Լրագրողական հետաքննությունը բացահայտել է Deutsche Bank-ի կապերը ռուսաստանցի օլիգարխների, Ջեֆրի Էփշթեյնի և Դոնալդ Թրամփի հետ

Լուրեր

17.11.2026 | 20:56
Աննա Հակոբյանն ընդվզման կոչ է անում․ ով է պատասխանատու խցանումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:44
Լրագրողական հետաքննությունը բացահայտել է Deutsche Bank-ի կապերը ռուսաստանցի օլիգարխների, Ջեֆրի Էփշթեյնի և Դոնալդ Թրամփի հետ
17.11.2026 | 20:30
Ունեմ վարկած՝ Արմեն Գրիգորյանը կատարում է Փաշինյանի հանձնարարությունը՝ պատրաստելու շրջադարձն արևմտամետ կուրսից․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:19
20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
17.11.2026 | 20:09
Վիրավորանքի համար՝ նվազագույնը 1 մլն, զրպարտության համար՝ 2 մլն դրամ․ ԱՆ-ն առաջարկում է փոխհատուցման նոր շեմեր
17.11.2026 | 20:06
Գերմանիայի ԱԳ նախարարը Բաքվում է․ նրան ընդունել է Ալիևը
17.11.2026 | 19:52
Ազգային հերոսը՝ կոռուպցիայի համար դատապարտված․ ինչու Փիլոյանը չի զրկվել կոչումից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 19:40
Կրպակները քանդեցին, բարեկարգումը հետաձգվեց․ Շինարարների փողոցի պատկերը՝ 1 ամիս անց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 19:30
Հայաստանի բնակչությունը գերազանցել է 3,1 միլիոնը․ հիմնական աճը՝ Երևանում և հարակից մարզերում
17.11.2026 | 19:16
Փրկարարները մարել են հանդիսությունների սրահում բռնկված հրդեհը
17.11.2026 | 19:01
Որտեղի՞ց էր այն փողը, որը տալիս էր․ Վահագն Ալեքսանյանը՝ Արսեն Գևորգյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 18:49
Թուրքիայի դատարանն ընդդիմադիր Sözcü TV-ն պետական ​​վերահսկողությանն է փոխանցել․ ոստիկանությունը ձերբակալել է ղեկավարներին
17.11.2026 | 18:28
Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքում Իրանը շատ մեծ գին կվճարի
17.11.2026 | 18:22
Եթե ես վաղը բանտում մահանամ, ինձ հետ սենց չվարվեք հանկարծ․ Եղոյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 18:15
Խցանումներից խուսափելու համար քննարկվում են կենտ ու զույգ համարներով երթևեկության սահմանափակումներ և տուգանքների խստացում․ Ավինյան
Բոլորը

Inside Deutsche Bank խորագրով հետաքննությունը բացահայտել է Գերմանիայի խոշորագույն բանկի ֆինանսական գործարքները ռուսաստանցի օլիգարխների, ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշթեյնի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընկերությունների հետ՝ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց կարճ ժամանակ առաջ, ինչպես նաև մի շարք այլ գործարքներ։ Այս մասին ասվում է  նոյեմբերի 17-ին հրապարակված նյութերում, որոնք պատրաստել է շուրջ 50 լրատվամիջոցների միջազգային լրագրողական խումբը։ Դրանց թվում են բրիտանական Financial Times-ը, ֆրանսիական Le Monde-ը և գերմանական Der Spiegel ամսագիրը, գրում է DW-ն։

Ինչպես նշվում է հրապարակման մեջ, ավելի քան 230 լրագրողներից բաղկացած խումբը հասանելիություն է ստացել Deutsche Bank-ի՝ 2010-ականների սկզբից մինչ օրս գործունեությանը վերաբերող 15,6 միլիոն գաղտնի փաստաթղթերի։ Տվյալների այս մասշտաբային արտահոսքը ներառում է շուրջ 9 միլիոն էլեկտրոնային նամակ, ներքին ստուգումների նյութեր, կասկածելի գործարքների վերաբերյալ հաշվետվություններ և հաճախորդների ռիսկերի գնահատմանն առնչվող փաստաթղթեր։ Փաստաթղթերի վերլուծությունը բացահայտել է ֆինանսական գործարքների վերահսկողության և փողերի լվացման դեմ պայքարի պահանջների պահպանման համակարգային խնդիրներ։

Deutsche Bank-ի ֆինանսական գործարքները Ռուսաստանի հետ

Մասնավորապես, ինչպես հայտնում է Le Monde-ը, 2022 թվականի սկզբին գերմանական բանկը շարունակում էր համագործակցել այն ընկերությունների հետ, որոնց մի մասը պատկանում էր պատժամիջոցների տակ գտնվող ռուսաստանցի գործարարներին։ Դրանցից վեցը բանկն առանձնացրել էր հատուկ խմբում՝ նրանց հատկապես խնդրահարույց հեղինակության պատճառով։

Այդ ընկերությունների թվում էր Ռուսաստանի խոշորագույն նավթաքիմիական ընկերությունը՝ «Սիբուրը»։ Այնուամենայնիվ, Deutsche Bank-ը շարունակում էր սպասարկել ընկերությանը՝ պատճառաբանելով, որ բաժնետերերի նկատմամբ սահմանված պատժամիջոցները չեն արգելում դրա հետ համագործակցությունը, քանի դեռ նրանց ընդհանուր մասնաբաժինը չի գերազանցում 50 տոկոսը։ Տվյալների արտահոսքի նյութերում նշվում է նաև, որ բանկի սեփական ներքին ստուգման ընթացքում հայտնաբերվել է ավելի քան 1 միլիարդ եվրոյի փոխանցում, որն, ըստ ենթադրությունների, իրականացվել է ռուսաստանցի միլիարդատեր Սուլեյման Քերիմովի շահերից ելնելով։

Բանկը հավանություն էր տվել այդ փոխանցմանը 2020 թվականի կեսերին, երբ Քերիմովն արդեն գտնվում էր ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ։

Գերմանական բանկի կապերը Թրամփի և Էփշթեյնի հետ

Հետաքննության մեկ այլ հատված վերաբերում է ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփին։ Deutsche Bank-ի ներքին փաստաթղթերի համաձայն՝ մինչև 2020 թվականը Թրամփին պատկանող ընկերությունները ներգրավված են եղել ավելի քան 3 միլիոն դոլարի կասկածելի գործարքներում։ Միևնույն ժամանակ, 2019 թվականին բանկը պնդում էր, որ իրեն ոչինչ հայտնի չէ Թրամփի՝ Ռուսաստանի հետ կապերի մասին։ Ինքը՝ նախագահը, հետաքննության շրջանակում լրագրողների հարցերին չի պատասխանել։ Սպիտակ տունը հարցերն ուղղել է Թրամփի վարչակազմին, սակայն այնտեղ նույնպես արձագանք չի եղել։

Հետաքննության մեկ այլ հատված, ինչպես հայտնում է The New York Times-ը, նվիրված է ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշթեյնին, որը մեղադրվում էր սեռական շահագործման նպատակով մարդկանց թրաֆիքինգի մեջ։

Տվյալների արտահոսքի համաձայն՝ 2019 թվականին Deutsche Bank-ը ԱՄՆ իշխանություններին ավելի քան 20 հաղորդում է ներկայացրել Էփշթեյնի հետ կապված կասկածելի ֆինանսական գործարքների վերաբերյալ։ Դրանց ընդհանուր գումարը կազմել է շուրջ 600 միլիոն դոլար։ Գործարքները ներառել են փոխանցումներ կանանց և վճարումներ ունևոր հաճախորդներից։ Deutsche Bank-ը Էփշտեյնի ֆինանսական սպասարկումն սկսել էր դեռևս 2013 թվականին՝ չնայած այն հանգամանքին, որ վերջինս 2008 թվականին արդեն դատապարտվել էր սեռական բնույթի հանցագործությունների համար։

Տվյալների արտահոսքի մասին լուրը հանգեցրել է Deutsche Bank-ի բաժնետոմսերի գնի անկմանը։ Reuters գործակալության հաղորդմամբ՝ նոյեմբերի 17-ին դրանք էժանացել են 6,2 տոկոսով՝ հասնելով 30,88 եվրոյի։

Միաժամանակ, բանկը հայտարարել է, որ միջադեպի հետևանքով էական ֆինանսական հետևանքներ չի ակնկալում, քանի որ խոսքը վերաբերում է «շատ տարիներ առաջ» տեղի ունեցած իրադարձություններին։ Նշվում է, որ վարչության նախագահ Քրիստիան Զևինգի ղեկավարությամբ Deutsche Bank-ը ենթարկվել է «արմատական փոփոխությունների» և այժմ «բոլորովին այլ բանկ է»։

Այնուամենայնիվ, թրեյդերները մտահոգություն են հայտնել, որ լրատվամիջոցների կողմից գործադրվող լայնածավալ ճնշումը կարող է անձամբ անդրադառնալ Զևինգի վրա, ինչը, նրանց գնահատմամբ, «բացասական հետևանքներ կունենա»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի