:52
Ինչքա՞ն է բյուջեի ճեղքվածքը այս տարի․ Նարեկ Կարապետյանը՝ նախարարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 11:44
Բայրամովը Գերմանիայի ԱԳ նախարարի հետ Երևանի ու Բաքվի միջև խաղաղության գործընթացն է քննարկել
18.11.2026 | 11:43
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
18.11.2026 | 11:38
Կոտրել են Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ֆեյսբուքյան էջը․ ՀՌՀ-ի անունից մեկնաբանություններ են հրապարակվել
18.11.2026 | 11:31
Ուկրաինան Կրասնոդարի երկրամասում երկու նավթավերամշակման գործարանների է հարվածել․ տուժածներ կան
18.11.2026 | 11:22
ՀՀ ՔԿ նախագահն Իրանի արդարադատության նախարարի հետ քննարկել է քրեական գործերով իրավական օգնության արդյունավետության բարձրացումը
18.11.2026 | 11:12
Total Chess. Հայկ Մարտիրոսյանն առաջին օրը հաղթել է Ռիխարդ Ռապորտին
18.11.2026 | 11:04
Պուտինը հանդիպել է Սի Ցզինպինի հետ՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Չինաստանի ղեկավարների եռակողմ գագաթնաժողովից առաջ
18.11.2026 | 10:56
Ազգերի լիգայում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
18.11.2026 | 10:47
Ուսուցիչների համար գործարկվել է արհեստական բանականության 65 գործիք ներկայացնող հայալեզու պորտալ
18.11.2026 | 10:39
Ընդդիմադիրները Փաշինյանի մասնակցությամբ նիստին արդեն 2 ընդմիջում են վերցրել
Բոլորը

Nvidia-ն մերժել է Ջենսեն Հուանգի՝ ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնին վերադառնալու առաջարկը՝ առայժմ վերջ դնելով պաշտոնում արհեստական բանականության ոլորտի հայտնի միլիարդատիրոջ և ոլորտի ջատագովի հնարավոր վերականգնման մասին քննարկումներին։ Սա տեղի է ունեցել՝ չնայած Սիլիկոնյան հովտից եկող ճնշումներին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությանը։

Ընկերության տնօրենների խորհուրդը «միաձայն ընդունել է նրա հրաժարականը և մտադիր չէ Ջենսեն Հուանգին վերականգնել գլխավոր տնօրենի պաշտոնում», հայտարարել է Nvidia-ի նախագահ Հարվի Ջոնսն ընկերության եռամսյակային ֆինանսական արդյունքների ներկայացման մեկնարկին։

Այս որոշմամբ ավարտին է մոտենում վերջին օրերի իրադարձությունների բուռն զարգացումը, որը սկսվել էր Հուանգի՝ արտամուսնական կապեր ունենալու խոստովանությունից։ Դրանց թվում էր նաև կապը չինացի գործարար կնոջ հետ, որին կասկածում են Չինաստանի օգտին լրտեսության մեջ։ Դրան հաջորդել էին Հուանգի պաշտոնանկությունը և ԱՄՆ վարչակազմում նրա հետագա ճակատագրի շուրջ անսպասելի տարաձայնությունները։

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը կիրակի կոչ էր արել Nvidia-ում կադրային լայնածավալ փոփոխություններ իրականացնել։ Սակայն հաջորդ օրը Թրամփը հանդես էր եկել Հուանգի վերադարձին աջակցող հայտարարությամբ՝ չնայած այն հանգամանքին, որ հետաքննություն է ընթանում՝ պարզելու՝ արդյո՞ք Nvidia-ն թույլ է տվել Չինաստանի համար արգելված արհեստական բանականության չիպերի արտահոսք։ Ավելի վաղ Հուանգը սոցիալական ցանցերում հրապարակած գրառման մեջ հայտարարել էր, որ եթե տնօրենների խորհուրդը որոշի, որ իր վերադարձը բխում է բաժնետերերի, աշխատակիցների, ընկերության և երկրի շահերից, ինքը «պատվով կընդունի այդ առաջարկը»։ Նա նաև ընդունել էր, որ անձնական կյանքում «լուրջ սխալներ» է թույլ տվել։

Չնայած ընկերության շուրջ ստեղծված իրավիճակին՝ Nvidia-ն երրորդ եռամսյակում զգալիորեն գերազանցել է Ուոլ Սթրիթի սպասումները՝ ապահովելով 116 միլիարդ դոլարի հասույթ, ինչը երկու անգամ ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Ընկերության զուտ շահույթը մեկ բաժնետոմսի հաշվով կազմել է 2,70 դոլար՝ գերազանցելով կանխատեսված 2,48 դոլարը։

Ֆինանսական արդյունքների հրապարակումից հետո Nvidia-ի բաժնետոմսերի արժեքը հետբորսայական առևտրում աճել է 5,2%-ով։

Անդրադառնալով Հուանգին փոխարինելու հարցին՝ ընկերության նախագահ Ջոնսը նշել է. «Մենք ցանկանում ենք հնարավորինս արագ նշանակել մշտական գլխավոր տնօրեն, սակայն չենք շտապի այդ հարցում, մինչև չգտնենք ճիշտ թեկնածուին»։

Տեխնոլոգիական ոլորտի մի շարք հայտնի ներկայացուցիչներ, այդ թվում՝ SpaceX-ի և Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը, կոչ են արել վերականգնել Հուանգին պաշտոնում։ Հուանգը հայտնել է, որ իր վերադարձին աջակցելու բազմաթիվ արձագանքներ է ստացել ընկերության աշխատակիցներից, ներդրողներից, գործարար գործընկերներից և հաճախորդներից։

Անցյալ շաբաթ ստեղծված «Կանգնած ենք Ջենսենի կողքին» (Stand with Jensen) առցանց ստորագրահավաքը նույնպես մեծ աջակցություն է ստացել Nvidia-ի ներկայիս և նախկին աշխատակիցներից, ներդրողներից և Սիլիկոնյան հովտի այլ ներկայացուցիչներից։

Երկուշաբթի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ակնարկել էր, որ նախկին գլխավոր տնօրենը կարող է վերադառնալ՝ նշելով, որ Հուանգը «կարևոր դաս է քաղել», և որ ինքը «միանշանակ դեմ չի լինի», եթե նրան վերականգնեն պաշտոնում։

Հուանգի հետ հարաբերություններ ունեցած չինացի գործարար կինը ղեկավար պաշտոն է զբաղեցրել Սինգապուրում գործող Megaspeed International ամպային հաշվարկների ընկերությունում։ ԱՄՆ իշխանությունները հետաքննություն են իրականացնում՝ այդ ընկերության կողմից առաջադեմ Nvidia չիպերն ապօրինի կերպով չինական ընկերություններին փոխանցելու և ամերիկյան արտահանման սահմանափակումները խախտելու կասկածանքով։

Բացի այդ, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի առանցքային օրենսդիրները հայտնել են, որ Հուանգը կամավոր համաձայնել է մասնակցել քննարկումներին՝ ընկերության առաջադեմ համակարգչային չիպերի վաճառքի շուրջ ուժեղացող պետական վերահսկողության պայմաններում։ Հուանգը դեկտեմբերի 1-ին հարցաքննության ձևաչափով հարցազրույց կտա Կոնգրեսի հանձնաժողովներին, իսկ դեկտեմբերի 2-ին նույնը կանի ընկերության գլխավոր իրավախորհրդատու Թիմ Թեթերը։ Իրավիճակին ծանոթ երկու աղբյուրների համաձայն՝ Հուանգը նախատեսում է նաև ներկայանալ Սենատի բանկային հարցերով հանձնաժողով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի