«Իմ փորձով ուզում եմ ցույց տալ, որ հոգեկան խնդիր ունեցող մարդը կարող է լիարժեք կյանքով ապրել»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.11.2026 | 13:48
Ուսման Նուրմագոմեդովը հարձակվել է UFC նախկին չեմպիոն Մերաբ Դվալիշվիլիի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:40
Գրեթե ամբողջությամբ կարդացել եմ Արմեն Գրիգորյանի հոդվածը. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:36
«Իմ փորձով ուզում եմ ցույց տալ, որ հոգեկան խնդիր ունեցող մարդը կարող է լիարժեք կյանքով ապրել»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:32
ԱԺ էթիկայի հանձնաժողովը դարձյալ նիստ է գումարել
12.11.2026 | 13:25
Խնամքի և բուժման ինչ ծրագրեր կան ՀՀ-ում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի համար․ մանրամասներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:18
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 13:14
«Պատասխանատվության ենթարկել ՔԿՀ-ի ղեկավարությանն ու օրվա հերթապահներին». Լարիսա Ալավերդյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասին
12.11.2026 | 13:10
Նոյեմբերի 12-ից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կանգառն արգելվելու է
12.11.2026 | 13:06
Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասով խարան կա ձևավորված․ Առողջապահության փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 12:58
TRIPP-ի զարգացման ընկերության համար հատուկ իրավական կարգավորումներ կսահմանվեն․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց փաթեթը
12.11.2026 | 12:53
Ռուսական հերթական հարվածի հետևանքով Ուկրաինայում զոհեր կան
12.11.2026 | 12:49
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 12:38
Արհեստական բանականության օրեր Հայաստանում. ի՞նչ է սպասվում նոյեմբերի 13-ին և 14-ին
12.11.2026 | 12:27
Իսպանիայում զանգվածային բողոքի ցույցեր ու համընդհանուր գործադուլ է անցկացվել՝ մատչելի բնակարանների պահանջով
12.11.2026 | 12:19
Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է ավարտել Շահրիյար Մամեդյարովի հետ հանդիպումը
Բոլորը

«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն» քննարկման ժամանակ ելույթ ունեցավ Մոնիկա Հովհաննիսյանը, ով բացահայտ խոսեց իր հոգեկան առողջության խնդրի փորձառության մասին՝ նպատակ ունենալով կոտրել հասարակության մեջ արմատացած կարծրատիպերը․

«Ես ունեմ հոգեկան խանգարում և բաց խոսում եմ դրա մասին, որովհետև հոգեկան առողջության խնդիր ունեցող մարդը կարող է ապրել լիարժեք կյանքով, ունենալ նպատակներ ու երազանքներ։ Վերջերս իմ մասին պատմող ֆիլմից հետո ես հարյուրավոր նամակներ ստացա մարդկանցից, որոնք նույնպես կարիք ունեն խոսելու, բայց չգիտեն՝ ում դիմել, ինչպես կողմնորոշվել»։

Հովհաննիսյանն առաջարկեց համայնքներում ստեղծել ինքնօգնության խմբեր և աջակցման կենտրոններ․

«Բժիշկ գտնելուց և ախտորոշում ստանալուց հետո մարդը սովորաբար մնում է մենակ իր խնդրի հետ․ նրան անհրաժեշտ է միջավայր, որտեղ նույն փորձառությունն ունեցող մարդիկ կհասկանան ու կաջակցեն իրար։ Ինքնօգնության խմբերում պետք է ներգրավվեն ինչպես շահառուները, այնպես էլ մասնագետները (հոգեբաններ, հոգեբույժներ)՝ աշխատելով ինչպես ընդհանուր տագնապների, այնպես էլ կոնկրետ խնդիրների (դեպրեսիա, օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում) շուրջ»,- նշեց նա։

Քննարկման ժամանակ դահլիճից հարց հնչեց՝ ուղղված մեդիայում և պետական մարմինների հաղորդագրություններում «խարանի տարածմանը»։ Նշվեց աղմկահարույց սպանության վերջին դեպքը, երբ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության մեջ հատուկ շեշտադրվել էր, որ սպանության կասկածյալը հաշվառված է հոգեբուժական հաստատությունում․

«Երկու տարում տեղի է ունեցել շուրջ 100 սպանություն, որոնցից միայն մեկի դեպքում է կասկածյալը եղել հոգեկան խնդիր ունեցող անձ։ Բայց պետական կառույցի մեկ նման հրապարակումից հետո ողջ հանրապետությունում կարծիք է ստեղծվում, թե բոլոր հոգեկան հիվանդները դանակներով հարձակվում են մարդկանց վրա։ Պետական մարմնի մեկ հաղորդագրությունը ջուրն է լցնում հասարակական կազմակերպությունների ու մասնագետների տարիների աշխատանքը»։

Արձագանքելով բարձրացված հարցին՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչ Լաուրա Գասպարյանը նշեց, որ խնդիրը պետական մտածողության մեջ է․

«Մենք պետք է օրինակ ծառայենք հասարակության համար։ Որոշում կայացնողները, ոստիկանները, պետական բոլոր ծառայողներն ու լրագրողները պետք է անցնեն համապատասխան կրթություն։ Ատելության խոսքն ու խարանը բարձր ամբիոններից մինչև ամենացածր օղակներ պետք է հասցվեն զրոյի»։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Մարիետա Խուրշուդյանն էլ հիշեցրեց, որ ԱՀԿ-ն դեռ տարիներ առաջ հայերենով հրապարակել է ուղեցույց լրագրողների և հանրային խոսնակների համար՝ հոգեկան առողջության թեմաները գրագետ և առանց խարանի լուսաբանելու վերաբերյալ, և այդ գործիքը պետք է թարմացնել ու ակտիվորեն կիրառել։

Քննարկման մասնակիցները միակարծիք էին՝ հոգեկան առողջության խնդիրներ կարող է ունենալ յուրաքանչյուր ոք, իսկ հանցավորությունը կապ չունի ախտորոշման հետ։ Հետևաբար, հանրային հեռուստատեսությամբ և առաջատար լրատվամիջոցներով անհրաժեշտ է վարել հետևողական կրթական արշավներ՝ հասարակությանը զերծ պահելով վախերից ու կեղծ պիտակավորումներից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան