Գագաուզիայում ընտրությունների երկրորդ փուլ են անցել ռուսամետ երկու թեկնածուներ

Լուրեր

16.11.2026 | 15:55
Հ1-ի եթերում տեղի ունեցած միջադեպի գործով վարույթ առկա չէ
16.11.2026 | 15:48
Գագաուզիայում ընտրությունների երկրորդ փուլ են անցել ռուսամետ երկու թեկնածուներ
16.11.2026 | 15:40
Հուսով եմ՝ այսօր երեկոյան կկայացնեք վարչապետին ձերբակալելու որոշումը․ Ղազարյանը՝ ԱԱԾ փոխտնօրենին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 15:30
Հայաստանի հավաքականից վաղաժամ հեռացած Էդգար Սևիկյանը վնասվածք է ստացել
16.11.2026 | 15:19
Կալասը Ռուսաստանի խաղաղության պահանջներն «աբսուրդ» է որակել
16.11.2026 | 15:12
Մինչև 12 տարեկան երեխաների փոխադրման կանոնները խախտելու համար տուգանքը 5000-ից կդառնա 20 հազար դրամ․ ՆԳՆ-ի նախագիծը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 15:10
Շաքի մտած ադրբեջանցու գործը դատարանում է // Արթուր Վաղարշյանը՝ ՍԴ փոխնախագահ․ ԼՈՒՐԵՐ
16.11.2026 | 15:01
Ռուսաստանը Միխայիլ Գալուզինին նշանակել է Վրաստանի հետ հատուկ բանակցող
16.11.2026 | 14:50
Նաիրիում՝ դաշնակիցներ, Նոր Հաճընում՝ մրցակիցներ․ ՔՊ-ի և գործընկեր կուսակցությունների ընտրական մարտավարությունը
16.11.2026 | 14:42
Ալիևի սոցցանցերի էջերը կիբերհարձակման են ենթարկվել․ X-ում ընդդիմադիրների տեսանյութեր են հայտնվել
16.11.2026 | 14:34
Վրաստանը Հայաստանին է հանձնել սպանության և սպանության փորձի համար հետախուզվող անձի
16.11.2026 | 14:24
Ջենսեն Հուանգը քննարկում է Nvidia վերադառնալու հնարավորությունը․ FT
16.11.2026 | 14:16
Երեխան պետք է գնա դպրոց մի տեղ, որտեղ ոտքով կարող է հասնել․ Տիգրան Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 14:08
Բռնցքամարտիկ Արթուր Բազեյանը հանդես է եկել Եվրոպայի հավաքականի կազմում
16.11.2026 | 14:03
«Անթաքույց բռնությունն ու վիրավորանքը չեն կարող արդարացվել»․ ՀՌՀ-ն քննադատել է Հանրայինի «Մեծ բանավեճ» հաղորդման հեռարձակումը
Բոլորը

Գագաուզիայի ղեկավարի (բաշկանի) ընտրությունների երկրորդ փուլ են անցնում Ալեքսանդր Ստոյանոգլոն և Ֆյոդոր Գագաուզը։ Նոյեմբերի 15-ին կայացած քվեարկության նախնական արդյունքների մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի մոլդովական ծառայությունը՝ հղում անելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներին, գրում է Current time-ը։

Անկուսակցական թեկնածու, Մոլդովայի նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոն առաջին փուլում հավաքել է ձայների 38,44 տոկոսը։ Սոցիալիստների կուսակցության թեկնածու Ֆյոդոր Գագաուզը ստացել է 24,22 տոկոսը։ Ըստ լրատվամիջոցների՝ նրանք հանդես են գալիս Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրապնդման օգտին։

Բաշկանի պաշտոնի մյուս վեց թեկնածուները ստացել են ձայների 0,8-15,6 տոկոսը։ Ընտրությունների երկրորդ փուլը կկայանա նոյեմբերի 29-ին, քանի որ թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել ինքնավարության ընտրողների ձայների ավելի քան 50 տոկոսը։

Ընտրողների մասնակցությունը կազմել է 37,6 տոկոս՝ առաջին փուլը կայացած համարելու համար անհրաժեշտ 25 տոկոսի շեմի պայմաններում։ Երկրորդ փուլը կայացած ճանաչելու համար անհրաժեշտ է ընտրողների առնվազն 20 տոկոսի մասնակցությունը։

Բաշկանի ընտրություններին զուգահեռ Գագաուզիայի բնակիչներն ընտրել են նաև Ժողովրդական ժողովի՝ ինքնավարության օրենսդիր մարմնի նոր կազմը։ Միամանդատ ընտրատարածքներում 35 պատգամավորական մանդատի համար պայքարել է 132 թեկնածու։

Ինքնավարության ղեկավարի ընտրություններն անցկացվել են արտահերթ։ Պաշտոնը թափուր էր հայտարարվել Գագաուզիայի նախկին ղեկավար Եվգենյա Գուցուլի նկատմամբ դատավճռի հրապարակումից հետո։ 2025 թվականի օգոստոսին Քիշնևի դատարանը նրան դատապարտել էր յոթ տարվա ազատազրկման՝ 2023 թվականին հակասահմանադրական ճանաչված՝ ռուսամետ «Շոր» կուսակցության ապօրինի ֆինանսավորման գործով։

2025 թվականի մարտին ձերբակալվելուց հետո Գուցուլը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել էր «գործի դնել դիվանագիտական, քաղաքական և իրավական բոլոր մեխանիզմները»՝ Մոլդովայի իշխանությունների վրա ճնշում գործադրելու համար։

Գագաուզիան ինքնավար տարածքային կազմավորում է Մոլդովայի հարավում, որտեղ ապրում է շուրջ 130 հազար մարդ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի