ԱԺ-ն նոյեմբերի 17-ին մեկնարկող հերթական նիստերում կքննարկի 13 հարց
Քաղաքականություն
16.11.2026 | 18:22
Նոյեմբերի 16-ին Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստը։ Խորհուրդը հաստատել է իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու և նոյեմբերի 17-ին մեկնարկող հերթական նիստերի օրակարգի նախագծերը։
ԱԺ-ի հաղորդագրությունը՝ ստորև․
Նոյեմբերի 16-ին տեղի է ունեցել Ազգային ժողովի խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին ու նոյեմբերի 17-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:
Սահմանվել է նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:
Հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 13 հարց:

