«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է

Լուրեր

13.11.2026 | 14:00
Մահացել է ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
13.11.2026 | 13:53
Մոսկվայում ավտոմեքենա է պայթել. ըստ տեղեկությունների՝ ղեկին եղել է Ուկրաինայի նախկին վարչապետի մամուլի քարտուղարը
13.11.2026 | 13:45
Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին
13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
13.11.2026 | 13:33
Առաջիկա օրերին եղանակը կտաքանա․ լեռնային շրջաններում գիշերը ձյուն կտեղա
13.11.2026 | 13:28
Թուրք պաշտոնյաները Կարսի շրջանում ծանոթացել են Թուրքիա-Հայաստան երկաթուղու շինաշխատանքներին
13.11.2026 | 13:21
«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է
13.11.2026 | 13:11
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել ու պարտվել է Անիշ Գիրիին
13.11.2026 | 13:00
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը կանչվել է ԱՄՆ Կոնգրես՝ լրտեսության մեջ կասկածվող չինուհու հետ կապերի պատճառով
13.11.2026 | 12:51
Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ այն ենթադրում է նաև պաշտպանական ոլորտում համագործակցություն
13.11.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններում միայն մեկ համայնքում է առաջադրվել
13.11.2026 | 12:29
Ուկրաինայի շրջաններին ռուսական հարվածների հետևանքով զոհեր կան
13.11.2026 | 12:21
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Սևանավանք» արծաթե հուշադրամը
13.11.2026 | 12:10
Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է // Եվրոպացի առաջնորդները ՀՀ-ի վերաբերյալ հայտարարություն են տարածել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 12:05
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

Նոյեմբերի 13-ին Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում երկու ժամանող չվերթ չեղարկվել է, ևս երեքը՝ հետաձգվել։

Չեղարկվել են ռուսական Միներալնիե Վոդի քաղաքից ժամը 11։20-ին նախատեսված «Ազիմուտ» ավիաընկերության A4 6029 և Բաթումից ժամը 15։30-ին նախատեսված Fly One-ի 3F 3588 չվերթները։

Ուշացումներով են Մոսկվայից և Սամարայից ժամանող երեք չվերթները։

Մասնավորապես, «Աերոֆլոտի»՝ Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանից իրականացվող SU 1864 չվերթը նախատեսված 12։50-ի փոխարեն սպասվում է 13։22-ին։

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից Fly One-ի 3F 3322 չվերթը նախատեսված 14։00-ի փոխարեն սպասվում է 14։31-ին։

Ամենաերկար ուշացումը Սամարայից ժամանող FV 6949 չվերթինն է։ Այն «Զվարթնոցում» պետք է վայրէջք կատարեր 17։30-ին, սակայն սպասվում է 21։20-ին՝ 3 ժամ 50 րոպե ուշացումով։

Չվերթների չեղարկման և ուշացումների պատճառների մասին տեղեկություններ դեռ հայտնի չեն։

 

Եվգենյա Համբարձումյան