Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում կարևորվել է պահվող անձանց ազատ արձակումը․ աջակցություն է հայտնվել ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին

Լուրեր

16.11.2026 | 17:36
Պապիկյանն ու ԵՄ դեսպանը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները
16.11.2026 | 17:29
Միրզոյանը Հունաստանի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ գործընկերությունն ու ԹՐԻՓՓ նախագծի իրականացումը
16.11.2026 | 17:23
Ռոմելու Լուկակուն ավարտեց կարիերան Բելգիայի հավաքականում
16.11.2026 | 17:16
Ադրբեջանում ձերբակալվել է Դավիթ Իշխանյանի փաստաբանը
16.11.2026 | 17:07
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում կարևորվել է պահվող անձանց ազատ արձակումը․ աջակցություն է հայտնվել ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին
16.11.2026 | 16:58
Նոր կառավարիչները ոսկե սարեր էին խոստանում, այնինչ հակառակը եղավ․ «Նոյի» նախկին աշխատակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 16:49
ԵՄ-ն պատժամիջոցներ կսահմանի Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմի նկատմամբ
16.11.2026 | 16:46
WTA. Միրա Անդրեևան` երկրորդ ռակետ, Հայաստանի ներկայացուցիչների թարմացված դիրքերը
16.11.2026 | 16:35
Թոփ 50 բուհերի շրջանավարտների համար առաջարկվում է զորակոչի տարիքային վերին շեմը բարձրացնել մինչև 32 տարեկան
16.11.2026 | 16:28
Արգամ Աբրահամյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ սպանության մեջ մեղադրվողի ընտանիքը երեք թանկարժեք մեքենա է ձեռք բերել․ ՔԿ
16.11.2026 | 16:26
«Նոյի» 15 աշխատակիցներին ծանուցել են, որ ազատում են աշխատանքից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 16:15
Կրեմլը հերքել է իր առնչությունն Էստոնիայում դիվերսիային, որի պատճառով իշխանությունները փակում են Ռուսաստանի հետ սահմանը
16.11.2026 | 16:06
Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Սևծովյան տարածաշրջանի երկրների նախարարական հանդիպմանը անվտանգության ու կապակցվածության հարցեր կքննարկվեն․ Կալլաս
16.11.2026 | 15:55
Դատախազությունում Հ1-ի միջադեպով քրեական վարույթի առկայության մասին տվյալ չկա
16.11.2026 | 15:48
Գագաուզիայում ընտրությունների երկրորդ փուլ են անցել ռուսամետ երկու թեկնածուներ
Բոլորը

Կամբոջայի մայրաքաղաք Պնոմպենում նոյեմբերի 15-16-ին անցկացված Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովում ընդունվել է բանաձև, որով աջակցություն է հայտնվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։ Բանաձևում ողջունվել են Վաշինգտոնում ստորագրված համատեղ հռչակագիրը, խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա սահմանի վերաբացմանն ուղղված ջանքերը։ Ընդգծվել է պահվող անձանց ազատ արձակման, անհայտ կորածների ճակատագրի պարզաբանման և բռնի անհետացումների դեպքերի բացահայտման կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, «ԹՐԻՓՓ» նախագծին և Հայաստանում ժողովրդավարական գործընթացներին։

ԱԳՆ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

«Նոյեմբերի 15-16-ին Կամբոջայի մայրաքաղաք Պնոմպենում անցկացված Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովի ավարտին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ պետությունների և կառավարությունների կողմից ընդունվել են «Ֆրանկոֆոն տարածաշրջանում ճգնաժամային իրավիճակների, դրանց հաղթահարման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ» բանաձևը և Պնոմպենի հռչակագիրը։

Բանաձևում Ֆրանկոֆոնիայի անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարներն աջակցություն են հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում արձանագրված առաջընթացին։ Ողջունվել են 2025թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված համատեղ հռչակագիրը և Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրումը։

Բանաձևում կարևորվել է տարածաշրջանային հաղորդակցությունների և տնտեսական համագործակցության զարգացմանն ուղղված կառուցողական երկխոսության շարունակումը, մասնավորապես՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության և «ԹՐԻՓՓ» նախագծի շրջանակներում։ Ողջունվել են նաև Հայաստան-Թուրքիա սահմանի վերաբացմանն ուղղված ջանքերը։

Բանաձևով վերահաստատվել է աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացին՝ երկու երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիման վրա՝ համաձայն 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի։

Բանաձևում ընդգծվել է առկա հումանիտար հարցերի կարգավորման, այդ թվում՝ պահվող անձանց ազատ արձակման, անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանման և բռնի անհետացումների դեպքերի բացահայտման կարևորությունը՝ որպես կողմերի միջև վստահության ամրապնդման կարևոր գործոն։

Ողջունվել են Հայաստանի կառավարության՝ միջազգային գործընկերների աջակցությամբ Ղարաբաղից տեղահանված հայ փախստականներին Հայաստանի հասարակական, տնտեսական և մշակութային կյանքում ինտեգրելու ուղղությամբ իրականացվող ջանքերը։ Ընդգծվել է այդ ջանքերի շարունակման կարևորությունը։

Բանաձևում ողջունվել է Հայաստանում ժողովրդավարացման գործընթացի և պետական ինստիտուտների ամրապնդման ուղղությամբ արձանագրված առաջընթացը, ինչպես նաև օտարերկրյա միջամտությունների, խառնածին սպառնալիքների և ապատեղեկատվության դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող աշխատանքը։ Այս համատեքստում ընդգծվել է 2026թ. հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների պատշաճ անցկացումը, որոնք ցույց են տվել առկա մարտահրավերների պայմաններում ազատ, թափանցիկ և վստահելի ընտրական գործընթաց ապահովելու պետական ինստիտուտների դիմակայունությունն ու կարողությունները։

Գագաթնաժողովի շրջանակներում ընդունված Պնոմպենի հռչակագրով Ֆրանկոֆոնիայի անդամ պետությունները ողջունել են 2026թ. հոկտեմբերին Երևանում անցկացված «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) արդյունքները։

Պնոմպենի հռչակագրով Ֆրանկոֆոնիայի դերակատարներին հանձնարարվում է զարգացնել խաղաղության կրթությանն ուղղված ծրագրերը, որոնք նպաստում են հակամարտությունների կանխարգելմանն ու կարգավորմանը, ինչպես նաև բռնության նվազեցմանը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված բանաձևին համահունչ։ «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը ՄԱԿ ԳԱ-ի կողմից միաձայն ընդունվել է 2026թ. հունիսի 4-ին՝ Հայաստանի նախաձեռնությամբ»։