Ռուսական հերթական հարվածի հետևանքով Ուկրաինայում զոհեր կան

Լուրեր

12.11.2026 | 12:58
TRIPP-ի զարգացման ընկերության համար հատուկ իրավական կարգավորումներ կսահմանվեն․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց փաթեթը
12.11.2026 | 12:53
Ռուսական հերթական հարվածի հետևանքով Ուկրաինայում զոհեր կան
12.11.2026 | 12:49
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 12:38
Արհեստական բանականության օրեր Հայաստանում. ի՞նչ է սպասվում նոյեմբերի 13-ին և 14-ին
12.11.2026 | 12:27
Իսպանիայում զանգվածային բողոքի ցույցեր ու համընդհանուր գործադուլ է անցկացվել՝ մատչելի բնակարանների պահանջով
12.11.2026 | 12:19
Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է ավարտել Շահրիյար Մամեդյարովի հետ հանդիպումը
12.11.2026 | 12:10
Փաշինյանն Իռլանդիա է մեկնել // Մինսկն առաջարկում է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ փաստաթղթերին հասանելիությունից․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
Բոլորը

Ռուսական բանակը շարունակում է հարվածներ հասցնել Ուկրաինայի բնակելի, քաղաքացիական և էներգետիկ ենթակառուցվածքներին։ Խերսոնի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինի տվյալներով՝ մարզի վրա հարձակումների հետևանքով մեկ մարդ է զոհվել։ Ռուս զինվորականները հարվածներ են հասցրել մարզի բնակավայրերի բնակելի թաղամասերին։ Մասնավորապես, վնասվել են երեք բազմահարկ շենքեր, մեկ առանձնատուն և օժանդակ շինություն, գրում է Current time-ը։

Խերսոնի Կորաբելնի շրջանում ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով տուժել է 1968 թվականին ծնված մի կին։ Նրա մոտ ախտորոշվել են պայթյունային վնասվածք, ինչպես նաև ձեռքերի և ոտքերի բեկորային վիրավորումներ։

Զապորոժիեի մարզում վիրավորվել է 15 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, հայտնել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆյոդորովը։ Նրա խոսքով՝ ստացվել է 331 հաղորդում ենթակառուցվածքային օբյեկտների, բնակելի շենքերի և ավտոմեքենաների վնասման մասին։

Ռովնեի մարզում ռուս զինվորականները հարվածներ են հասցրել էներգետիկ օբյեկտներին և բնակելի թաղամասերին։ Մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Կովալի տվյալներով՝ զոհեր չկան, սակայն Ռովնեի և Սարնիի շրջանների բնակավայրերում էլեկտրամատակարարումն ընդհատվել է։ Մասնավորապես, առանց էլեկտրականության է մնացել Կոստոպոլ քաղաքը։

Կիևի Սոլոմենսկի շրջանում անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել ինը հարկանի բնակելի շենքի երրորդից մինչև վեցերորդ հարկերում։ Կիևի մարզի Բրովարիի շրջանում ավերվել են պահեստային շինություններ։ Բրովարիի քաղաքապետ Իգոր Սապոժկոյի տվյալներով՝ 1972 թվականին ծնված վարորդը գլխի, աչքի, ձեռքի և ազդրի լուրջ վնասվածքներ է ստացել։ Նա գտնվում է հիվանդանոցում՝ միջին ծանրության վիճակում։ Խարկովի մարզում վերջին մեկ օրվա ընթացքում ռուսական  հարվածների հետևանքով երկու մարդ է զոհվել, ևս յոթը վիրավորվել են, այդ թվում՝ երկու երեխա։ Այս մասին հայտնել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։

Ժիտոմիրի մարզում տուժել է մեկ մարդ։ Մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Վիտալի Բունեչկոյի տվյալներով՝ վնասվել են մասնավոր տների տարածքում գտնվող երեք բնակելի տներ և երկու օժանդակ շինություններ, ինչպես նաև էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներ։

Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերը առավոտյան հայտնել են, որ գիշերը Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ հարվածներ է հասցրել «Իսկանդեր-Մ»/KN-23/С-400 բալիստիկ հրթիռներով, «Ցիրկոն»  հրթիռներով և 123 անօդաչու թռչող սարքերով, այդ թվում՝ 73 ռեակտիվ ԱԹՍ-ներով։

Հաղորդագրության համաձայն՝ «խոցվել կամ ճնշվել» է «Բանդերոլ» տեսակի հինգ ռեակտիվ անօդաչու թռչող սարք ու ևս 89 այլ ԱԹՍ, այդ թվում՝ 51 ռեակտիվ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի