Քոչարյանը միակն է ՀՀ-ում, որ Հեյդար Ալիևից երաշխավորագիր է ստացել. Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2026 | 13:53
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
17.11.2026 | 13:50
Ճապոնիան կործանիչներ է օդ բարձրացրել՝ ի պատասխան ռուսական ինքնաթիռի կողմից օդային տարածքի խախտման
17.11.2026 | 13:50
Ռուբինյանը պայման առաջարկեց. կողմ ենք քվեարկում ձեր հայտարարությանը, դուք՝ Սահմանադրության նախագծին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 13:42
Գեղամ Մանուկյանն արձագանքեց Վահագն Ալեքսանյանի՝ Քոչարյանի և Հեյդար Ալիևի մտերմության մասին ռեպլիկին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 13:37
Քոչարյանը միակն է ՀՀ-ում, որ Հեյդար Ալիևից երաշխավորագիր է ստացել. Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 13:35
Հայ ծանրորդները կմասնակցեն Օլիմպիական վարկանշային մրցաշարի
17.11.2026 | 13:26
Եվրոպայի համար կարևոր է՝ թույլ չտալ Ռուսաստանի ազդեցության ուժեղացումը Հարավային Կովկասում․ Գերմանիայի ԱԳ նախարար
17.11.2026 | 13:19
Էդգար Ղազարյանը Արթուր Սարգսյանի բացակայության վերաբերյալ հարցեր ուղղեց. Ռուբինյանը չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 13:16
Գևորգ Ստեփանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
17.11.2026 | 13:15
Արմեն Գրիգորյանին ՔՊ-ից հեռացնելու հարց չի քննարկվում. Հասմիկ Հակոբյան
17.11.2026 | 13:07
Ռուսաստանը զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում վնասվել է երկու կամուրջ
17.11.2026 | 13:04
«Բոլոր արժեքները պղծած». ԱԺ-ում հարվածում են սեղաններին Գարեգին Բ-ի աշխարհիկ անունը հնչելուց հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 12:59
Ենթադրում եմ` տիկին Հակոբյանի ելույթին եք հղում անում. խցանումները կապ չունեն շինթույլտվությունների հետ. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 12:50
Մասիս Մելքոնյանին գաղտնալսելու թույլտվությունը տվել է Ժորա Չիչոյանը
17.11.2026 | 12:42
Հայելու մեջ նայե՛ք, հասկացեք` ինչ տիպի չկաք. փոխքաղաքապետը` ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը ելույթի ընթացքում անդրադարձավ ընդդիմության հայտարարություններին՝ պնդելով, որ Հայաստանի քաղաքական դաշտում միակ «ալիևյան» գործիչը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է։

Ալեքսանյանն ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը Ադրբեջանի Կոմունիստական կուսակցությանն անդամակցել է Հեյդար Ալիևի երաշխավորագրով։

«Հայաստանի քաղաքական դաշտում միակ բանը, որ ալիևյան է, դա Ռոբերտ Քոչարյանն է: Գիտե՞ք ինչի: Ռոբերտ Քոչարյանը միակ մարդն է Հայաստանի քաղաքական դաշտում, որ երբևէ երաշխավորագիր է ստացել Ալիևից: …Ռոբերտ Քոչարյանը Ադրբեջանի Կոմունիստական կուսակցությանն անդամակցել է Հեյդար Ալիևի երաշխավորագրով»,- հայտարարեց պատգամավորը։

Նա վկայակոչեց ռուս լրագրող Ալեքսեյ Վենեդիկտովի պատմածը Դավոսում տեղի ունեցած հանդիպման մասին։ Ալեքսանյանի փոխանցմամբ՝ այդ հանդիպման ընթացքում Հեյդար Ալիևը Ռոբերտ Քոչարյանին անվանել է իր ընկերն ու բարեկամը՝ նշելով, որ անձամբ է նրան երաշխավորագիր տվել Կոմունիստական կուսակցությանն անդամակցելու համար։

«Այսինքն, փաստացի հասկանո՞ւմ եք, ալիևյան սահմանադրության դեմ կատաղի պայքար մղող քաղաքական ուժի առաջնորդը հենց ինքը ալիևյան է, հասկանո՞ւմ եք պահի ողջ ցինիզմը»,- ասաց Ալեքսանյանը։

ՔՊ-ական պատգամավորն անդրադարձավ նաև Հայաստանում ժողովրդավարության հետընթացի վերաբերյալ ընդդիմության պնդումներին։ Նա նշեց, որ ժողովրդավարության հետընթաց իսկապես կա, սակայն դա կապեց ընդդիմության կողմից ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ իր պնդումների հետ։

«Ես այնուամենայնիվ կարծում եմ, որ այո՛, Հայաստանում ժողովրդավարության հետընթաց կա: Առնվազն 21 թվականի ընտրությունների համեմատ 26 թվականի ընտրություններին ընդդիմության բաժանած ընտրակաշառքը մասշտաբներով անասելի մեծ է, ու ի՞նչ է դա, եթե ոչ ժողովրդավարության հետընթաց»,- հայտարարեց Ալեքսանյանը։

Պատգամավորը եզրափակեց ելույթը՝ հեգնանքով ողջունելով, իր բնորոշմամբ, «ալիևյան առաջնորդ ունեցող ուժին» հակաալիևյան պայքարում։

Հիշեցնենք, որ  ռուս լրագրող Ալեքսեյ Վենեդիկտովը 2024 թվականի ապրիլին Factor TV-ին տված հարցազրույցում էր պատմել, որ 2000 թվականին Դավոսում Հեյդար Ալիևն իրեն ասել է, թե Ռոբերտ Քոչարյանին անձամբ է երաշխավորել Կոմունիստական կուսակցությանն անդամակցելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան