Կատարը նախազգուշացրել է՝ Իրանի հարձակումը Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազայի վրա սպառնում է խաղաղ բանակցություններին

Լուրեր

17.11.2026 | 18:10
Շաքի մտած ադրբեջանցու գործողությունները՝ ըստ մեղադրանքի // Պապիկյանը Բրյուսել է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
17.11.2026 | 18:02
Բրազիլիայի հավաքականը խփեց 7 գոլ, Վինիսիուսի հեթ-տրիկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 17:54
Կատարը նախազգուշացրել է՝ Իրանի հարձակումը Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազայի վրա սպառնում է խաղաղ բանակցություններին
17.11.2026 | 17:45
Ընկերությունները կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել, նույնիսկ եթե հանցանք կատարած անձը հայտնի չէ․ ԱՆ-ի նոր առաջարկը
17.11.2026 | 17:37
ՔՊ-ից մի հոգի է ցավակցություն հայտնել․ Նարեկ Կարապետյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 17:28
Հայաստանում կարող են վերանայվել բենզալցակայանների՝ բնակելի շենքերից հեռավորության և հողատարածքի նվազագույն մակերեսի պահանջները
17.11.2026 | 17:17
«Վերահաստատեցինք՝ համեղ ծիրանները հայկական են»․ դեպի ԵՄ երկրներ հայկական արտադրանքի արտահանումն աճում է․ Միրզոյանը հանդիպել է Մաթա Կոսի հետ
17.11.2026 | 17:07
Հայաստանի Մ-17 հավաքականը ոչ-ոքի խաղաց Լյուքսեմբուրգի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 17:00
Երևանի փողոցներում լքված գույքը կտեղափոխվի հատուկ տարածք․ սեփականատերերին 6 ամիս ժամանակ կտրվի՝ այն հետ պահանջելու համար
17.11.2026 | 16:52
Սկսվել է «Տիգրան ջան, սիրուն չի» օպերացիա. Գևորգ Ստեփանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 16:40
Մուսաևը 6 անգամ կրակել է Անի Ավետիսյանի ուղղությամբ, ապա գցել մահճակալին և հարվածներ հասցրել. հրապարակվել է Շաքի ներխուժած ադրբեջանցու մեղադրական եզրակացությունը
17.11.2026 | 16:36
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է․ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 16:23
Սերբիայում ռազմական ինքնաթիռ է կործանվել․ օդաչուն զոհվել է
17.11.2026 | 16:14
«Աննախադեպ գործողություն»․ Զելենսկին մանրամասներ է հայտնել Ղրիմի կամրջին հարվածի գործողությունից
17.11.2026 | 16:13
Գևորգ Ղազարյանը խզել է պայմանագիրն «Արարատ-Արմենիայի» հետ
Բոլորը

Իրանի և ԱՄՆ-ի միջև առանցքային միջնորդ Կատարը Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմաբազայի վրա Իրանի հարձակումից հետո, զսպվածության կոչ է արել։ Դոհան նախազգուշացրել է, որ Պարսից ծոցում լարվածության սրումը «չափազանց լուրջ» սպառնալիք է Մերձավոր Արևելքում պատերազմը դադարեցնելու շուրջ համաձայնության հասնելու հեռանկարների համար, գրում է Arab news-ը։

«Կոչ ենք անում բոլոր կողմերին՝ այս ժամանակահատվածում զսպվածություն ցուցաբերել և խուսափել ցանկացած գործողությունից, որը կարող է հանգեցնել իրավիճակի սրման և խաթարել բանակցային ջանքերը»,- Դոհայում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Կատարի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաջեդ Ալ-Անսարին։

Նա հայտնել է, որ Կատարը հանդիպում կանցկացնի իրանցի պաշտոնյաների հետ՝ շարունակվող միջնորդական ջանքերի շրջանակում առկա առաջարկների շուրջ կարծիքներ փոխանակելու նպատակով։ Հանդիպումը հաջորդում է վերջին շրջանում տեղի ունեցած շփումներին, որոնք ուղղված էին տարաձայնությունների հաղթահարմանը և բանակցությունների սեղանին դրված առաջարկների միջև եղած տարբերությունների կրճատմանը։

Առանձին հանդիպում է տեղի ունեցել նաև Մասկատում, որտեղ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին բանակցություններ է վարել իր օմանցի գործընկեր Բադր Ալբուսայդիի հետ։ Կողմերը քննարկել են լարվածությունը զսպելու, երկխոսությունը վերականգնելու և բանակցությունները վերսկսելու դիվանագիտական հնարավորությունները։

Երկու նախարարները քննարկել են կողմերի միջև փոխըմբռնման շրջանակն ընդլայնելու և ճգնաժամի հետագա խորացումը կանխելու ուղիները։ Նրանք նաև ընդգծել են ծովային միջանցքների անվտանգության ապահովման կարևորությունը՝ միջազգային նավագնացության և առևտրի անխափան ընթացքը պահպանելու համար։ Այս մասին հայտնել է Օմանի արտաքին գործերի նախարարությունը։

Բանակցություններն ընթանում են Հորմուզի նեղուցի՝ Իրանի կողմից շարունակվող շրջափակման ֆոնին։ Այն Պարսից ծոցի էներգակիրների արտահանման հիմնական ուղին է։ Փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներով սկսված պատերազմից ի վեր Իրանը պարբերաբար հարձակումներ է իրականացնում նեղուցով անցնող նավերի վրա և պնդում, որ նավերը պետք է օգտվեն իր կողմից թույլատրված երթուղիներից։

Նավագնացության խափանումները հանգեցրել են նավթի գների աճի՝ բարձրացնելով վառելիքի և այլ ապրանքների ու ծառայությունների գները ողջ աշխարհում։

Ավելի վաղ Բահրեյնի մայրաքաղաքի երկնքում պայթյունների ձայներ էին լսվել այն բանից հետո, երբ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել էր, որ իր անօդաչու թռչող սարքերը հարվածել են Շեյխ Իսա ավիաբազայում տեղակայված՝ ԱՄՆ-ի կողմից շահագործվող ռադիոտեղորոշիչ համակարգին։ Սա վերջին հինգ օրվա ընթացքում Բահրեյնի տարածքին Իրանի կողմից հարված հասցնելու մասին երրորդ հայտարարությունն է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի