Նազարբաևը Բելառուսի ԱԽ պետքարտուղարին իր աջակցությունն է հայտնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար պայքարում

Լուրեր

28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 19:57
«Քաղբանտարկյալների ազատ արձակումը պետք է Բաքվի հետ գործընկերության պայման լինի»․ ԱՄՆ սենատորները դիմել են Թրամփի վարչակազմին
28.09.2026 | 19:44
«Վանաձոր» ՔԿՀ-ում բացահայտվել է իրար հաջորդող ներնետման երկու դեպք
28.09.2026 | 19:30
Ադրբեջանում հարցնում են՝ Ռամիլ Սաֆարովը կարո՞ղ է անցնել Թրամփի ուղիով․ որոշում կայացնողը հայ մաքսավորն է լինելու․ Դիանա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 19:24
«Ոչ բոլորը կդառնան Մասկ ու Ջոբս, բայց գիտաֆանտաստիկ գրականությունը Հայաստանում կզարգանա»․ Գևորգ Տեր-Գաբրիելյան
28.09.2026 | 19:10
Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանա
28.09.2026 | 19:00
Հարկադրված աշխատել է, որ մարի մահացած հոր պարտքը. անչափահասի թրաֆիքինգի գործը դատարանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 18:47
Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ «թշնամու ուժերը շուտով դուրս կմղվեն Արաբական ծովից»
28.09.2026 | 18:46
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
28.09.2026 | 18:39
Ալեն Սիմոնյանը ԵՄ պատվիրակության հետ քննարկել է Հայաստան–ԵՄ հարաբերությունների խորացումը
28.09.2026 | 18:28
9 անշարժ գույք և 8.5 մլն դրամ եկամուտ․ ինչ է հայտարարագրել Իջևանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը գլխավորող համայնքապետը
Բոլորը

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն Աստանայում Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպմանն իր աջակցությունն է հայտնել նրան՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար պայքարում: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը:

«Սանկտ Պետերբուրգում պետությունների ղեկավարները որոշեցին պաշտպանել Ձեր թեկնածությունը: Դուք արդեն սկսել եք հանդիպել կազմակերպության անդամ երկրների ղեկավարների հետ: Արդեն եղել եք Բիշքեկում: Հուսով եմ՝ Ձեր հանդիպումները լավ են անցել»,- ասել է Ղազախստանի նախագահը:

Նազարբաևը կարծում է, որ Զասն անհրաժեշտ հմտություններն ունի՝ այդ պաշտոնում աշխատելու համար: «Դուք զինվորական եք, համապատասխան կրթություն ունեք: Աշխատել եք Գլխավոր շտաբում, Բելառուսի Անվտանգության խորհրդում, ծանոթ եք ՀԱՊԿ-ի աշխատանքին, մասնակցել եք տարատեսակ հանդիպումների և խորհրդակցությունների: Մենք կսատարենք Ձեզ»,- հավելել է Նազարբաևը:

Նշենք, որ Յուրի Խաչատուրովի հետկանչից հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, այսպես ասած, կռվախնձոր է դարձել կազմակերպության անդամ պետություններից Հայաստանի և Բելառուսի միջև: Պաշտոնական Երևանը ցանկանում է այդ պաշտոնում տեսնել Հայաստանի ներկայացուցչին, քանի որ ավելի քան մեկ տարի այդ պաշտոնը պետք է զբաղեցնի Հայաստանի ներկայացուցիչը: Մինչդեռ Մինսկը պնդում է, որ գլխավոր քարտուղարի թեկնածու առաջադրելու իրավունքն արդեն Բելառուսինն է: