Վաղը դատարանը կհրապարակի Արմեն Գևորգյանի կալանքի հարցով որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 13:08
ԱՄՆ-ը սպառնում է արգելափակել Ուկրաինային զենքի մատակարարումը՝ ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածների պատճառով․ FT
12.10.2026 | 12:59
Մի՛ սպասեք, որ մեր տեսուչները գան և կասեցնեն ձեր գործունեությունը․ Ավինյանը՝ տնտեսվարողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:48
Առաջարկում եմ COP17-ը նվիրել Գագիկ Ծառուկյանի սատկած առյուծի հիշատակին․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:37
ԱՄՆ սենատորները Թրամփին կոչ են արել անհապաղ հրաժարվել ՌԴ-ի հետ դիզելային վառելիքի գործարքից
12.10.2026 | 12:34
Ադրբեջանցի զինծառայողի կողմից հրազենային վնասվածքներ ստացած կինն ու 2 երեխաները տուժող են ճանաչվել
12.10.2026 | 12:28
Սիրով տրամադրեցի Ձեր չվճարվող արձակուրդը․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:19
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
12.10.2026 | 12:10
Տուգանք՝ վթարից հետո 15 րոպեում ճանապարհը չազատելու համար // Արարատ Միրզոյանը Լեհաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 12:09
Հայտնի է ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
12.10.2026 | 12:03
Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից
12.10.2026 | 11:55
Տիգրան Ավինյանը ներկայացրեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնակատարին
12.10.2026 | 11:51
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի բազմահարկ բնակելի շենքին․ տուժածներ կան
12.10.2026 | 11:43
«Ծիրան Մարկետ» խանութների ցանցում խախտումներ են հայտնաբերվել․ կշեռքները չեն ստուգաչափվել
12.10.2026 | 11:32
«Թրամփը շատ զայրացած է»․ նա հույս ունի, որ Ուկրաինան կպահպանի էներգետիկ հրադադարը
12.10.2026 | 11:22
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ականին բախվելու հետևանքով նավթային լցանավ է հրդեհվել
Բոլորը

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց Արմեն Գևորգյանի կալանքի հարցով միջնորդության քննարկումը։

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, որը կհրապարակվի վաղը՝ ժամը 16:00-ին։ Այս մասին նիստի ավարտից հետո հայտարարեց Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

Ըստ նրա, եթե Գևորգյանը կալանավորվի, հանդես կգա հայտարարությամբ և կներկայացնի պարզաբանումներ իրեն վերագրվող արարքների շուրջ։ Գևորգյանի պաշտպանները այսօրվա նիստում վիճարկել են Գևորգյանին կալանավորելու պայման հիմնավոր կասկածը, որը վկայակոչել է ՀՔԾ-ն. «Նշել ենք, որ Արմեն Գևորգյանի առնչությունն իրեն մեղսագրվող հանցագործություններին բացակայում է»։

Գևորգյանի պաշտպանները դատարանում ներկայացրել են, որ նա մնալով ազատության մեջ, կդրսևորի պատշաճ և օրինավոր վարքագիծ՝ այդպիսով առարկելով քննչական մարմնի բերած հիմնավորումները։ «Այսօրվա դատական նիստի ժամանակ դատարանն իր առաքելությունը կատարել է բարեխիղճ և պրոֆեսիոնալ, ուստի որևէ կասկած չկա», – դատարանին վստահել-չվստահելու վերաբերյալ ասաց փաստաբան Ալեքսանյանը։

Նրան խնդրեցինք մեկնաբանել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի՝ Առաջին ալիքի եթերում հնչեցված այն միտքը, թե հաստատվել է Վիքիլիքսյան այն հրապարակումը, թե Արմեն Գևորգյանը այլ պաշտոնատար անձի միջոցով 2008 թվականին ճնշում է գործադրել ՍԴ անդամ Վալերի Պողոսյանի վրա: «Այդպիսի ամեն հայտարարություն ոչ միայն անմեղության կանխավարկածի խախտում է, օրենքի խախտում, այլև հասարակության մեջ որոշակի ատելություն է մտցնում հասարակության մեջ, որը կարող է իր ազդեցությունը կարող է թողնել պետական կառույցների վրա», -ասաց Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

Ռոբերտ Անանյան